В стадии разработки
«ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
13 - За
-
2 - Против
Հաշվի առնելով վերջին տարիներին Կադաստրի կոմիտեի կողմից Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի և դրա անբաժանելի մաս կազմող էլեկտրոնային քարտեզագրական հարթակների զարգացման և նոր թվային գործիքներով համալրման միտումները, ինչպես նաև քարտեզագրական հարթակներում առկա բազային տարածական տվյալների տրամադրման ժամանակակից ծրագրային հնարավորությունների ներդրման, ֆիզիկական և իրավաբանական անձանց արդիական և օպերտաիվ տեղեկատվության ապահովվման կարևորությունը, անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություն և լրացում կատարել «Տարածական տվյալների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածում։Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային հարթակում (e-cadastre.am) ներկայումս ներդրվել է թվային գործիքակազմ, որը հնարավորություն է տալիս ինքնաշխատ եղանակով .shp (Էս ԷԻՉ ՓԻ) վեկտորային ձևաչափով տրամադրել կադաստրային հատակագծերի և քարտեզների բազային տեղեկատվություն, սակայն այն իրականացվում է Օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դիմումը ներկայացնելու օրվանից երրորդ աշխատանքային օրը: Հետևաբար, այս դեպքում հնարավոր չի լինում ապահովվել տրամադրվող տեղեկատվության արդիականությունը և արագությունը, որոնք իրենց հերթին անդրադառնում են շահագրգիռ կողմի արդյունավետ աշխատանքների իրականացմանը և արդյունքում նվազում է հետաքրքրությունը վերը նշված մեթոդով տեղեկատվության ձեռք բերմանը: Ուստի անհրաժեշտություն է առաջացել Օրենքում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ, ըստ որի ինքնաշխատ եղանակով ստացվող տեղեկատվությունը պետք է ներբեռնվի անմիջապես:
-
Обсуждалось
05.02.2025 - 26.02.2025
-
Тип
Закон
-
Область
Кадастр
-
Министерство
Kомитет кадастра
Просмотры 745
Принт