Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 550-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

50%50%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 550-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետության կառավարությանի 2009 թվականի ապրիլի   30-ի № 550-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանա­վոր­ված է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» լրացումներ և փոփոխություններ մասին» 2024 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-454-Ն օրենքի ընդունմամբ, և բխում է ՀՀ վարչապետի 2025 թվականի փետրվարի 10-ի «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» լրացումներ և փոփոխություններ մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին N 113-Ա որոշմամբ հաստատված ցանկի 3-րդ կետից:

Հայաստանի Հանրապետության կառավարությանի 2009 թվականի ապրիլի   30-ի № 550-Ն որոշմամբ սահմանվում են ոստիկանության, զինված ուժերի, ազգային անվտանգության ծառայության, քրեակատարողական ծառայության, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, փրկարարական ծառայության, քննչական կոմիտեում ծառայության, դատախազության և էկոպարեկային ծառայության  պաշտոնների համապատասխանությունը:

Հաշվի առնելով, որ Արտաքին հետաղուզության ծառայության կողմից արդեն իսկ շրջանառվում է «Հայաստանի Հանրապետության կառավարությանի 2009 թվականի ապրիլի 30-ի № 550-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը, ուստի Ծառայության կողմից սույն նախագիծի մշակվել է վերոգրյալի հաշվառմամբ:

2.Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է սահմանել Ծառայության պաշտոնների և զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոնների, քրեակատարողական, փրկարար և այլ ծառայությունների պաշտոնների միջև համապատասխանությունը։

3.Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ պետական պահպանության ծառայության կողմից։

4.Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվի Ծառայության պաշտոնների համապատասխանությունը զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոնների, քրեակատարողական, փրկարար և այլ ծառայությունների պաշտոններին։

5.Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

6.Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Նախագծի ընդունման առնչությամբ բացակայում է այլ իրավական ակտերի նախագծերի ընդունման անհրաժեշտությունը:

7.Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.

Նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1․3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի 2-րդ մասի պահանջների արդյունավետ ապահովման, մասնավորապես՝ անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների իրականացման հետ՝ ուղղված պաշտպանության ոլորտի համապետական խնդիրների լուծմանն ու պաշտպանության կազմակերպման ընթացակարգերի հստակեցմանը, այդ թվում՝ պետության ռազմական անվտանգության համակարգի մարմինների պաշտպանության ոլորտին առնչվող լիազորությունների ու պարտականությունների, ինչպես նաև «1. Անվտանգություն և արտաքին քաղաքականություն» բաժնի Ազգային անվտանգության մարմինների կայուն համակարգ մասի վերջին նախադասության հետ, համաձայն որի պետական պահպանության ծառայությունը կդառնա վարչապետին ենթակա մարմին:

  • Обсуждалось

    24.03.2025 - 08.04.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность

  • Министерство

    Служба государственной охраны

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 416

Принт