«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
1 - За
-
5 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1392-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագիրը լավարկելու և շահառուների հետաքրքրվածությունը մեծացնելու անհրաժեշտությամբ։
- Ընթացիկիրավիճակըև առկա խնդիրները
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշման հավելված 1-ով հաստատված Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագրի իրականացման ընթացքում առաջ եկավ մի խնդիր, որը պայմանավորված է ծրագրի 19-րդ կետի 1-ին ենթակետով և 19-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված պայմանգրերի ներկայացման հանգամանքով։
- Տվյալբնագավառումիրականացվող քաղաքականությունը
Ծրագրի» 19-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսվում է, որ մինչև տոհմային կենդանիների ձեռք բերումը տնտեսավարողը դիմում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը և այլ փաստաթղթերի հետ միասին ներկայացնում կենդանիների ձեռքբերման վերաբերյալ կնքված պայմանագիրը։ Ծրագրի նույն՝ 19-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ սահմանվում է, որ տոհմային կենդանին ձեռք բերելուց հետո շահառուն ներկայացնում է «ձեռքբերման նպատակով ներկայացված դիմումի հաշվառման մասին տեղեկացումը ստանալուց հետո մինչև երեք ամսվա ընթացքում կնքված՝ տոհմային մանր եղջերավոր կենդանիների ձեռքբերման պայմանագրի պատճենը»։ Գնորդը ձեռք բերվող կենդանիների տոհմային քարտերի և կարանտինացման գործընթացը կազմակերպելու համար առուվաճառքի պայմանագրով վաճառողին կանխավճար է վճարում, որը ևս համարվում է կենդանիների ձեռքբերման արժեքի գին, սակայն այդ վճարումն իրականացվում է մինչև շահառու դառնալը։
- Կարգավորմաննպատակըև բնույթը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի նպատակն է տարընթերցումներից զերծ մնալու նպատակով ծրագրում կատարել համապատասխան փոփոխություններ։
- Նախագծիմշակմանգործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
- Ակնկալվողարդյունքը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կբացառվեն տարընթերցումները, ինչը կնպաստի շահառուների շրջանակի ընդլայնմանը, պետական աջակցությամբ ձեռք բերվող մանր եղջերավոր տոհմային կենդանիների ավելացմանը:
 7․ Նախագծի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է:
8․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ:
Նախագիծը բխում է․
- ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելված 1-ի «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 9-րդ կետով սահմանված «Գյուղատնտեսության զարգացում և արտադրողականության բարձրացում» միջոցառումից, որով նախատեսվում է տոհմային գործի բարելավում՝ տարեկան 10-15 %-ով տոհմային կենդանիների տեսակարար կշռի ավելացում,
- ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 29-ի N 1083-Լ որոշմամբ հաստատված «Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության 2023-2026 թվականների գործողությունների» հավելված 2-ի 4-րդ կետով սահմանված «Գյուղատնտեսության զարգացում, արտադրողականության բարձրացում և կայուն անասնահամաճարակային և բուսասանիտարական իրավիճակի ապահովում» առաջնահերթությունից, որով նախատեսվում է տոհմային կենդանիների տեսակարար կշռի շուրջ 10% ավելացում՝ բազային տարվա 2%-ի դիմաց։
-
Обсуждалось
17.03.2025 - 03.04.2025
-
Тип
Pешение
-
Область
Сельское хозяйство, Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 760
Принт