Добавить в избранное
«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Ժորա Գևորգյան 29.03.2025 18:36:02 | Առաջարկում եմ նույն օրենքում փոփոխություններ կատարել կապված պարտադիր զինվորական ծառայության հետ։ Ոստիկանության մասին օրենքը սահմանում է որ այն արական սեռի ներկայացուցիչները, որոնք չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն չեն կարող անցնել ծառայության ոստիկանության համակարգում, կարծում եմ սա արդիական պայման չէ այն դեպքում երբ ՀՀ զինված ուժերը գնում է ռեֆորմի` դառնալով պրոֆեսիոնալ բանակ։ Բացի այդ օրինակ Ֆինլանդիայում, որտեղ զինվորական ծառայությունը ևս պարտադիր է, չկան սահմանափակումներ ոստիկանությունում ծառայության անցնելու համար։ Քննչական ծառայությունը նախկինում եղել է ոստիկանության ստորաբաժանում իսկ հիմա առանձնացել է ոստիկանությունից և իր կազմում ծառայության անցնելու համար ընտրել է արդիական տարբերակ` սահմանելով առողջական խնդիրների ցանկ, օրինակ անձը տեսողության պատճառով ազատվում է զինվորական ծառայությունից ուրեմն չի կարող ծառայել ոստիկանությունում, բայց քննչական կոմիտեն սահմանել է կուրությունը որպես սահմանափակում, բացի այդ կան շատ առողջական խնդիրներ, որոնք անիմաստ սահմանափակում են ոստիկանությունում ծառայություն անցնելը, օրինակ մաշկի խալերի համար զորակոչիկը ազատվում է բանակից և հետևաբար չի կարող ծառայել ոստիկանությունում այն դեպքում երբ դա անիմաստ սահմանափակում է նրա ծառայության անցնելու իրավունքը, քաղաքական և քաղաքացիական մարդու իրավունքների դաշնագրի 25֊րդ հոդվածը սահմանում է որ յուրաքանչյուր անձ իր երկրում ունի իրավահավասար պայմաններում պետական ծառայության անցնելու իրավունք, հիմնվելով ՀՀ սահմանադրության, ՀՀ ոստիկանության մասին օրենքի, ՀՀ ոստիկանությունում ծառայություն անցնելու մասին օրենքի և մարդու իրավունքների վրա առաջարկում եմ հանել պարտադիր զինվորական ծառայության պայմանը` սահմանելով առողջական խնդիրների ցանկ, որպես արդիական որոշում։ Վերջում նշեմ,որ սա բավականին լավ և լուրջ բարեփոխում կլինի ոստիկանության համար, քանի որ այսօր համալսարաններում իրավաբանական ֆակուլտետի ուսանողների մեծ մասը չի ցանկանում ոստիկան դառնալ, իսկ այն մարդիկ ովքեր ցանկանում են չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն, և մենք բախվելու ենք մեծ խնդրի կադրային համալրման հետ կապված 5֊10 տարի հետո։ Շնորհակալություն |