Добавить в избранное
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1554-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
| Номер | Автор предложения, дата получения | Статус | Содержание предложения | Прикрепленные файлы | Заключение | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 06.03.2025 23:14:47 | Առաջարկում ենք «Մրցույթի թեստավորման փուլը» բաժնում ամրագրել խելամիտ հարմարեցումների ապահովման վերաբերյալ դրույթ՝ հետևյալ բովանդակությամբ. «Մրցույթի մասնակցող հաշմանդամություն ունեցող անձանց, իրենց դիմումի համաձայն և ինտերակտիվ երկխոսության արդյունքում, կարող են տրամադրվել խելամիտ հարմարեցումներ, ներառյալ էկրանը ընթերցող ծրագրերը, տևողության երկարաձգումը, աջակցող տեխնոլոգիաների օգտագործումը և այլն»։ | ||||
| 2 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 06.03.2025 23:14:47 | Առաջարկում ենք խուսափել հավելվածի «Մրցույթի թեստավորման փուլը» բաժնի 7-րդ կետի կարգավորումից, որով նախատեսվում է մարդկային օգնության կարիքի դեպքում թեստավորումն անցկացնել առանձին սենյակում։ Առանձնացված սենյակի հնարավորությունը կարող է դիտվել խելամիտ հարմարեցման հայեցակարգի շրջանակներում, սակայն դրանք պետք է լինեն անձի պահանջով, ոչ թե պայմանավորված լինեն մարդկային օգնություն ստանալու հանգամանքով։ Բարձրաձայն ասելու և մյուս մասնակիցներին չխանգարելու խնդիրը լուծելու համար կարող են օգտագործվել տեխնոլոգիական տարբեր լուծումներ, օրինակ՝ անհատական ձայնային սարքերը (երկկողմ հաղորդակցությամբ), էկրանի հեռակառավարման ծրագրերը (օր.՝ teamviewer) և այլն։ | ||||
| 3 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 06.03.2025 23:14:47 | Առաջարկում ենք նախագծում խուսափել «տառապում եմ», «չեմ տառապում» գնահատողական ձևակերպումներից՝ փոխարենն օգտագործելով «ունեմ», «չունեմ» բառերը։ |