Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

33%67%

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«      »______________ 2025 թվականի N ___ - Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    Հիմք ընդունելով <Նորմատիվ իրավական ակտերի մասին> օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի <Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին> N 596-Ն որոշման.

1) Հավելված N1-ի 4-րդ կետի 19-րդ ենթակետը <հարցման հիման վրա> բառերից հետո լրացնել <, ընդ որում, Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային միջոցների հաշվին իրականացվող շինարարական ծրագրերի տեխնիկական պայմանների ձեռքբերումը մինչև նախագծային փաստաթղթերի մշակման աշխատանքների մեկնարկն իրականացվում է բացառապես ծրագրերի պատվիրատու հանդիսացող պետական մարմինների և համայնքների կողմից> բառերով,

2) Հավելված N3-ի 7-րդ կետը՝ «էլեկտրոնային ստորագրությամբ» բառերից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված խիստ նույնականացման այլ գործիքների կիրառմամբ» բառերով,

3) Հավելված N4-ի Ցանկ N1-ի 7-րդ կետի 12-րդ ենթակետի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ <12) էլեկտրամատակարարման (էլեկտրալուսավորման ներքին և արտաքին ցանցեր, ֆոտովոլտային և հողմաէներգետիկ կայաններ) վերգետնյա համակարգեր`>,

4) Հավելված N4-ի Ցանկ N1-ի 7-րդ կետի 12-րդ ենթակետը <է.> պարբերությունից հետո լրացնել <ը.>, <թ.>, <ժ.>, <ժա.>, <ժբ.> պարբերություններով, հետևյալ բովանդակությամբ.

  <ը. վնասված խողովակաշարերի վերականգնում մինչև 10.0գծմ երկարությամբ,

թ. փտած, վնասված հենասյուների փոխարինում, 

ժ. բաշխիչ պահարանների և արկղերի փոխարինում,

ժա. վնասված մալուխների, տեխնիկական սարքերի փոխարինում,

ժբ. վնասված մալուխային ելքերի վերանորոգում:>,

5) Հավելված N4-ի Ցանկ N1-ի 7-րդ կետը լրացնել նոր՝ 13-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ. <13) կապի (հեռահաղորդակցության և ազդանշանային համակարգեր, հաղորդակներ, ընդունիչներ, անտենաներ, ուժեղարարներ) վերգետնյա համակարգեր՝

ա. դիտահորերի վերանորոգում, դիտահորերի վնասված ծածկերի և մտոցների փոխարինում,

բ. վնասված խողովակաշարերի վերականգնում մինչև 10.0գծմ երկարությամբ,

գ. փտած, վնասված հենասյուների փոխարինում, թեքված հենասյուների ուղղում, կախված մալուխների վերաձգում,

դ. բաշխիչ պահարանների և արկղերի փոխարինում,

ե. վնասված մալուխների, տեխնիկական սարքերի փոխարինում,

զ. վնասված մալուխային ելքերի վերանորոգում:>,

6) Հավելված N4-ի Ցանկ N2-ի 3-րդ կետի 1-ին ենթակետի <գ.> պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ <գ․ առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման շենքերն ու շինությունները (այդ թվում՝ էլեկտրամոբիլների լիցքավորման վերգետնյա կայանների (տերմինալների) տեղակայում (կառուցում)՝ երեքը չգերազանցող քանակով)՝ բացառությամբ բենզալցակայանների և գազալցակայանների>,

7) Հավելված N4-ի Ցանկ N2-ի  3-րդ կետի 1-ին ենթակետից հետո լրացնել նոր՝ 1.1-ին ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ. <1.1) բազմակի օգտագործման օրինակելի նախագծերով նախատեսված, բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջության բնագավառում գործունեություն իրականացնող պետական կազմակերպության դրական եզրակացությամբ երաշխավորված բջջային կապի դաշտային (բազային) կայանքների տեղադրման, նորոգման, արդիականացման աշխատանքներ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի N638-Ն որոշմամբ նախատեսված դեպքերի)>,

8) Հավելված N4-ը Ցանկ N2-ից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ Ցանկ N2.1-ով՝ 

<ՑԱՆԿ N2.1

ՄԻՋԻՆԻՑ ԲԱՐՁՐ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ (III ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ) ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ

 

1. Միջինից բարձր ռիսկայնության աստիճան ունեցող (II և IV կատեգորիաների ռիսկայնության օբյեկտների դասինչպատկանող, սակայն այդ միջակայքում բնութագրային ցուցանիշներ ունեցող բնակելի և հասարակական նշանակության) օբյեկտների նախագծային փաստաթղթերը ենթակա են քաղաքաշինական պարզ փորձաքննության:

2. Միջինից բարձր ռիսկայնության (lII կատեգորիայի) օբյեկտներն են` 

1) հաստատված նախագծերով նախատեսված, բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջության բնագավառում գործունեություն իրականացնող պետական կազմակերպության դրական եզրակացությամբ երաշխավորված բնակելի նշանակության օբյեկտներում (բազմաբնակարան շենքերի, անհատական բնակելի տների, հասարակական և արտադրական օբյեկտների տանիքներում) բջջային կապի բազային կայանքների (ալեհավաքների) տեղակայման, նորոգման, արդիականացման աշխատանքներ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի N638-Ն որոշմամբ նախատեսված դեպքերի),

2) էլեկտրամոբիլների լիցքավորման վերգետնյա (երեքը գերազանցող քանակով) կայանների (տերմինալների) տեղակայման (կառուցման) աշխատանքներ,

3) հեռահաղորդակցության բաշխիչ (երկրորդային) ցանցերի կառուցման, գոյություն ունեցող ենթակառուցվածքների ընդլայնման, վերազինման և հիմնանորոգման աշխատանքներ,

4) 3 վերգետնյա և մեկ ստորգետնյա հարկ ունեցող՝ անհատական բնակելի տների  և սակավահարկ բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) շենքի կառուցման, վերակառուցման աշխատանքներ` բացառությամբ թաղամասերի կառուցապատման նախագծերով իրականացվող աշխատանքների,

5) II և IV կատեգորիաների ռիսկայնության օբյեկտների դասին չպատկանող, սակայն այդ միջակայքում բնութագրային ցուցանիշներ ունեցող հասարակական (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ)  նշանակության շենքերի կառուցման և վերակառուցման աշխատանքներ:>:

9) Հավելված N4-ի Ցանկ N3-ի 4-րդ կետի 1-ին ենթակետը <իգ.> պարբերությունից հետո լրացնել նոր՝ <իդ.> պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. <իդ. էլեկտրամոբիլների լիցքավորման ստորգետնյա կայաններ (տերմինալներ):>,

10) Հավելված N4-ի Ցանկ N3-ի 4-րդ կետի 3-րդ ենթակետը <զ.> ենթակետից հետո լրացնել նոր՝ <է.> պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. <է. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի N638-Ն որոշման հավելվածով սահմանված օբյեկտները:>,

11) Հավելված N 5-ում <Հաշմանդամների> և <հաշմանդամների>  բառերը փոխարինել համապատասխանաբար՝ <Հաշմանդամություն ունեցող անձանց> և <հաշմանդամություն ունեցող անձանց> բառերով,

12) Հավելված N 5-ի

ա. N2-5 ձևի 1-ին կետի 1-ին ենթակետը, <պայմանագրի համաձայն> բառերից հետո  լրացնել հետևյալ բովանդակությամբ. (միջին ռիսկայնության աստիճանի (II կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների համար՝ ՀՀ կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 22-ի N 1615-Ն որոշմամբ հաստատված ցանկի 3-րդ գլխով սահմանված դեպքերում,  գլխավոր կապալառուի անվանումը, լիցենզիայի համարը և պայմանագրի տվյալները կարող են չլրացվել),

բ. N2-5 ձևի 1-ին կետի 1-ին ենթակետի <շինարարական աշխատանքների կապալառուի> բառերը փոխարինել <գլխավոր կապալառուի> բառերով:

գ. N2-5 ձևի 1-ին կետի 2-րդ ենթակետի <կամ՝ (լրացվում է ռիսկայնության Il կատեգորիայի օբյեկտների շինարարության որակի տեխնիկական հսկողությունը՝ շինարարական աշխատանքների պատասխանատու կապալառուի երաշխավորության պայմանագրով փոխարինվելու դեպքում)> բառերը փոխարինել <կամ՝ (լրացվում է միջին ռիսկայնության աստիճանի (II կատեգորիայի) օբյեկտների շինարարության որակի տեխնիկական հսկողությունը՝ շինարարական աշխատանքների պատասխանատու կապալառուի երաշխավորագրով փոխարինվելու դեպքում կամ չի լրացվում՝ ՀՀ կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 22-ի N 1615-Ն որոշմամբ հաստատված ցանկի 4-րդ գլխով սահմանված դեպքերում)>,

դ. N2-5 ձևի 1-ին կետի 2-րդ ենթակետի <նշել շինարարական աշխատանքների պատասխանատու կապալառուի երաշխավորության պայմանագրի համարը> բառերը փոխարինել  <նշել շինարարական աշխատանքների պատասխանատու կապալառուի երաշխավորագրի ամսաթիվը,համարը> բառերով,

ե. N3-1 ձևի 3-րդ կետը <կողմից> բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ. <(միջին ռիսկայնության աստիճանի (II կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների համար՝ ՀՀ կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 22-ի N 1615-Ն որոշմամբ հաստատված ցանկի 3-րդ գլխով սահմանված դեպքերում,  գլխավոր կապալառուի անվանումը կարող է չլրացվել)>,

զ. N3-2 ձևի 3-րդ կետը <կողմից> բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ. <(միջին ռիսկայնության աստիճանի (II կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների համար՝ ՀՀ կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 22-ի N 1615-Ն որոշմամբ հաստատված ցանկի 3-րդ գլխով սահմանված դեպքերում,  գլխավոր կապալառուի անվանումը կարող է չլրացվել)>,

է. N3-3 ձևի 4-րդ կետը <կողմից> բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ. <(միջին ռիսկայնության աստիճանի (II կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների համար՝ ՀՀ կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 22-ի N 1615-Ն որոշմամբ հաստատված ցանկի 3-րդ գլխով սահմանված դեպքերում,  գլխավոր կապալառուի անվանումը կարող է չլրացվել)>,

ը. N 3-2-1 ձևը  <Ենթակապալառու կազմակերպություն> պարբերությունից հետո, լրացնել հետևյալ բովանդակությամբ. <(միջին ռիսկայնության աստիճանի (II կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների համար՝ ՀՀ կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 22-ի N 1615-Ն որոշմամբ հաստատված ցանկի 3-րդ գլխով սահմանված դեպքերում,  գլխավոր կապալառուի և ենթակապալառուի անվանումնեըը կարող են չլրացվել)>,

թ. N 3-2-1 ձևի  <Այլ շահագրգիռ կազմակերպություններ> պարբերության 3-րդ կետի      <Տեխնիկական հսկողությունը փոխարինվել է շինարարական աշխատանքների կապալառուի _______________ N_______ երաշխավորագրով (կցվում է)> բառերը փոխարինել <Միջին ռիսկայնության աստիճանի (II կատեգորիայի) օբյեկտների տեխնիկական հսկողությունը փոխարինվել է շինարարական աշխատանքների կապալառուի _______________ N_______ երաշխավորագրով (կցվում է) կամ չի լրացվում՝ ՀՀ կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 22-ի N 1615-Ն որոշմամբ հաստատված ցանկի 4-րդ գլխով սահմանված դեպքերում)>,

ժ. N 3-2-1 ձևի  <Հանձնաժողովն արձանագրեց, որ՝> պարբերության 1-ին կետը <շինարարական աշխատանքներն ավարտված> բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ. <(միջին ռիսկայնության աստիճանի (II կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների համար՝ ՀՀ կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 22-ի N 1615-Ն որոշմամբ հաստատված ցանկի 3-րդ գլխով սահմանված դեպքերում,  գլխավոր կապալառուի  անվանումը, շինարարական կապալի պայմանագրի N-ը կարող են չլրացվել)>:

 

2. Սահմանել, որ սույն որոշման պահանջները չեն տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը սկսված և դեռևս չավարտված քաղաքաշինական ծրագրերի (նախագծային և շինարարական) գնման գործընթացների, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի վրա:

 

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

  • Обсуждалось

    17.02.2025 - 04.03.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Градостроителство

  • Министерство

    Комитет по градостроительству

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 802

Принт