Добавить в избранное
В стадии разработки
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի N 201-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1384-Ն որոշման մեջ լրացում կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1599-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
0 - За
-
0 - Против
Նախագծի մշակումը պայմանավորված է՝
- ՀՀ կառավարության 2007թ. փետրվարի 1-ի N 201-Ն որոշման հավելվածներում նոր աշխատանքներ ու աշխատանքի և հանգստի ռեժիմներ նախատեսելու, ինչպես նաև առկա աշխատանքների և սոցիալական պաշտպանության հաստատությունների անվանումները հստակեցնելու և 2014թ. դեկտեմբերի 17-ին ընդունված «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքին, ՀՀ կառավարության 2015թ. հոկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությանը հանձնված խնամք և սպասարկում իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքային միավորների չափորոշիչները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007թ. մայիսի 31-ի N 730-Ն և N 815-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 1292-Ն որոշմանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ.
- իրավակիրառական պրակտիկայից ելնելով՝ ՀՀ կառավարության 2005թ. օգոստոսի 11-ի N 1599-Ն որոշման հավելվածով, ինչպես նաև ՀՀ կառավարության 2005թ. օգոստոսի 11-ի N 1384-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված ամենամյա երկարացված և ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկերի հստակեցման անհրաժեշտությամբ, մասնավորապես՝ հատուկ տիպի տուն-ինտերնատների և հատուկ տիպի մանկատների սպասուհիների, սանիտարների համար նախատեսելով ամենամյա երկարացված արձակուրդի իրավունք, իսկ ընդհանուր տիպի տուն-ինտերնատների և ընդհանուր տիպի մանկատների համապատասխան աշխատողների համար՝ ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք.
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությանը հանձնված խնամք և սպասարկում իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպություններում աշխատողների հաստիքային միավորների ձևավորման, աշխատողների աշխատանքային ռեժիմների և վարձատրության չափերի սահմանման միասնական նոր համակարգի ներդրման աշխատանքների իրականացման շրջանակներում դուրս բերված խնդիրների լուծման անհրաժեշտությամբ:
-
Обсуждалось
28.02.2017 - 15.03.2017
-
Тип
Pешение
-
Область
Работа и занятость
-
Министерство
Министерство труда и социальных вопросов
Общественное обсуждение
28.02.2017 17:19
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Просмотры 11330
Принт