Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

75%25%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծով առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» №523-Ն որոշման հավելվածի (այսուհետ՝ ԷԲՑ կանոններ) 281-րդ կետով ամրագրված պահանջով, որի համաձայն՝ սկսած 2025 թվականից, բաշխողը սպառողի էլեկտրամատակարարումը պարտավոր է վերականգնել վթարային ընդհատման պահից ոչ ուշ, քան քաղաքային համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմանում՝ 3 ժամում, իսկ գյուղական համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմանում՝ 6 ժամում։

 

2Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Հաշվի առնելով, որ էլեկտրաէներգիայի վերականգնման հիմնական ժամկետներն ամրագրված են ԷԲՑ կանոնների 135-րդ կետով, իսկ ԷԲՑ կանոնների 38-րդ գլխով, այդ թվում՝ տվյալ գլխի 281-րդ կետով սահմանվում են սպասարկման որակի ցուցանիշները, անհրաժեշտ է 2025 թվականի համար ԷԲՑ կանոնների 281-րդ կետով նախատեսված կարգավորումները սահմանել՝ հիմնական ժամկետները սահմանող դրույթում։ Համապատասխան փոփոխություն կատարվել է նաև ԷԲՑ կանոնների 281-րդ կետում, թողնելով միայն ապագայում կիրառվելիք կարգավորումները։

Միևնույն ժամանակ, հստակեցվել է ԷԲՑ կանոնների 115-րդ և 281-րդ կետերում նշված «արտապլանային ընդհատում» եզրույթը։ 

 

 

3Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախատեսվող փոփոխությունները պայմանավորված են ԷԲՑ կանոնների 281-րդ կետով ամրագրված պահանջով։

 

 

4Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձինք

Նախագիծը լրամշակվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։

 

 

5Ակնկալվող արդյունքը

Նախագծի լրամշակման արդյունքում նախատեսվում է հստակեցնել գործող իրավակարգավորումները, ինչպես նաև բարելավել բաշխողի և սպառողի կարգավորվող փոխհարաբերությունները։

  • Обсуждалось

    19.02.2025 - 07.03.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Энергетика (системы электричество, теплоснабжение, газоснабжения)

  • Министерство

    Комиссия по регулированию общественных услуг РА

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 550

Принт