ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻԱՅՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ 50 ՏԱՐՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ
-
0 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻԱՅՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ 50 ՏԱՐՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է 2024 թվականի սեպտեմբերի 10-ի «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-331-Ն օրենքի պահանջներից:
Մշակութային ժառանգության պահպանության և հայ նշանավոր հեղինակների ստեղծագործությունների շարժի հսկման նկատառումից ելնելով՝ անհրաժեշտ է հաստատել վերջին 50 տարում մահացած այն հեղինակների ցանկը, որոնց ստեղծագործությունները կարող են Հայաստանի Հանրապետությունից արտահանվել միայն մշակութային արժեքների արտահանման լիցենզիայի (եզրակացության) կամ ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացության (թույլատրող փաստաթղթի) հիման վրա: Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի հսկել և հաշվառել հայ նշանավոր հեղինակների ստեղծագործությունների շարժը՝ դրանով նպաստելով մշակութային ժառանգության և մշակութային արժեքների շարժի օրինականության պահպանմանը:
Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.
Նախագծով նախատեսվում է հաստատել վերջին 50 տարում մահացած հեղինակների ցանկը, որի արդյունքում անկախ ստեղծման ժամանակից այդ ստեղծագործողների աշխատանքները կհամարվեն մշակութային արժեքներ և դրանք Հայաստանի Հանրապետությունից արտահանելու դեպքում կհաշվառվեն լիազորված պետական մարմնի կողմից:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:
Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք:
Նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնի: Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանեցված է:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագծի ընդունումը կապված է հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության հետ, որի անհրաժեշտությունը բխում է ՀՀ Կառավարության 2021 թվականի թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված հավելվածով 4․9 կետի հայկական պատմամշակութային ժառանգության նյութական և ոչ նյութական պահպանության, ուսումնասիրության, օգտագործման և հանրայնացման շարունակականության ապահովում: 50 տարում մահացած հեղինակների ցանկի հաստատմամբ հնարավոր կլինի իրականացնել հատկապես պատմամշակութային ժառանգության պահպանմանն ուղղված գործուն քայլեր:
-
Обсуждалось
12.02.2025 - 07.03.2025
-
Тип
Pешение
-
Область
Культура
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 578
Принт