Добавить в избранное

<<Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին>>Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք

 

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-95-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածում`

ա) վերնագրում «ոլորտի» բառից հետո լրացնել «և կրթական ծրագրեր իրականացնող» բառերով,

բ) 1-ին կետում «առողջապահական» բառից հետո լրացնել «և կրթական ծրագրեր իրականացնող», իսկ «մատուցվող բժշկական» բառերը փոխարինել «տվյալ ոլորտներում մատուցվող»  բառերով:

 

Հոդված 2. Օրենքի մաս հանդիսացող 1-ին հավելվածում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ընկերությունների ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին կետով.

 

«3.1

90124

«Երևանի հենակետային բժշկական քոլեջ» ՓԲԸ

ք. Երևան, Կորյունի փողոց,10»

 

 

Հոդված 3.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից

 

  • Обсуждалось

    28.03.2018 - 16.04.2018

  • Тип

    Закон

  • Область

    Управление государственным имуществом

  • Министерство

    Комитет по управлению государственным имуществом

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 10827

Принт

Связанные документы / ссылки