Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 2060-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

0%100%

Հիմնավորում

«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ (այսուհետ նաև՝ Ընկերություն) կողմից ամփոփվել է 2024 թվականի շահութահարկի հաշվարկը, որի համաձայն Ընկերության 2024 թվականի շահութահարկի պարտավորությունը կազմում է 84,473,633 ՀՀ դրամ։

ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի թիվ 1002-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) համաձայն 2024 թվականի հուլիսի 29-ի «Պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին թիվ ԱՆԻՖ-1» պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) հիման վրա Ընկերությանը տրամադրված դրամաշնորհը չի ներառել 2024 թվականի շահութահարկի գումարը, իսկ Ընկերությունն էլ չունի այլ միջոցներ նշված պարտավորությունը մարելու համար։

Պայմանագրի 1․1 կետի համաձայն 1,700,000,000 ՀՀ դրամի չափով դրամաշնորհի գումարը չի ներառում 2024 թվականի դրությամբ Նվիրառուի գործունեությունից առաջացող շահութահարկի գծով պարտավորությունը։ Պայմանագրի նշված կետը կազմվել է ըստ Որոշման նախագծի հիմնավորման, որի համաձայն 2024 թվականի Ընկերությանը տրամադրված դրամաշնորհի համար հիմք է հանդիսացել Ընկերության տնօրենների խորհրդի 2024 թվականի հունիսի 21-ի որոշմամբ հաստատված՝ Ընկերության 2024 թվականի մայիս-դեկտեմբեր ժամանակահատվածի համար հաշվարկված ծախսային նախահաշիվը, որը չի ներառել Ընկերության 2024 թվականի շահութահարկի գումարը՝ հաշվի առնելով, որ 2024 թվականի շահութահարկի վճարման ժամկետը 2025 թվականի ապրիլի 20-ն է, ինչպես նաև այն հանգամանքը, որ նախատեսվում էր Ընկերությունը լուծարել մինչև 2024 թվականի տարեվերջ, սակայն Ընկերության լուծարման հանձնաժողովը դեռևս չի ստեղծվել  ՀՀ կառավարության 2024 թվականի օգոստոսի 29-ի թիվ 1391-Ա որոշման 5-րդ կետով նախատեսված աշխատանքների չիրականացման պատճառով։

Սույն նախագծով նախատեսվում է Ընկերությանը ՀՀ պետական բյուջեից տրամադրել 123,630.0 հազար դրամ, որն ամբողջությամբ կուղղվի  ՀՀ պետական բյուջեի նկատմամբ ունեցած պարտավորությունների մարմանը հետևյալ կառուցվածքով՝

-   84,474 հազար ՀՀ դրամը կկազմի Ընկերության 2024 թվականի շահութահարկի պարտավորությունը,

-   20,609 հազար ՀՀ դրամի չափով գումարը կկազմի ավելացված արժեքի հարկը (դրամաշնորհի գումարի՝ 123,630 հազար ՀՀ դրամի 16․67 %-ը)

-         շուրջ 18,544 հազար ՀՀ դրամի չափով գումարը կկազմի Ընկերության 2025 թվականի շահութահարկի պարտավորությունը (առանց ԱԱՀ-ի ստացված դրամաշնորհի գումարի՝ 103,021 հազար ՀՀ դրամի 18%-ը)։ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

  • Продолжительность

    01.04.2025 20.04.2025
  • Тип

    Pешение

  • Область

    Управление государственным имуществом

  • Министерство

    Комитет по управлению государственным имуществом

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 391

Принт

Оставить предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .