Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆԻ Հ.8 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ» ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆԻ Հ.9 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆԻ ԱՐՀԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

50%50%

 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆԻ Հ. 8 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ  ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ» ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆԻ Հ. 9 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ  ՁԵՎՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆԻ ԱՐՀԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ  ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ   ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

     Անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Երևան քաղաքում գործող «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի հ. 8 արհեստագործական  պետական ուսումնարան» և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի հ. 9 արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի արհեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության  վերակազմակերպելու  մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է  հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների օպտիմալացման, ուսումնական գործընթացի կազմակերպման պայմանների բարելավման և «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Մասնագիտական կրթության համակարգում սահմանվում է ուսումնական հաստատության «քոլեջ» տեսակը պահանջը, ըստ որի Հանրապետությունում գործող բոլոր ուսումնարանները վերակազմակերպվելու են քոլեջների:

 

 

 

 

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Երևան քաղաքում գործում են թվով 6 պետական ուսումնական հաստատություն և 7 պետական ուսումնական հաստատությունում իրականացվում է արհեստագործական կրթական ծրագիր: Որոշման նախագծով առաջարկվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության «Երևանի հ. 8 արհեստագործական  պետական ուսումնարան» և Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի հ. 9 արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունների  վերակազմակերպումն միաձուլուման  ձևով:  

Երևան քաղաքի Նոր Արեշ, Բուռնազյան 14 հասցեում գործող Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության «Երևանի հ. 8 արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունում ներկա պահին սովորում են շուրջ 349 ուսանող՝ հետևյալ 7 մասնագիտություններով` «Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում», «Ատաղձագործական, մանրահատակագործական, ապակեգործական աշխատանքներ», «Փայտամշակման արտադրությունների սարքավորումների շահագործում և տեխնոլոգիա», «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում», «Համակարգիչների շահագործում», «Խոհարարական գործ» և «Հրուշակեղենի տեխնոլոգիա»,  իսկ Երևան քաղաքի Վարդաշեն, 6-րդ փողոց, 66 հասցեում գործող Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության «Երևանի հ. 9 արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունում ներկա պահին սովորում են շուրջ 248 ուսանող՝ հետևյալ 10 մասնագիտություններով` «Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում», «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում», «Համակարգիչների շահագործում», «Խոհարարական գործ», «Հրուշակեղենի տեխնոլոգիա», «Ատաղձագործական, մանրահատակագործական, ապակեգործական աշխատանքներ», «Փայտամշակման արտադրությունների սարքավորումների շահագործում և տեխնոլոգիա», «Էլեկտրոնային հաշվողական մեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում», «Ֆինանսներ» և «Կարի արտադրության տեխնոլոգիա»:

Երկու ուսումնական հաստատություններում առկա է 5 մասնագիտությունների իրականացման համընկնում և ունեն ուսումնական գործընթացի կազմակերպման համար մի քանի անգամ շատ տարածք, որը չի օգտագործվում և լրացուցիչ ֆինանսական միջոցներ են տրամադրվում պահպանման նպատակով: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության «Երևանի հ. 8 արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված ուսումնական մասնաշենքում ներկա պահին իրականացվում է հիմնանորոգման  աշխատանքներ, որի ավարտը նախատեսված է  2025 թվականին:

  Վերանորոգումից հետո «Երևանի արհեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը իր ուսումնական գործընթացը կիրականացնի համաձայն  ՀՀ կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 13-ի N 1490-Ն որոշմամբ պահանջվող նորմատիվներին համապատասխան պայմաններում: Վերանորոգումից հետո նախատեսված է նաև հաստատությանը տրամադրել անհրաժեշտ նյութատեխնիկական բազա՝ բոլոր ուսուցանվող մասնագիտությունների համար:

Հաշվի առնելով, որ մինչև 2026 թվականը շարունակվելու է  արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների օպտիմալացման գործընթացը՝ «Երևանի հ. 9 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի շենքի հետագա տնօրինման հարցին կանդրադառնանք Երևան քաղաքում օպտիմալացման գործընթացի ավարտից հետո:

 

Կարգավորման նպատակը

Հայաստանի Հանրա­պե­տության  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի հ. 8 արհեստագործական պետական ուսումնարան» և Հայաստանի Հանրա­պե­տության ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության « Երևանի հ. 9 արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունները օպտիմալացման (խոշորացման) արդյունքում «Երևանի արհեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում կբարձրանա ուսումնական հաստատության կառավարման արդյունավետությունը, կբարելավվեն շենքային պայմանները, կպահպանվեն ուսուցանվող մասնագիտությունները և կներդրվեն արդի աշխատաշուկայի պահանջներից ելնելով նոր մասնագիտություններ:

 

Նախագծի մշակման գործընթացում   ներգրավված  ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է  Հայաստանի Հանրապետության կրթության. գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության կողմից:

 Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Հանրության բարձրորակ կրթության ապահովման համար ստեղծել պայմաններ, կրթական ուսումնական հաստատությունները համալրել մանկավարժական ներուժով և արդյունավետ օգտագործվեն պետական բյուջեի միջոցները:

   

     «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

Որոշման նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրերի «Կրթություն» բաժնի 11-րդ միջոցառման՝ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և դրանցում իրականացվող ծրագրերի տեղաբաշխման ռացիոնալացում և հաստատությունների վերակազմակերպում (օպտիմալացում), կատարման ապահովմամբ:

Որոշման նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

 

 

 

  • Обсуждалось

    13.02.2025 - 06.03.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 902

Принт

Предложения

Քրիստինե Մուշեղյան

25.02.2025

Լավ կլինի ,որ կրթության մեջ ներառվի հանրային ծառայությունների կամ իրավաբանական տեղեկությունների մասին դասընթացներ, որոնք կարող են ուսումնական հաստատությունների շրջանավարտներին պատրաստել ավելի լայն հասարակական կյանքում ներգրավվելու համար։ Շնորհակալություն

Узнать больше