В стадии разработки
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 268-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - За
-
1 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
——— 2025 թվականի N —— -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 268-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2024 թվականի հոկտեմբերի 2-ի ՀՕ-360-Ն օրենքի 5-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 12-ի «Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի համար պետական տուրքի գանձումը կազմակերպություններին պատվիրակելու կարգը հաստատելու մասին» N 268-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․
- հավելվածի 15-րդ կետի 3-րդ ենթակետում «Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների» բառերը փոխարինել «Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամություն ունեցող անձանց», «Հայրենական մեծ պատերազմի 1-ին խմբի հաշմանդամին ուղեկցող անձի» բառերը՝ «Հայրենական մեծ պատերազմի առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձին կամ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձին ուղեկցող անձի» բառերով։
- հավելվածի Ձև N 5-ում «Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամ» բառերը փոխարինել «Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամություն ունեցող անձ» բառերով, «Հայրենական մեծ պատերազմի 1-ին խմբի հաշմանդամին ուղեկցող անձ» բառերը՝ «Հայրենական մեծ պատերազմի առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձին կամ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձին ուղեկցող անձ» բառերով։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Обсуждалось
26.02.2025 - 14.03.2025
-
Тип
Pешение
-
Область
Социальное обеспечение
-
Министерство
Министерство труда и социальных вопросов
Просмотры 476
Принт