Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի N 1231-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

12%88%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1231-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

1 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Գործող օրենսդրության համաձայն՝ անձի կողմից ըստ փաստացի բնակության վայրի հաշվառման նպատակով՝ անձամբ կամ լիազորված անձի միջոցով ՄՔԾ տարածքային ստորաբաժանում ներկայանալուց և համապատասխան դիմում ներկայացնելուց, նշված հասցեում բնակվելու փաստն ստուգվում է ոստիկանի կողմից 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Իրականացվում է բնակության վայրի փաստի ստուգում՝ կազմելով համապատասխան արձանագրություն։ Այնուհետև, ոստիկանության կողմից փաստացի բնակվելու փաստը հավաստող տեղեկատվությունը տրամադրվում է ՄՔԾ ստորաբաժանմանը, որտեղ էլ 3-օրյա ժամկետում իրականացվում է անձի հաշվառումը (զինապարտների դեպքում պարտադիր է նաև անձի զինվորական հաշվառման կանգնելը համապատախան զինկոմիսարիատում, որից հետո միայն ՄՔԾ ստորաբաժանման կողմից իրականացվում է անձի հաշվառում)։

2 Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով անձինք, ովքեր ցանկանում են փոխել հաշվառումը, ստանում են հնարավորություն փաստացի բնակության վայրով հաշվառվելու՝ դիմելով առցանց Հարթակի միջոցով (բացառությամբ այն դեպքերի, երբ հաշվառումն իրականացվում է առաջին անգամ, և անձը հնարավորություն չունի անցնելու խիստ նույնականացում  նույնականացման քարտի կամ ժամանակավոր պաշտպանության վկայականի միջոցով, քանի որ եթե անձը չունի հաշվառում, վերջինիս օրենսդրությամբ առկա է մերժման հիմք ստանալու նույնականացման քարտ կամ ժամանակավոր պաշտպանության վկայական)։

Նախագծով սահմանվում է Հարթակի միջոցով ներկայացված դիմումների կարգավիճակի վերաբերյալ դիմումատուներին հետագա պատշաճ ծանուցման գործընթացը՝ էլեկտրոնային փոստի հասցեն նշելու միջոցով։ Նախատեվում է ծրագրային հնարավորություն՝ Կառավարության փոխգործելիության հարթակի միջոցով օրենսդրությամբ սահմանված կարգով ստանալ տեղեկատվություն Բնակչության պետական ռեգիստրից, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տվյալների շտեմարանից, Կադաստրի տեղեկատվական շտեմարանից և հասցեների ռեգիստրից՝ «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ին համապատասխան հարթակի միջոցով տվյալներ ստանալու հայտ ներկայացնելու փուլում։

Միևնույն ժամանակ Հարթակի միջոցով հնարավորություն է ընձեռվում ներկայացնել պետական վճարումների էլեկտրոնային համակարգի (e-payments) միջոցով իրականացված առցանց վճարումների անդորրագրեր։

3 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

ՀՀ ներքին գործերի նախարարություն:

4 Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չեն առաջանա:

5․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ ծրագրով հաստատված Հավելված 1-ի «Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն» բաժնի 10-րդ կետի պահանջներից։

6․ Նախագծի ընդունման արդյունքում այլ իրավական ակտերում փոփխոություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է։

7 Ակնկալվող արդյունքը

Ներկայիս գործող իրավակարգավորումները նպաստում են մեծաթիվ հերթերի առաջացմանը։ Խնդիրն առավել ցայտուն է դարձել ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց՝ հաշվառումները հաճախակի փոխելու հանգամանքով պայմանավորված։

Նախագծի ընդունման արդյունքում կկրճատվեն այցելությունների թիվը ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներ (2024 թվականի փաստացի բնակության հիմքով իրականացվել են մոտ 90․000 հաշվառման գործողություններ), ինչը ևս կնպաստի հերթերի կրճատմանը, ինչպես նաև կկրճատվի Հայաստանի Հանրապետության քաղաքացի, զինապարտ անձանց այցելությունը զինկոմիսարիատներ։

 

 

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

  • Обсуждалось

    07.03.2025 - 28.03.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Миграция и гражданство

  • Министерство

    Министерство внутренних дел

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 539

Принт