Находится в правительстве РА
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն արտաբյուջետային միջոցների հաշիվ բացելու թույլտվություն տալու և այդ հաշվում գումարների մուտքագրման ու ծախսերի իրականացման կարգը սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին
-
2 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն արտաբյուջետային միջոցների հաշիվ բացելու թույլտվություն տալու և այդ հաշվում գումարների մուտքագրման ու ծախսերի իրականացման կարգը սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունների կողմից «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 5-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն քաղաքացիների բժշկական օգնության և սպասարկման վճարովի ծառայությունների մատուցումից ստացված միջոցների մուտքագրման և տնօրինման, ռազմաբժշկական հաստատություններում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտությամբ:
- Առկա իրավիճակը և խնդիրները.
Օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջների համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունները կարող են քաղաքացիներին մատուցել բժշկական օգնության և սպասարկման վճարովի ծառայություններ, սակայն հստակեցված չեն ստացված միջոցների մուտքագրման և ծախսման ընթացակարգը, պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման հետ կապված հարցերը, ինչը խոչընդոտ է հանդիսանում գործընթացի պատշաճ իրականացմանը:
- Բնագավառում իրականացվող քաղաքականությունը.
Բնագավառում քաղաքականությունն ուղղված է ապահովելու ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունների կողմից քաղաքացիներին պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով, ինչպես նաև վճարովի բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման գործընթացի պատշաճ կազմակերպումը և իրականացումը:
- Կարգավորման նպատակը և բնույթը.
Նախագծի համաձայն սահմանվում են ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունների կողմից քաղաքացիներին մատուցված բժշկական օգնության և սպասարկման վճարովի ծառայություններից ստացված (ներառյալ՝ համավճարի և սոցիալական փաթեթի շրջանակներում ապահովագրական ընկերությունների կողմից տրամադրվող) միջոցների մուտքագրման կարգը և ծախսման ուղղությունները, պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման պատվերի տեղադրման և դրա կատարողականի վերաբերյալ դրույթներ՝ ի դեմս ՀՀ առողջապահության և ՀՀ պաշտպանության նախարարների համատեղ հրամանի և վարչական ակտի, հաշվի առնելով ՀՀ կառավարության 18.01.2002թ. N 48 որոշմամբ հաստատված կարգի 34-րդ կետի պահանջները:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության և ՀՀ առողջապահության նախարարությունների կողմից:
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի ՊՆ ռազմաբժշկական հաստատությունների կողմից քաղաքացիներին պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով, ինչպես նաև վճարովի բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման գործընթացի պատշաճ կազմակերպումը և իրականացումը:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն արտաբյուջետային միջոցների հաշիվ բացելու թույլտվություն տալու և այդ հաշվում գումարների մուտքագրման ու ծախսերի իրականացման կարգը սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության մասին
Որոշման նախագծի ընդունումն այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն արտաբյուջետային միջոցների հաշիվ բացելու թույլտվություն տալու և այդ հաշվում գումարների մուտքագրման ու ծախսերի իրականացման կարգը սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցության վերաբերյալ
Որոշման նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության 2018 թվականի և հետագա տարիների պետական բյուջեում լրացուցիչ ծախսերի կատարման անհրաժշետություն չի առաջացնում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն արտաբյուջետային միջոցների հաշիվ բացելու թույլտվություն տալու և այդ հաշվում գումարների մուտքագրման ու ծախսերի իրականացման կարգը սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ
Որոշման նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:
-
Обсуждалось
27.03.2018 - 11.04.2018
-
Тип
Pешение
-
Область
Безопасность
-
Министерство
Министерство обороны
Просмотры 8529
Принт