Добавить в избранное
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
52 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Aleksandr Khachaturian 08.02.2025 20:07:44 | Առաջարկում եմ նախագծի 3 հոդվածը փոփոխել հետվյալ կերպ՝ «ա)կառավարչի (ժամանակավոր կառավարչի) վարձատրությունը և վարչական ծախսերը, այդ թվում` - գույքի պահպանման և տնօրինման համար անհրաժեշտ ծախսերը (սնանկության դիմումը ներկայացնելու օրվանից մինչև ֆինանսական առողջացման ծրագրի նախագծի հաստատումն ընկած ժամանակահատվածում ֆինանսավորումները), - վարչական աշխատողների աշխատավարձը, եկամտային հարկի գումարները, սոցիալական վճարները և դրոշմանիշային վճարի գումարները, - վարչական ապարատը պահպանելու համար այլ անհրաժեշտ ծախսերը, - աշխատավարձի, եկամտային հարկի և սոցիալական վճարների (պարտադիր սոցիալական վճարների) վերաբերյալ փաստաթղթերի արխիվացման ծախսերը. բ) պարտապանին սնանկ ճանաչելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո պարտապանի գույքի օտարումից առաջացող հարկային պարտավորությունները»: | ||
2 | Արգամ Խաչատրյան 23.02.2025 18:37:27 | 1. Օրենքի նախագծի Հիմնավորումներում նշված խնդիրը իրապես առկա է: նախագծով առաջարկվող կարգավորումներով չի լուծվում առկա խնդիրը /գույքի արտադատական իրացումից գոյացող հարկերը բյուջե վճարելու ընթացակարգը, ինչպես Սնանկության մասին գործող օրենքը, այնպես էլ նախագիծը չի տալիս/: 2. Գույքի արտադատական իրացումից գոյացող հարկերը բյուջե վճարելու պարտականությունը սնանկության գործով կառավարչի վրա դնելու և այդ գումարները կառավարչի վարձատրությունից առաջնային հերթով բաշխելու դեպքում, օրենքով, ի թիվս մի շարք այլ դեպքերի, ի հայտ կգա կառավարչին հարկադիր անվճար աշխատանքի ենթարկելու ևս մեկ հիմք / որը ևս կընդգրկվի մինչ այժմ կառավարիչներին հարկադիր անվճար աշխատանքի ենթարկելու առկայության հաստատման և փոխհատուցումների պահանջի իրավական գործընթացում/: | ||
3 | Արման Սարգսյան 24.02.2025 17:47:39 | Ներկայացված նախագծի վերաբերյալ նախ հարկ է նշել, որ սնանկության գործով կառավարիչը /այսուհետ` կառավարիչ/ հանդես է գալիս հավասար սկզբունքներով պարտատերերի միջև:Բաշխման ծրագրով նախատեսված գումարի հերթականությունը /գրավի առարկայի իրավունքից առաջացած գումարից սկզբում կատարվի հարկերի փոխանցումը, իսկ այնուհետև գրավով ապահովված պարտատիրոջը կամ գրավով ապահովված պարտատիրոջը ամբողջությամբ կատարվի մարումը` առանց հարկերը հանելու/ կառավարչի համար սկզբունքային հարց չի կարող համարվել: Հարկ է նշել միայն, թե առաջարկվող նախագծի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված՝ 1.մաս «գույքի օտարումից առաջացող հարկերը պահելուց հետո» և 2. 5-րդ մաս «ստացված միջոցների հաշվին» բառերից հետո լրացնել «նվազեցված գույքի օտարումից առաջացող հարկերը» բառերը փոփոխման դեպքում, արդյո՞ք այդ հարկերը համարվում են որպես պարտապանի գույքի իրացումից ծագող լրացուցիչ հարկային պարտավորություններ, թե ո՞չ: Եթե ոչ, ապա նման պայմաններում ստացվում է այնպիսի իրավիճակ, որ կառավարչի կողմից չնայած այն հանգամանքի, որ գույքը իրացվում է կառավարչի կողմից և մինչ այդ էլ կատարվում են բազմաթիվ գործողություններ, այդ թվում նաև դատական վեճեր, գույքագրման դեպքում առաջացած վեճեր և այլն, զրկված է լինում ստանալու վարձատրություն, փոփոխման ենթակա հարկի չափից: Նշված հանգամանքը ենթակա է հստակեցման, հետագա դատական վեճերից և սնանկության գործընթացը անտեղի ձգձգելու խուսափելուց: Բացի այդ հարկ է նշել, որ հարկային պարտավորությունը առաջանում է այդ իրացված գույքի պետական գրանցում կատարելու պահից /ՀՀ ՊԵԿ-ը հիմք է ընդունում ՀՀ Քաղ.-օրի 449-րդ հոդվածի 3-րդ մասը/, այսինքը՝ կառավարչի կողմից մինչև բաշխման ծրագրի կազմելը, նախ պետք է առաջացնել այդ գույքի իրացումից առաջացած հարկը, այսինքն՝ նախ կատարվի գույքի պետական գրանցումը, այնուհետև ,,Սնանկության մասին,, ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով ներկայացվի ԱԱՀ-ի մասով առաջացած պարտավորության հաշվետվությունը և նոր դրանից հետո ներկայացվի բաշխման ծրագիր: Նման դեպքում օրենքի պրակտիկ կիրառման ժամանակ առաջանում են բազմաթիվ խնդիրներ, այդ վում՝ 1.Նախ պետք է նշել, որ կառավարիչը տեղեկացված չի լինում գնորդի կողմից գույքի պետական գրանցում կատարելու մասին և այդ հանգամանքի պարզումը չի մտնում կառավարչի պարտականությունների մեջ: Ըստ էության կառավարիչը դրա մասին իմանում է միայն ՀՀ ՊԵԿ ԿՈՒՎ-ի կողմից կազմված արձանագրություններից, կամ եթե գնորդը իրականում տրամադրում է կառավարչին գրանցման հիմքերը: Այսինքն, նման պայմաններում հստակեցված չէ, թե ե՞րբ է առաջանում այդ գույքի իրացումից առաջացած հարկային պարտավորությունը: Այսինքն, մինչև իրացված գույքը չստանա պետական գրանցում, կառավարիչը չի կարող հաշվարկել առաջացած հարկային պարտավորությունը, որի արդյունքում էլ կկարողանա այն ընդգրկել բաշխման ծրագրում: Իսկ ինչպես հայտնի է, ներկայումս առկա են բազմաթիվ խնդիրներ, կապված գրանցման հետ, մասնավորապես՝ պարտապանին պատկանող հողատարածքների հետ կապված, որում առկա են բազմաթիվ անճշտություններ և այդ հողի գրանցումը կարող է տևել նույնիսկ տարիներ: Իսկ ինչ վերաբերվում է երրորդ անձանց պատկանող գրավի առարկա հանդիսացող գույքի իրացմանը և այդ գույքի գրանցմանը, ապա այս դեպքում, կառավարիչը հանդիպում է շատ ու շատ այլ խնդիրների հետ՝ կապված թե արգելանքներից ազատելու և թե բողոքարկումների հետ: Նման պայմաններում հստակեցված չէ ՀԱՐԿԵՐԻ ՊԱՀՈՒՄ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ : 2.Այն դեպքում, երբ կադաստրային արժեքը ցածր է գույքի իրացման արժեքից, հարկային պարտավորությունը հաշվարկվում է անշարժ գույքի հաշվարկային արժեքի 80 տոկոսից ոչ պակաս չափով, թե՞ իրացված արժեքից:Եթե գրավի առարկա հանդիսացող անշարժ գույքը իրացվում է կադաստրային արժեքից ցածր գնով, ապա մեծ է հավանականությունը, որ գրավով ապահովված պարտատիրոջը գումար չի բաշխվի կամ բաշխվելու դեպքում կհատկացվի չնչին գումար:Նման պայմաններում առկա չէ հավասարության սկզբունքը: Միաժամանակ անդրադառնալով առաջարկվող նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի դրոյթին, առաջարկվում է 82-րդ հոդվածի 1-ին մասի «ա-ե» կետերը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ. «ա) պարտապանին սնանկ ճանաչելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո պարտապանի գույքի օտարումից առաջացող հարկային պարտավորությունները, բ) կառավարչի (ժամանակավոր կառավարչի) վարձատրությունը և վարչական ծախսերը, այդ թվում: Նման պայմաններում առաջնային է դառնում առաջացած հարկային պարտավորությունը, որը աբսուրդ է, այն դեպքում, երբ մարդու իրավունքերի եվրոպական դատարանը իր բազմաթիվ որոշումներով և մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայով, առաջնային պաշտպանության է արժանի անձին տրվող վարձատրությունը: Բացի այդ, հարկ է նշել, որ նման սահմանումով կա այնպիսի վտանգ, որ գույքի իրացումից կառավարիչը ընդհանրապես կարող է վարձատրություն չստանալ, քանի որ կարող են առկա լինել դեպքեր երբ հարկը ավելի շատ կարող է լինել քան գույքի իրացված արժեքը և նման պայմաններում 82-րդ հոդվածի 1-ին մասով պետք է բավարարվի իրացված գումարից ողջ գումարը:Նշված առաջարկը անընդունելի է: Բացի այդ բնական է, որ առաջարկվող փոփոխության վերաբերյալ ավելի բովանդակալից մտքեր, առարկություններ և առաջարկներ հնարավոր կլինի ներկայացնել միայն բաց քննարկման դեպքում: | ||
4 | Արմինե Զալինյան 25.02.2025 23:23:32 | հերթական անհեթեթ նախագիծը |