Проект не принят
«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ՝ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱԶԱՏՎԱԾ Է ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - За
-
8 - Против
Հիմնավորում
««Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման մասին
1․ Անհրաժեշտությունը:
Սույն օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հողօգտագործողների համար քաղցր եգիպտացորենի սերմերի հասանելիության բարձրացման, ցանքատարածությունների ավելացման, արտադրվող արտադրանքի ինքնարժեքի նվազեցման և մրցունակության բարձրացման անհրաժեշտությամբ։
2․ Ընթացիկ իրավիճակը և Խնդրի սահմանումը։
«Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք) կարգավորվում է ավելացված արժեքի հարկ վճարող համարվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը (այսուհետ՝ ցանկ), որոնց ներմուծումն ազատված է ավելացած արժեքի հարկից։
Սակայն, ցանկում ներառված գյուղատնտեսական մշակաբույսերի սերմերի ծածկագրերում բացակայում են ԱՏԳ ԱԱ 0712 90 110 0 (քաղցր եգիպտացորեն, հիբրիդային՝ ցանքի) ծածկագրով ապրանքները, որոնց համար գանձվում է ավելացած արժեքի հարկ։
Վերջինս հանգեցնում է քաղցր եգիպտացորենի սերմերի ինքնարժեքի բարձրացման, հասանելիության նվազեցման և ցանքատարածությունների կրճատման։
Միաժամանակ, անհրաժեշտ է հաշվի առնել, որ քաղցր եգիպտացորենի սերմարտադրությունը Հայաստանում բացակայում է, ուստի վերջինիս արտադրությունը հնարավոր է իրականացնել միայն ներմուծված սերմերի միջոցով։
3․ Կարգավորման նպատակը։
Նպատակն է քաղցր եգիպտացորենի սերմերի ներմուծման ընթացքում ծագող իրավահարաբերությունները կարգավորումը։
4․ Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից՝ հաշվի առնելով շահագրգիռ կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից ստացված դիմումներով ներկայացված առաջարկությունները:
5․ Ակնկալվող արդյունքը։
Քաղցր եգիպտացորեն, հիբրիդային՝ ցանքի և սերմեր ներկրողների, ինչպես նաև դրանց արտադրությամբ զբաղվող հողօգտագործողների համար բարենպաստ պայմանների ստեղծում, տեղական արտադրանքի ծավալների և ցանքատարածությունների ավելացում, ինքնարժեքի նվազում, հողօգտագործողների եկամուտների ավելացում, մրցունակության մակարդակի բարձրացում և տեսականու ընդլայնում։
6․ Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում նվազեցում կամ ավելացում չի նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարության 2050, կառավարության 2021-2026 թթ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
ՀՀ կառավարության 18.08.2021թ. N 1363-Ա որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ բաժնով սահմանված դրույթի շարունակականության ապահովում, այն է՝ «ԱԱՀ վճարողների համար աստիճանաբար չեղարկվելու է ներմուծվող ապրանքների դիմաց ԱԱՀ գանձումը սահմանին, որի շնորհիվ տնտեսավարողների մոտ հավելյալ ազատ լիկվիդայնություն կառաջանա»:
-
Обсуждалось
04.03.2025 - 24.03.2025
-
Тип
Закон
-
Область
Сельское хозяйство, Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 885
Принт