Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 252-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

29%71%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 252-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

   Գործող իրավակարգավորումների համաձայն՝ նախարարական կոմիտեների նիստերը, որպես կանոն, տեղի են ունենում երեքշաբթի օրերին: Մինչդեռ, նշված նորմը, ըստ էության, խոչընդոտ է հանդիսանում կոմիտեների օրերի նշանակման մասով անհրաժեշտ ճկունություն ապահովելու համար՝ սահմանափակելով նշված հարաբերությունները: Այս հանգամանքի հաշվառմամբ անհրաժեշտություն է առաջացել Կառավարության աշխատակարգից հանել նախարարական կոմիտեների նիստերի անցկացման օրվա վերաբերյալ դրույթը: Արդյունքում, սահմանված կարգավորումների համաձայն՝  կոմիտեի նիստի օրը կսահմանվի նիստը վարողի (փոխվարչապետի) կողմից:

  Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում։

  Նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1902-Լ որոշման N 1 հավելվածի «Գործադիր իշխանության մարմինների ինստիտուցիոնալ արդյունավետության բարձրացում» նպատակի 1.3-րդ միջոցառման՝ «Կառավարության կենտրոնական վարչակազմի ու պետական կառավարման համակարգի մարմինների գործունեությունն արդյունավետ, օպտիմալ և արդիական է՝ գործառույթների, կառուցվածքի և գործընթացների տեսանկյունից» ակնկալվող արդյունքից:

  • Обсуждалось

    03.03.2025 - 19.03.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 668

Принт