Добавить в избранное

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 71-Ն ՀԱՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

30%70%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 71-Ն ՀԱՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

 

1. Անհրաժեշտությունը

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է բջջային կապի բազային կայանների կայմերի և աշտարակների կառուցման (տեղադրման) համար սահմանված կառուցապատման նպատակով թույլտվությունների տրամադրման ընթացակարգի պարզեցմամբ և հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանն ուղղված  առաջիկա տարիներին բջջային կապի բազային կայանների կայմերի և աշտարակների բազմակի օգտագործման նախագծերի կիրառման և դրանց ցանկի հաստատման պահանջով՝ հիմք ընդունելով <Քաղաքաշինության մասին> ՀՀ օրենքի 10.1 հոդվածի 3-րդ մասի 26-րդ կետը, ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն և ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 12-ի N814-Ն որոշումներով հաստատված կարգերը:

 

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի սեպտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2021 թվականի դեկտեմբերի 9-ի N 71-Ն հրամանում լրացումներ կատարելու մասին» N 17-Ն հրամանի համաձայն՝ «Տելեկոմ Արմենիա» բաց բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված բջջային կապի բազային կայանների համար աշտարակների կառուցման (բազմակի կիրառման) օրինակելի թվով 9 նախագծերը ներառվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2021 թվականի դեկտեմբերի 9-ի N71-Ն հրամանով հաստատված «Շենքերի և շինությունների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի» ցանկում:

Կարևորելով գործընթացի նման կարգավորումը՝ «Տելեկոմ Արմենիա» ԲԲ «Վիվա Արմենիա» ՓԲ և «Յուքոմ» ՓԲ ընկերությունների (այսուհետ՝ Կապի օպերատորներ) ներկայացրել են նոր նախագծեր բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի» ցանկում ընդգրկելու  համար:

 

3. Առաջակվող լուծումները

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հարկ է նշել, որ  Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի N 814-Ն որոշմամբ  սահմանվում են  դրույթներ, որոնք վերաբերում են կառուցապատող հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց պատվիրատվությամբ մշակվող բազմակի կիրառման օրինակելի նախագծերի կիրարկման ապահովման խնդիրներին և դրա շրջանակներում նախատեսվող ընթացակարգերին:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2021 թվականի դեկտեմբերի 9-ի N 71-Ն հրամանով հաստատվում  է օրինակելի նախագծերի ցանկը և ընդհանուր բնութագրերը, որն ապահովում է նախագծերի բազմակի օգտագործման կիրարկումը:

Հետևաբար, նմանատիպ կոնստրուկտիվ համակարգով, մասնակի փոփոխությունների նախատեսմամբ (ոչ կոնստրուկտիվ լուծումների մասով), բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կիրառումը համարվում է տնտեսապես շահավետ և նպատակահարմար:

Այսինքն, լիազոր մարմնի ղեկավարի հրամանով հաստատված օրինակելի նախագծային փաստաթղթերի հիմնական լրակազմի մասով խնդիրները գրեթե բացակայում են և հետագա գործընթացները դիտարկվում են միայն տեղակապման միջոցառումների շրջանակներում, ինչը գործնականում ապահովում է ծախսերի և ժամանակի խնայողություն:

Արդյունքում՝ բազմակի օգտագործման օրինակելի նախագծերից օգտվող Կապի օպերատորների համար նախագծման աշխատանքների ձեռքբերման համար ժամկետները էականորեն կարող են կրճատվել՝ ապահովելով օրինակելի նախագծերով նախատեսվող շինարարական աշխատանքների արդյունավետ ընթացք:

 

4. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով նախատեսվում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի 2021 թվականի դեկտեմբերի 9-ի N 71-Ն հրամանով հաստատված շենքերի և շինությունների բազմակի օգտագործման ենթակա օրինակելի նախագծերի ցանկը և դրանց հիմնական բնութագրերը համալրել՝ Կապի օպերատորների կողմից ներկայացված օրինակելի, բազմակի օգտագործման ենթակա բջջային կապի բազային կայանների կայմերի և աշտարակների նախագծերով:

Միաժամանակ հարկ է նշել, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի  2021 թվականի դեկտեմբերի 9-ի N 71-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին> Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում  և ծախսերում փոփոխություններ չեն առաջանում։

 

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

- <Քաղաքաշինության մասին> ՀՀ օրենք,

- ՀՀ կառավարության 2021թվականի ապրիլի 8-ի <ՀՀ քաղաքաշինության բնագավառի ռազմավարական ծրագիրը և ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին> N531-Լ որոշում

 

6. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից

 

7. Ակնկալվող արդյունքը

Շինարարական ծրագրերի իրագործման արդյունավետություն, ընթացակարգերի պարզեցում։

 

  • Обсуждалось

    10.02.2025 - 25.02.2025

  • Тип

    Приказ

  • Область

    Градостроителство

  • Министерство

    Комитет по градостроительству

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 762

Принт