ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 822-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
6 - За
-
1 - Против
Նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով նախատեսված հարկային և մաքսային արտոնությունների կիրարկումն ապահովելն է: Մասնավորապես, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված՝ «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի նոր՝ 8-րդ տաղավարի կառուցման նախագծի իրականացման պայմանագրով Չինաստանի կառավարությունը համաձայնել է աջակցել ՀՀ կառավարությանը «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի նոր՝ 8-րդ տաղավարի (հեռուստաստուդիայի) կառուցման հարցում: 2021 թվականի նոյեմբերի 15-ին ստորագրված` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի 3-րդ հոդվածի համաձայն՝ տեխնիկատնտեսական համագործակցության շրջանակներում հայկական կողմը պարտավորվում է ազատել ապրանքները և ծառայությունները հարկերից և մաքսատուրքերից, ինչպես նաև նույն համաձայնագրի շրջանակներում իր վրա է վերցնում պարտադիր ծախսերը: Միևնույն ժամանակ, «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի նոր՝ 8-րդ տաղավարի կառուցման նախագծի իրականացման պայմանագրի 10-րդ հոդվածով սահմանված են հարկերի և տուրքերի այն տեսակները, որոնք պայմանագրի իրականացման շրջանակներում հայկական կողմը պարտավորվել է ազատել չինական կողմին: Նախագծով առաջարկվում է«Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի նոր՝ 8-րդ տաղավարի կառուցման նախագծի իրականացման պայմանագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնությունների կիրառության կարգում կատարելու փոփոխություններ և լրացումներ:
-
Обсуждалось
06.02.2025 - 21.02.2025
-
Тип
Pешение
-
Область
Индустрия высоких технологий
-
Министерство
Министерство индустрии высоких технологий
Просмотры 734
Принт