Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 834-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

0%100%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 834-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

  1. Խնդրի սահմանումը և առկա իրավիճակը

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) «Ավիացիայի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն հանդիսանում է օդային տրանսպորտի բնագավառի կանոնակարգման, քաղաքացիական ավիացիայի և ոչ ռազմական պետական ավիացիայի գործունեության, օդային երթևեկության սպասարկման, ավիացիոն անվտանգության, թռիչքային անվտանգության, ինչպես նաև ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների և մատուցվող ծառայությունների ապահովության ու անվտանգության կանոնակարգման, ավիացիոն ծառայությունների և Հայաստանի Հանրապետությունում գործող ավիացիոն ենթակառուցվածքների վերահսկողության իրականացման ոլորտում պետական լիազորված մարմին:

Կոմիտեն կանոնակարգման և վերահսկողության իր գործառույթների իրականացման հետ մեկտեղ «Ավիացիայի մասին» օրենքի համաձայն ներկայումս մատուցում է նաև մի շարք ծառայություններ, որոնց համար, սակայն, սահմանված չի եղել պետական տուրք (սահմանված է եղել ընդամենը մեկ ծառայության համար, այն էլ՝ «սիմվոլիկ»)։

Արդյունքում «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2024 թվականի մայիսի 2-ի ՀՕ-218-Ն օրենքով (այսուհետ՝ Օրենք) Քաղաքացիական ավիացիայի բնագավառում մատուցված ծառայությունների համար այլևս սահմանվել է պետական տուրք, որի համար հիմք է հանդիսացել նաև Կոմիտեի կողմից միջազգային փորձի ուսումնասիրությունը, որը ցույց է տվել, որ աշխարհի մի շարք երկրներում ավիացիոն իշխանությունների կողմից համանման ծառայությունները մատուցվում են վճարովի հիմունքներով: Մասնավորապես ուսումնասիրվել են Վրաստանի, Լատվիայի, Սինգապուրի և մի շարք այլ երկրների փորձը:

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 6-ի N 834-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) Օրենքի կիրարկման ապահովման շրջանակներում առաջարկվում է սահմանել ընթացակարգ՝ Օրենքով սահմանված պետական տուրքը գանձելու, ինչպես նաև սահմանված տարեկան տուրքը չվճարելու դեպքում համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու համար։

Միաժամանակ Օրենքով սահմանված պետական տուրքի գանձման պարտականությունները պատշաճ կատարելու համար անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել նաև ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 6-ի N 834-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ գլխոով նախատեսված վտանգավոր համարվող բեռների օդային փոխադրման կարգը։ Նշված գլխում առաջարկվող փոփոխությունները պայմանավորվում է նրանով, որ վտանգավոր բեռների օդային փոխադրումների սպասարկման աշխատանքների թույլտվություն Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողները ստանում են համաձայն Կարգի Ձև N 1-ի։ Կարգի 4-րդ գլուխը վերաբերում է վտանգավոր բեռների օդով փոխադրման համար համապատասխան փաթեթավորման, փաստաթղթային ձևակերպման գործընթացին՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների կամ նրանց բեռնային փոխադրումների գործակալների կողմից լիազոր մարմնին ուղարկվող հայտերի (այսուհետ՝ Հայտ) հիման վրա։ Նշված գլխում փոփոխությունները պայմանավորված են նրանով, որ Հայտով սահմանված օդով վտանգավոր բեռների փոխադրման համար համապատասխան փաթեթավորման, փաստաթղթային ձևակերպման գործընթացի կատարման համար անհրաժեշտ է լիազոր մարմնի կողմից համաձայնություն։Վերոնշվածից հետևում է, որ լիազոր մարմինը տալիս է համաձայնություն Հայտով սահմանված փոխադրումը կատարելու համար, այլ ոչ թե թույլտվություն։

Լիազոր մարմնի կողմից ուսումնասիրվում է Հայտով ներկայացված տեղեկատվությունը՝ փոխադրումն իրականացնող ավիաընկերության շահագործման հատուկ դրույթներում համապատասխան նշումները, փոխադրվող վտանգավոր բեռի բնույթը, Միավորված ազգերի կազմակերպության կողմից վտանգավոր բեռին տրված քառանիշ ծածկագիրը, բեռի քանակն ըստ չափման միավորի (լիտր, մ3, կգ և այլն), ընդհանուր տեղերի քանակը, փաթեթավորման տեսակը, փոխադրման ուղղությունը, օրը, չվերթի համարը և տրվում համաձայնություն փոխադրումն իրականացնելու համար։

  1. Կարգավորման նպատակները և ակնկալվող արդյունքը

Նախագծով նախատեսվում է ապահովել «Պետական տուրքի մասին» օրենքով քաղաքացիական ավիացիայի բնագավառում մատուցվող ծառայությունների համար սահմանված օրենքով սահմանված կարգով և ժամկետներում պետական տուրքի գանձման և պետական բյուջե փոխանցման պարտավորությունների պատշաճ կատարումը:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. Ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 68-րդ կետի կատարման անհրաժեշտությունից՝ Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերին, «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի դրույթներին և, առավել հնարավոր չափով, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության,  ավիացիայի ոլորտին առնչվող այլ միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակված միջազգային ստանդարտներին, առաջարկվող գործելաձևերին ու ընթացակարգերին դրանց համապատասխանության ապահովման անհրաժեշտությունից՝ թռիչքային և ավիացիոն անվտանգության մակարդակի բարձրացման համատեքստում։ 

  1. Նախագծերի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների անհրաժեշտություն չկա:
  • Обсуждалось

    10.02.2025 - 26.02.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 745

Принт