Добавить в избранное

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի N 1485-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

58%42%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1485-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ փոփոխությունՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Անհրաժեշտությունը։ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի N 1485-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 2025 թվականի գյուղատնտեսական տարում Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) իրականացումն ապահովելու և տնտեսավարողներին ու ապահովագրական ընկերություններին ապահովագրության ոլորտում աջակցություն տրամադրելու անհրաժեշտությամբ։

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները։ Ծրագիրը մեկնարկել է 2020 թվականից: Մինչև 2023 թվականը ծրագրային ցուցանիշները տարեցտարի աճել են։ 2023 թվականին ապահովագրվել է 13 մշակաբույս 4 ռիսկերից՝ 11662 հա: 2023 թվականին ապահովագրավճարը կազմել է 1.8 մլրդ դրամ, տրամադրվել է 2.7 մլրդ դրամի փոխհատուցում:

2024 թվականին, 2023 թվականին գրանցված բարձր վնասաբերությամբ պայմանավորված վերաապահովագրական ընկերությունը դուրս եկավ հայկական շուկայից  և ապահովագրական ընկերությունների ռիսկերը մեղմելու նպատակով՝ այդ գործառույթը ստանձնեց ՀՀ կառավարությունը, որը իր միջոցների հաշվին իրականացրեց նաև ապահովագրավճարի սուբսիդավորումը։

Իրավիճակով պայմանավորված 2024 թվականին ապահովագրվել են  դեղձ, սալոր, խնձոր, կեռաս, բալ, ձմերուկ, սեխ, կարտոֆիլ` կարկուտ ռիսկից, հացահատիկային մշակաբույսերը (ցորեն/գարի/վարսակ)՝ երաշտ ռիսկից։ 2024 թվականի գյուղատնտեսական տարվա համար  ապահովագրական ընկերություն­ների կողմից վաճառվել է 27 ապահովագրական պայմանագիր, համախառն ապահովագրա­վճարը կազմել է շուրջ 21.9 մլն դրամ։ Կնքված պայմանագրերի արդյունքում ապահովագրված այգիների և ցանքատարածությունների մակերեսը կազմել է շուրջ 247 հա։

Նույն խնդիրները առկա են նաև 2025 թվականի գյուղատնտեսական տարվա համար, որով պայմանավորված մշակվել է նախագիծը:

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը։ Գյուղատնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականությունն ուղղված է գյուղատնտեսության ինտենսիվացմանը, արտադրողականության բարձրացմանը, հողային ռեսուրսների նպատակային և ջրային ռեսուրսների խնայողաբար ու արդյունավետ օգտագործմանը, պարենային անվտանգության ապահովման մակարդակի բարձրացմանը, անասնաբուծության և բուսաբուծության զարգացմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, արտադրված արտադրանքի իրացմանն ու արտահանման խթանմանը, գյուղատնտեսական ամբողջ արժեշղթայում ընդգրկված սուբյեկտների ավելացմանը։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ: ՀՀ կառավարության 2021-2026թթ.-ի ծրագրով նպատակ է դրվել առաջիկա 5 տարիներին ներդնել գյուղատնտեսական մշակաբույսերի ամբողջական ապահովագրությունը՝ ներառելով հիմնական մշակաբույսերը, ընդլայնել ապահովագրվող ռիսկերի ցանկը, աշխարհագրությունը՝ ներառելով բոլոր մարզերը, ստեղծել նախադրյալներ կենդանիների ապահովագրության ներդրման համար։ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության «Դիվերսիֆիկացում և ռիսկերի կառավարում» սկզբունքում և «Բարձրացնել գյուղատնտեսության ոլորտի մրցունակությունը և արդյունավետությունը» առաջնահերթությունում կարևորվում է ապահովագրական համակարգի աստիճանական ներդրումը։

Կարգավորման նպատակը և բնույթը։ Նախագծի նպատակն է 2025 թվականի գյուղատնտեսական տարվա համար Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագրի իրականացումն ապահովելու և տնտեսավարողներին ու ապահովագրական ընկերություններին աջակցություն տրամադրելու անհրաժեշտությամբ։

Հաշվի առնելով ծրագրի իրականացման ընթացքում առաջացած վերոնշյալ խնդիրները, նախագծով առաջարկվում է 2025 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրավճարի սուբսիդավորումը ամբողջությամբ իրականացնել Կառավարության միջոցների հաշվին և գյուղատնտեսությունում տնտեսավարողներին տրամադրել ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրավճարի մինչև 80 (ներառյալ) տոկոսի չափով սուբսիդավորում։ Նախագծով 2025 թվականի գյուղատնտեսական տարվա համար, առաջարկվում է, որ պետությունը աջակցի ոչ միայն տնտեսավարողների ապահովագրավճարների սուբսիդավորման հարցում, այլ նաև աջակցի ապահովագրական ընկերություններին՝ ապահովագրական հատուցումների որոշակի շեմը գերազանցելու դեպքում փոխհատուցում տրամադրելու միջոցով: Նախագծով 2025 թվականի համար գործակալության անդամ յուրաքանչյուր ապահովագրական ընկերությանը կփոխհատուցվի նաև վերջինիս կողմից ընդհանուր հավաքագրած ապահովագրավճարի հանրագումարի 200 տոկոսի չափը գերազանցող, տնտեսավարողներին փոխհատուցված ապահովագրական հատուցումների գումարը։

Սույն նախագծի ընդունման կապակցու­թյամբ 2025 թվականի համար անհրաժեշտ ֆինանսավորումը կիրականացվի ՀՀ պետական բյուջեից Էկոնոմիկայի նախարարությանը ծրագրի իրականացման համար տրամադրված միջոցների հաշվին։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք։

Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:

Ակնկալվող արդյունքը։ Նախագծի ընդունումը կխթանի ծրագրի շրջանակում ապահովագրական ընկերությունների  մասնակցությունը և կնպաստի 2025 թվականի գյուղատնտեսական տարվա փորձնական ծրագրի իրականացմանը։

  • Обсуждалось

    17.02.2025 - 04.03.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1126

Принт