ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 978-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱՇ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
5 - За
-
4 - Против
«Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 32-րդ մասի համաձայն արգելվում է 2024 թվականի հուլիսի 1-ից հետո առանց սահմանված կարգով հաստատված համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի կառուցապատման նպատակներով հողամասերի և (կամ) ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրումը:
Իսկ Նաիրի համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերը սահմանված կարգով հաստատվել են Նաիրի համայնքի ավագանու 22.10.2024թ․ N 207-Ն որոշմամբ /որն ուժի մեջ է մտել 02․11․2024թ․/։
Հաստատված նոր տարածական պլանավորման փաստաթղթերի (Եղվարդ քաղաքի մասով) և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդի քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» N 978-Ն որոշմամբ հաստատված Եղվարդ քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի միջև առաջանում է երկու գործող իրավական ակտերով սահմանված տարբեր բովանդակային կարգավորումներ պարունակող գործող փաստաթղթեր։
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ Կոտայքի մարզի Նաիրի համայնքի ավագանու 22․10․2024թ․ N 207-Ն որոշման Եղվարդ քաղաքի մասով գործողության մեջ դնելու անհրաժեշտությունից։
-
Обсуждалось
12.03.2025 - 27.03.2025
-
Тип
Pешение
-
Область
Территориальное управление и развитие
-
Министерство
Министерство территориального управления и инфраструктур
Просмотры 411
Принт