«ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 245-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
-------- 2025 թվականի N __-Ն
ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 245-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կատարողական վարույթի մասին» օրենքի 80-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության օգտին կայացված ակտերի կատարման վարույթով որպես պահանջատեր հանդես գալու և Հայաստանի Հանրապետության անունից հարկադիր աճուրդին մասնակցելու լիազորություն ունեցող պետական մարմինը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն է։
2. Ուժը կործրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի «Պահանջի դիմաց գույքն ընդունելու լիազորություն ունեցող պետական մարմինների ցանկը սահմանելու մասին» N 245-Ն որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Կատարողական վարույթի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:
-
Обсуждалось
01.04.2025 - 16.04.2025
-
Тип
Pешение
-
Область
Принудительное исполнение судебных актов
-
Министерство
Министерство юстиции
Просмотры 1556
Принт