Շահեն Շահինյան
11.02.2025
Հավելվածը կցված չէ և հասանելի չէ։
2 - За
10 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2023 թվականի օգոստոսի 4-ի «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի ապրիլի 13-ի N ՀՕ-139-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի մարտի 23-ի N 330-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N804-Ա որոշման հավելվածի ցանկի 2-րդ կետի կատարման անհրաժեշտությամբ:
Հարկ է նշել, որ խնդրի առնչությամբ ՀՀ քաղաքաշինության կոմիտեն նախապես նախաձեռնել է ՀՀ կառավարության 1999 թվականի մայիսի 26-ի <Քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի մշակման և հաստատման կարգը սահմանելու մասին> N351 որոշումն ուժը կորցրած ճանաչելու գործընթաց, որն ըստ էության նախ՝ կրկնում է <Քաղաքաշինության մասին> օրենքի կարգավորումների մի մասը՝ 10.1-ին հոդվածի 3-րդ կետի 44-րդ ենթակետի պահանջը՝ քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին վերապահված լիազորությունների մասով և փաստացի չի սահմանում նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման և հաստատման ներկայիս գործող ընթացակարգը:
Տվյալ նախաձեռնությունը ներկայացվել է շահագրգիռ մարմիններ և ՀՀ արդարադատության նախարարություն, ու գրեթե բոլորի կողմից ստացել դրական դիրքորոշում: ՀՀ արդարադատության նախարարության իրավական-փորձագիտական եզրակացությունը ներկայացվել է 25.11.2024թ N01/27.2/47638-2024 գրությամբ: ՀՀ կառավարության 1999 թվականի մայիսի 26-ի N351 որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Նախագիծն առաջիկայում կներկայացվի ՀՀ վարչապետի աշխատակազմ:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Ելնելով վերոգրյալից՝ միաժամանակ, Կոմիտեի կողմից մշակվել է նաև <Քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման և հաստատման կարգը սահմանելու մասին> ՀՀ կառավարության որոշման նախագիծը՝ հիմքում դիտարկելով այն համարժեք կարգավորումները, որոնք ամրագրված են <Նորմատիվ իրավական ակտերի մասին> ՀՀ օրենքով և ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 3-ի N65-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 10-01- 2014 <Շինարարությունում նորմատիվ փաստաթղթերի համակարգ. Հիմնական դրույթներ> շինարարական նորմերով:
Նախագծի մշակման համար դիտարկվել են նաև այն ընթացակարգերը, որոնցով ներկայումս ղեկավարվում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատասխանատու ստորաբաժանումը՝ նորմատիվատեխնիկական փաստաթղթերի ձեռք բերման շրջանակներում, մասնավորապես՝ գնումների օրենսդրությամբ նախատեսված պարտադիր պահանջներով, որոնք ենթադրում են նորմատիվատեխնիկական փաստաթղթերի՝ արդի նորմատիվ պահանջներով համալրված տեխնիկական առաջադրանքների մշակման, մրցութային հայտերի կազմման, համապատասխան պայմանագրերի կնքման, ինչպես նաև փաստաթղթերի մշակման աշխատանքների ընթացքի համակարգման, շահագրգիռ մարմինների համաձայնեցումների, պետական-իրավական փորձաքննության եզրակացության ձեռք բերման և վերջնարդյունքի ընդունման գործընթաց:
2.1 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
<Քաղաքաշինության մասին> ՀՀ օրենք
16-րդ հոդվածի 1-ին մաս <Քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգը քաղաքաշինական գործունեության պետական կարգավորման միջոց է, որը սահմանում է հուսալիության, շրջակա միջավայրի պահպանության, հակահրդեհային, սանիտարահիգիենիկ, հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժման մատչելիությունն ապահովող և այլ անհրաժեշտ նորմեր, կանոններ, ցուցանիշներ, ինչպես նաև նախագծման, իրականացման ու շահագործման ընթացքում որակի ապահովման պայմաններ` օբյեկտին, առանձին շենքին, շինությանը, կոնստրուկցիային կամ շինարարական նյութերին ներկայացվող պահանջներով:
Քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերը կազմում են քաղաքաշինական բնագավառի իրավական ակտերի համակարգի բաղկացուցիչ մասը և հիմք են ծառայում փորձաքննության, քաղաքաշինական գործունեության վերահսկողության, վիճելի հարցերի լուծման համար:
Քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարումը պարտադիր է քաղաքաշինական գործունեության սուբյեկտների համար:>
ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N531-Լ որոշում
Կետ 37, 38
<37.Նորմատիվատեխնիկական փաստաթղթերն ապահովում են շինարարությունում նոր տեխնոլոգիաների ներդրումը և երաշխավորում դրանց կիրառությունը: Հետևաբար, նորմատիվատեխնիկական փաստաթղթերի արդիականացումն ու կատարելագործումը ժամանակի պահանջներին համապատասխան հանդիսանում են քաղաքաշինության բնագավառի ռազմավարական գերակա նպատակներից։
38.Նախատեսվում է ստեղծել քաղաքաշինական նորմատիվ փաստաթղթերի ազգային համակարգ՝ հիմքում դնելով նախկինում մշակված փաստաթղթերը, միջպետական (տարածաշրջանային), Եվրասիական տնտեսական միության, եվրոպական և միջազգային նորմերը՝ ապահովելով վերջիններիս հետ համահունչ ներդաշնակեցում: Այդ նպատակին հասնելու համար նախատեսվում է օրենսդրական փոփոխությունների միջոցով հստակեցնել նորմատիվ փաստաթղթերի համակարգին, նորմատիվատեխնիկական փաստաթղթերի կառուցվածքին ու բովանդակությանը ներկայացվող պահանջները՝ սահմանելով նորմատիվ փաստաթղթերի մշակման, ընդունման, փոփոխման և լրացման կարգերը:>
Նախագծի ընդունումը չի հանգեցնի պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացման:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Ակնկալվում է նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման և հաստատման կարգի ձեռքբերում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
1. Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը
«Քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման և հաստատման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը տեղադրված է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի www.minurban.am կայքում.
2. Հասարակության մասնակցությունը
«Քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման և հաստատման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ կարծիքներ դեռ չեն ներկայացվել։
Обсуждалось
10.02.2025 - 25.02.2025
Тип
Pешение
Область
Градостроителство
Министерство
Комитет по градостроительству
Просмотры 676
Принт11.02.2025
Հավելվածը կցված չէ և հասանելի չէ։