«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 28-ի N 1595-Ն որոշման մեջ լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 28-ի N 1593-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1595-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1593-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Ընթացիկիրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
Ռազմավարական պաշարների պահուստը ներմուծող կազմակերպությունների կողմից կուտակվող և մշտապես պահպանվող ռազմավարական նշանակություն ունեցող նյութական արժեքների հատուկ նշանակության պահուստ է, որի նյութական արժեքների կուտակումը, պահպանումը և սպասարկումն իրականացվում է «Նյութական պահուստի մասին» օրենքով սահմանված կարգով:
Ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների պահպանում իրականացնող կազմակերպություններն ընթացիկ տարվա յուրաքանչյուր կիսամյակի ավարտին մինչև տվյալ կիսամյակին հաջորդող ամսվա 15-ը լիազոր մարմին են ներկայացնում հաշվետվություն՝ իրենց կուտակած ռազմավարական պաշարներ հանդիսացող ապրանքների մնացորդի և շարժի վերաբերյալ:
Ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների պահպանում իրականացնող կազմակերպությունները ներկայումս շուրջ երեք տասնյակ են և դրանց անվանացանկն ու քանակը յուրաքանչյուր տարի կարող են փոխվել (և փոխվում են)՝ կախված ներմուծված համապատասխան ապրանքի կամ նյութի ծավալից կամ այլ պատճառներից (սնանկացում, անվանափոխություն, լուծարում, գործունեության դադարեցում և այլն)։
Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների պահպանում իրականացնող կազմակերպությունների լուծարման, սնանկացման, տրոհման, գործունեության դադարեցման դեպքում պահպանման պարտավորությունը չկատարելու, պահուստի նյութական արժեքների չափաքանակի նվազման ռիսկերը նվազեցնելու, ինչպես նաև՝ ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների ծավալներն ավելացնելու անհրաժեշտությամբ։
- Առաջարկվող կարգավորումների բնույթը․
Ներկայումս ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ներառված ապրանքների նախորդ տարվա ներմուծման նվազագույն ծավալները, որոնցից սկսած՝ գործում է ռազմավարական պաշարների պահուստի ձևավորման պահանջը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 28-ի «Ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ներառված ներմուծվող ավտոմոբիլային բենզինի, դիզելային վառելիքի, պարենային ցորենի, շաքարավազի, բուսական յուղի և դրանց արտադրության համար անհրաժեշտ ներմուծվող հումքի չնվազող պաշարների հաշվառման և ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների պահպանում իրականացնող կազմակերպությունների կողմից՝ իրենց կուտակված ռազմավարական պաշարներ հանդիսացող ապրանքների մնացորդի և շարժի վերաբերյալ ներկայացվող հաշվետվությունների ձևն ու լրացման կարգը, կուտակման ժամանակացույցը և նվազագույն ծավալները սահմանելու մասին» N 1593-Ն որոշման հավելված N 3-ով։ Սույն նախագծով նախատեսվում է նվազեցնել ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ներառված ապրանքների նախորդ տարվա ներմուծման նվազագույն ծավալները, մասնավորապես, առաջարկվում է սահմանել պարենային ցորենի ներկայումս գործող ներմուծման նվազագույն 4000 տոննայի փոխարեն 3000 տոննա, շաքարավազի և դրա արտադրության համար անհրաժեշտ հումքի գործող 1000 տոննայի փոխարեն 500 տոննա, բուսական յուղի գործող 500 տոննայի փոխարեն 250 տոննա։
Միաժամանակ, ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների պահպանում իրականացնող կազմակերպությունների կողմից տարբեր պատճառներով պահպանման պարտավորությունը չկատարելու և պահուստի նյութական արժեքների ծավալների նվազման ռիսկերը կանխելու նպատակով նախատեսվում է լրացում կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 28-ի «Նյութական պահուստի համակարգի կառուցվածքը և նյութական պահուստի կառավարման կարգը սահմանելու մասին» N 1595-Ն որոշման 23-րդ կետում՝ սահմանելով, որ 25% ցածր արժեքով ձեռք բերված ապրանքը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն կարող է օրենքով սահմանված կարգով նույն արժեքով մրցութային կարգով օտարել՝ պայմանով, որ ձեռք բերողը պարտավորվում է ձեռք բերված ապրանքի 50%-ը պահել որպես ռազմավարական պահուստ:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից:
- Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ․
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախuերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050՝ Մեգանպատակ 02՝ «Պաշտպանված Հայաստան»․ Ապահովենք անհրաժեշտ և բավարար պայմաններ՝ Հայաստանի կենսական շահերի պաշտպանության, արտաքին ուժերի ռազմական, տեղեկատվական և կիբեր հարձակումների, ինչպես նաև բնածին, տեխնածին և մարդածին աղետների ռիսկերը կանխարգելելու, պատճառած կորուստները նվազեցնելու և արագ վերականգնվելու համար։ Որպես թիրախային արդյունք ունենալու ենք «2.4 Բնածին, տեխնածին և մարդածին աղետներին դիմակայելու պատրաստվածության բարձրագույն մակարդակ», ենթակետ՝ «2.4.3 Համայնքների, ենթակառուցվածքների և շենք-շինությունների անվտանգության և բնակչության դիմակայունության մակարդակ»։
- Ակնկալվող արդյունքը․
Սույն նախագծի ընդունմամբ ակնկալվում է բացառել կազմակերպությունների լուծարման, սնանկացման, տրոհման դեպքում նրանց կողմից ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների պահպանման պարտավորությունների չկատարման դեպքերը, կանխարգելել ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների ծավալների նվազման ռիսկերը, ինչպես նաև նպաստել ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների ծավալների ավելացմանը։
ՀՀ ներքին գործերի նախարարություն
-
Обсуждалось
06.02.2025 - 21.02.2025
-
Тип
Информация
-
Область
Экономическая
-
Министерство
Министерство внутренних дел
Просмотры 813
Принт