В стадии разработки
«ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ՀՀ կառավարության որոշում
-
3 - За
-
10 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-498-Ն, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-499-Ն, ««Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-500-Ն և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-501-Ն օրենքների փաթեթի ընդունմամբ:
«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի 5-րդ հոդվածով սահմանված պետական աջակցության տրամադրման համար նույն օրենքով սահմանված են, որ ենթաօրենսդրական ակտերով կսահմանվեն բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության կարգերը, որոնցով հնարավորություն կունենան տնտեսավարող սուբյեկտները դիմել և ստանալ պետական աջակցությունները:
Օրենքով սահմանված պետական աջակցության կարգերը սահմանված են Նախագծի առանձին հավելվածներով: Մասնավորապես՝ Հավելված N1-ով նախատեսված է բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարող սուբյեկտներին աշխատանքային միգրանտների համար պետական աջակցության տրամադրման կարգը, Հավելված N2-ով՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարող սուբյեկտներին նոր աշխատողներ ներգրավելու համար պետական աջակցության տրամադրման կարգը, Հավելված N3-ով բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարող սուբյեկտներին կադրերի պատրաստման և վերապատրաստման համար պետական աջակցության տրամադրման կարգը, իսկ Հավելված N4-ով սահմանված է 2026 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող՝ Օրենքով սահմանված բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարող սուբյեկտի վարձու աշխատող հանդիսացող աշխատանքային միգրանտին պետական աջակցության տրամադրման կարգը:
Հավելվածներով սահմանված կարգերը նախատեսում են պետական աջակցության տրամադրման ընթացակարգերը, պայմանները և ժամկետները, բողոքարկման և այլ հարաբերություններ: Հարկ է նշել, որ Նախագծին զուգահեռ աշխատանքներ են տարվում նաև հիշյալ կարգերի հիման վրա ինքնաշխատ հարթակի ստեղծման և գործարկման ուղղությամբ:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի մի շարք բաժիններով սահմանված քաղաքականության ուղղություններից։ Մասնավորապես՝
- 3-րդ «Բարձր տեխնոլոգիաներ» բաժնով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի՝
- հաշվի առնելով բարձր տեխնոլոգիաների կարևորությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության և անվտանգության համար՝ Կառավարությունը շարունակելու է նպաստել նորարարական համակարգի զարգացմանը և տարբեր ոլորտներում համակողմանի ներդրմանը,
- բարձր տեխնոլոգիաների ոլորտում Կառավարությունը նպատակադրված է իրականացնել, մասնավորապես, հետևյալ քայլերը.
- բարձր տեխնոլոգիական ոլորտում տեխնոլոգիական կրթության որակական և քանակական բարելավում,
- բարձր տեխնոլոգիական ընկերություններում (ստարտափներում) անհրաժեշտ ներդրումներ ներգրավելու և դրանց հետագա զարգացումն ու համաշխարհային շուկա ելքն ապահովելու նպատակով ֆինանսական գործիքներ ներգրավելու հնարավորությունների շարունակական մեծացում, այդ թվում՝ պետական աջակցության ծրագրերի միջոցով,
- բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջանցիկ զարգացման նպատակով տեխնոլոգիական ընկերությունների և բուհերի արդյունավետ համագործակցության խթանում՝ նոր մասնագետների պատրաստման և այլ ոլորտի մասնագետներին վերամասնագիտանալու հնարավորություն ընձեռելու միջոցով,
- ոլորտի ընկերությունների բիզնես կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացում,
2) 6.8-րդ «Հարկաբյուջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի՝
- Հարկաբյուջետային քաղաքականության հիմնական նպատակը պետական ֆինանսական համակարգի բարձր արդյունավետությունն է: Դրան հասնելու նպատակով Կառավարությունը շարունակելու է հարկային քաղաքականության այնպիսի բարեփոխումները, որոնք նպաստելու են բիզնես միջավայրի մրցունակության բարձրացմանը,
- Կառավարության կողմից իրականացվող հարկային քաղաքականությունն ուղղված է լինելու տնտեսության ներդրումային գրավչության բարձրացմանն ու տնտեսական ակտիվության մակարդակի բարելավմանը՝ դրանով իսկ ստեղծելով կայուն նախադրյալներ արտահանման և երկարաժամկետ տնտեսական աճի, հանրային բարիքի վերաբաշխման և հարկաբյուջետային կայունության ամրապնդման համար:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների չի հանգեցնի։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվի բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությունների տրամադրման կարգերը, ըստ որի՝ տնտեսավարող սուբյեկտերը «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի պահանջների բավարարման պարագայում կարող են դիմել և օգտվել ոլորտի պետական աջակցություններից:
-
Обсуждалось
05.03.2025 - 20.03.2025
-
Тип
Pешение
-
Область
Индустрия высоких технологий, Информационные технологии
-
Министерство
Министерство индустрии высоких технологий
Просмотры 1375
Принт