В стадии разработки
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 219-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 155-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - За
-
6 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 219-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 155-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ
ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1․ Անհրաժեշտություն․
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 5-ի N 219-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 10-ի N 155-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2024 թվականի հունվարի 1-ից հետո ծխախոտային արտադրանքի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում միայն Եվրասիական տնտեսական միության «Ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգ» (այսուհետ՝ ՄՄ ՏԿ 035/2014) տեխնիկական կանոնակարգի գործելու հանգամանքով՝ բացառելով այլևս ազգային օրենսդրությամբ (ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 5-ի N 219-Ն որոշում) նույն արտադրանքի վերաբերյալ սահմանված պահանջները և կանոնակարգելով նույն օրենսդրությամբ մնացած արտադրանքի (ծխախոտային փոխարինիչների) մասով պահանջները։
2․ Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները․
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի մայիսի 12-ի N 53 որոշմամբ 2016 թվականից սկսած Հայաստանի Հանրապետության համար սահմանվել էին անցումային դրույթներ ՄՄ ՏԿ 035/2014 տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների Հայաստանի Հանրապետությունում ուժի մեջ դնելու համար և վերջնական վերջնաժամկետ էր սահմանվել 2024 թվականի հունվարի 1-ը։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ այդ ժամանակահատվածում թույլ էր տրվում այդ արտադրանքի նկատմամբ սահմանել նաև ազգային օրենսդրությամբ պարտադիր պահանջներ, ինչը նախատեսվել էր ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 5-ի N 219-Ն որոշմամբ (որը բացի Եվրասիական տնտեսական միության ՄՄ ՏԿ 035/2014 տեխնիկական կանոնակարգի օբյեկտ հանդիսացող արտադրանքից ներառում է նաև տաքացվող ծխախոտային արտադրատեսակներին վերաբերող պահանջներ)։ Հարկ է նաև նշել, որ տաքացվող եղանակով հեղուկ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների նկատմամբ պահանջները սահմանված են ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 10-ի N 155-Ն որոշմամբ։
Հաշվի առնելով, որ 2024 թվականի հունվարի 1-ից հետո ծխախոտային արտադրանքի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում գործելու են միայն Եվրասիական տնտեսական միության ՄՄ ՏԿ 035/2014 տեխնիկական կանոնակարգի դրույթները՝ անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 5-ի N 219-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգից հանել ՄՄ ՏԿ 035/2014 տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքին վերաբերող դրույթները, որի արդյունքում ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների մի մասը կկանոնակարգվի ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 5-ի N 219-Ն որոշմամբ, իսկ մյուս մասը՝ 2022 թվականի փետրվարի 10-ի N 155-Ն որոշմամբ։ Արդյունքում՝ նշված կարգավորումները բացի շփոթմունքից նաև հակասություն կարող են առաջացնել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործող կարգավորումների հետ, ուստի նպատակահարմար է ՄՄ ՏԿ 035/2014 տեխնիկական կանոնակարգման օբյեկտ չհանդիսացող մնացած (ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչները) ծխախոտային արտադրատեսակները միավորել մեկ իրավական ակտում՝ փոփոխություն կատարելով ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 5-ի N 219-Ն որոշման մեջ և ուժը կորցրած ճանաչելով ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 10-ի N 155-Ն որոշումը։
3․ Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.
Հաշվի առնելով, որ 2024 թվականի հունվարի 1-ից հետո ծխախոտային արտադրանքի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում գործելու են միայն ՄՄ ՏԿ 035/2014 տեխնիկական կանոնակարգի դրույթները՝ անհրաժեշտ է ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 5-ի N 219-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգից հանել ՄՄ ՏԿ 035/2014 տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքին վերաբերող դրույթները, մնացած արտադրանքի մասով կատարել փոփոխություն՝ ներառելով նաև ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 10-ի N 155-Ն որոշմամբ սահմանված դրույթները և ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 10-ի N 155-Ն որոշումը։
4․ Կարգավորման նպատակը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 5-ի N 219-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 10-ի N 155-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը նպատակաուղղված է ՄՄ ՏԿ 035/2014 տեխնիկական կանոնակարգի դրույթներով սահմանված պահանջների կատարման ապահովմանը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
6․ Ակնկալվող արդյունքը․
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 5-ի N 219-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 10-ի N 155-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման արդյունքում կապահովվեն Եվրասիական տնտեսական միության մասին Պայմանագրով ստանձնած Հայաստանի Հանրապետության պարտավորությունները։
7․ Այլ տեղեկություններ․
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 5-ի N 219-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 10-ի N 155-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում չի ակնկալվում:
8.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ բխում է ՀՀ կառավարության 2021թ. նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշումից։
-
Обсуждалось
21.02.2025 - 08.03.2025
-
Тип
Pешение
-
Область
Здравоохранение, Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 1375
Принт