Добавить в избранное
ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Սամվել Սահակյան 06.04.2025 22:45:11 | Հաշվի առնելով արտաքին և ներքին մարտահրավերները, անհրաժեշտ է ավագ բուժաշխատողների համար պարտադիր դարձնել ռազմաբժշկական փորձաքննության դասընթացը՝ ապահովելով թե խաղաղ ժամանակ, և թե տարբեր իրավիճակներում վերջիններիս պատրաստվածության բարձ մակարդակ։ Առաջարկում եմ Նախագծի հավելվածում ավելացնել․ 3․ Ռազմաբժշկական փորձաքննություն. Ծրագրի նկարագիր․ դասընթացը նպատակ ունի պատրաստել ավագ բուժաշխատողներին ռազմաբժշկական փորձաքննության ծրագրի այն սահմաններում, որն անհրաժեշտ է նրանց՝ խաղաղ և պատերազմական պայմանների համար: Ռազմաբժշկական փորձաքննության դասընթացը նպատակ ունի պատրաստել ավագ բուժաշխատողներին ռազմաբժշկական փորձաքննության ծրագրի այն սահմաններում, որն անհրաժեշտ է նրանց՝ խաղաղ և պատերազմական պայմանների համար: Առարկան ուսումնասիրելուց հետո ավագ բուժաշխատողը պետք է՝ Գիտենա՝ 1. ռազմաբժշկական փորձաքննության էությունը, նպատակը, մարմինները, 2. ռազմաբժշկական փորձաքննության անցկացման կարգը զինապարտների, զինծառայողների, ՌՈւՀ-երի դիմորդների համար, 3. ռազմաբժշկական փորձաքննության արդյունքում կայացրած փորձաքննական եզրակացությունների տեսակները, նրանց կիրառման կարգը: Կարողանա․ 1. Ճիշտ կազմակերպել զորակոչիկների, զինծառայողների և պահեստազորում հաշվառված զինապարտների, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիների, պահեստազորում հաշվառվող կամ հաշվառված զինապարտների, ռազմաուսումնական հաստատություններում սովորելու համար դիմած քաղաքացիների ռազմաբժշկական փորձաքննությունը: 2. Ձևակերպել փորձաքննական բժշկական փաստաթղթերը: 3. Զարգացնել կլինիկական մտածողությունը: Ծանոթ լինի 1. ռազմաբժշկական փորձաքննության հետագա զարգացման կարևոր ուղղությունների հետ, 2. մասնագիտական վնասակար գործոնների ազդեցության տակ առաջացած ախտահարումների ռազմաբժշկական փորձաքննության կատարելագործման հետ: Ուսուցանվող գիտելիքների շրջանակ․ Թեմա 1. Ռազմաբժշկական փորձաքննության էությունը, նպատակն ու մարմինները Ռազմաբժշկական փորձաքննության էությունը և նպատակը, Ռազմաբժշկական փորձաքննության մարմինները: Թեմա 2. Ռազմաբժշկական փորձաքննության անցկացման կարգը Զորակոչիկների, զինծառայողների և պահեստազորում հաշվառված զինապարտների ռազմաբժշկական փորձաքննությունը, քաղաքացիների առողջական վիճակի հետազոտություն, ռազմաբժշկական փորձաքննությունը, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիների ռազմաբժշկական փորձաքննույթյան կազմա-կերպումը, պահեստազորում հաշվառվող կամ հաշվառված զինապարտների փորձա-քննության կազմակերպումը, ռազմաուսումնական հաստատություններում սովորելու համար դիմած քաղաքացիների ռազմաբժշկական փորձաքննության կազմակերպումը, զինծառայողների ռազմաբժշկական փորձաքննությունը, ՌՆ, Իճ այլ աղբյուրների, ՀՎԲՄ, ԷՄԴ ստեղծող աղբյուրների հետ աշխատելու համար ընդունվողների և դրանց հետ աշխատող զինծառայողների ու ծառայողների ռազմաբժշկական փորձաքննությունը Թեմա 3. Ռազմաբժշկական փորձաքննության եզրակացությունները Ռազմաբժշկական փորձաքննության եզրակացությունների տեսակները, ռազմաբժշկական հանձնաժողովների որոշումները գրանցելու կարգը Տևողությունը՝ 20 ժամ 20 ՇՄԶ կրեդիտ։ Թիրախային լսարան՝ ավագ բուժաշխատողներ։ | Ընդունվել է ի գիտություն։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործընթացը նոր է սկսվում, հետևաբար առաջին փուլում նախագծում ներառվել են այնպիսի դասընթացներ, որոնք պարտադիր են բոլոր ավագ և միջին բուժաշխատողների համար՝ անկախ մասնագիտությունից։ Հետագայում գործընթացը կշարունակվի և ցանկը կընդլայնվի՝ մասնավորեցնելով, թե առանձին մասնագետների համար որ ՇՄԶ դասընթացները կհամարվեն պարտադիր։ Սույն առաջարկը ևս կքննարկվի այդ համատեքստում։ |