Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասով՝  Հայաստանի Հանրա­պետության կառավարությունը   ո ր ո շ ու մ   է.

  1. Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի (այսուհետ՝ ՄԱԶԾ) կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնից որպես նվիրատվություն ընդունել Մ-1,  Երևան – Գյումրի - ՀՀ սահման (Բավրա) միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ 14+700  և կմ 17+400 ճանապարհահատվածներում տեղադրված Հայաստանի Հանրապետությանը հանձնվող գույքը՝ համաձայն հավելվածի։
  2. Սույն որոշման հավելվածում նշված գույքը ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։
  3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուց­վածքների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել ՄԱԶԾ կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի կողմից  սույն որոշման հավելվածում նշված գույքի  նվիրատվության պայմանագրի կնքման և գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։
  • Обсуждалось

    20.02.2025 - 07.03.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Транспорт, Учет государственной собственности, Дарение и пожертвование государственной собственности, Безопасность дорожного движения

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 771

Принт

Связанные документы / ссылки