«Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լիճքի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լիճքի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն՝ «Հանրակրթության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով, դիմում չի ներկայացվել 2024 թվականի ուսումնական տարվա սկզբից ի վեր, ինչի արդյունքում դասարան չի կազմավորվել, ինչպես նաև այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լիճք և Տաշտուն բնակավայրերում (ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1247-Ն որոշմամբ «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաշտունի հինմական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպվել է՝ միացվելով «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լիճքի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը) փաստացի բնակվող 0-ից 6 տարեկան երեխա չկա։ Այսինքն, «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լիճքի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը 2024 թվականի ուսումնական տարվա սկզբից ի վեր ուսումնական գործունեություն չի իրականացնում՝ աշակերտ(ներ) չլինելու պատճառով։
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .