Добавить в избранное

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

17%83%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

Հիմք ընդունելով Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի 2024 թվականի սեպտեմբերի 23-ի նիստում
Կադաստրի կոմիտեի կողմից ՀՀ վարչապետի 2023 թվականի ապրիլի 21-ի ««Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին», «Տարածական տվյալների մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N 440-Ա որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 12-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով մշակված «Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց օգտագործման համար հասանելի տարածական տվյալների ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի քննարկումները, որոնց ժամանակ Կադաստրի կոմիտեին առաջարկվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել համապատասխան իրավական ակտի նախագիծ, որով Կադաստրի կոմիտեի կողմից տարածական տվյալների տրամադրումը բոլոր, այդ թվում՝ պետական կառավարման համակարգի մարմիններին կնախատեսվի իրականացնել վճարովի հիմունքներով, և ի կատարումն Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի 2024 թվական սեպտեմբերի 23-ի նիստի N ԿԱ/284-2024 արձանագրության (այսուհետ՝ Արձանագրություն) 2-րդ կետի 1-ին ենթակետի՝ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել «Տարածական տվյալների մասին»  և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքներում։

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը․

   «Տարածական տվյալների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Օրենքի 19-րդ հոդվածով սահմանված տեղեկատվությունը և դրան առնչվող ծառայությունները բարձրագույն ուսումնական հաստատություններին և գիտահետազոտական կենտրոններին շահույթ չստանալու` ուսումնական և գիտահետազոտական աշխատանքների իրականացման նպատակով, ինչպես նաև Հանրապետության նախագահի աշխատակազմին, վարչապետի աշխատակազմին, Ազգային ժողովի աշխատակազմին և պատգամավորներին, պետական կառավարման մարմիններին, մարզպետարաններին, դատարաններին, դատախազությանը և քրեական հետապնդման այլ մարմիններին, Կենտրոնական բանկին, ինքնավար մարմիններին և անկախ պետական մարմիններին, Մարդու իրավունքների պաշտպանին, հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարին տրամադրվում են անվճար` Հայաստանի Հանրապետության օրենքով իրենց վերապահված լիազորությունների իրականացման համար: Պետական մարմիններին ու պաշտոնատար անձանց՝ սույն մասով սահմանված կարգով տրամադրված տեղեկատվությունը, ինչպես նաև կադաստրային, տեղագրական կամ հողաշինարարական քարտեզները վերջիններս կարող են փոխանցել այլ անձանց միայն Կառավարության որոշման հիման վրա, որոնց համար գանձվում են սույն օրենքով սահմանված վճարները: Բացի այդ, Օրենքի 19-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ ֆիզիկական, իրավաբանական անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց գույքի մասին հայցվող տեղեկատվության համար (մինչև 10 էջ պատճենահանված փաստաթղթերի մասով) ազատվում են տեղեկատվության տրամադրման վճարից:

   Արձանագրության 2-րդ կետի 1-ին ենթակետով ներկայացված առաջարկությունը լիարժեք և համակողմանի իրացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարելու նաև «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 75-րդ հոդվածում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ համաձայն նույն օրենքի 11-րդ հոդվածի
6-րդ մասի պահանջների՝ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տեղեկատվության կազմից տեղեկությունները փաստաթղթերից պատճենների ձևով և անվճար հիմունքներով տրամադրվում են համապատասխան մարմիններին, մինչդեռ հիշյալ փաստաթղթերն իրենց մեջ պարունակում են որոշակի տարածական տվյալներ, օրինակ՝ անշարժ գույքի գտնվելու վայրի, տեսքի և այլ հատկությունների մասին տվյալներ, հատակագծեր, կադաստրային քարտեզներ։

  1. Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում Կադաստրի կոմիտեի կողմից տարածական տվյալների տրամադրումը բոլոր, այդ թվում՝ պետական կառավարման համակարգի մարմիններին կնախատեսվի իրականացնել վճարովի հիմունքներով, որի մանրամասները սահմանված են Օրենքի 19-րդ հոդվածով։

Նախագծով համապատասխան փոփոխություն է կատարվել նաև Օրենքի 19-րդ հոդվածի 7-րդ մասում՝ այն համապատասխանեցնելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներին։

««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով ակնկալվում է, որ նույն օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված տեղեկատվությունը փաստաթղթերի պատճենների ձևով համապատասխան մարմիններին կտրամադրվի վճարովի, իսկ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի գրանցման մատյանում առկա տվյալների մասին տեքստային տեղեկատվությունը՝ անվճար հիմունքներով։

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին.
  2. Նախագծի մշակմանը ներգրավված մարմինները.

 Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը չի բխում ՀՀ կառավարության կողմից որդեգրված ռազմավարական ծրագրերից:

  • Продолжительность

    27.01.2025 17.02.2025
  • Тип

    Закон

  • Область

    Кадастр

  • Министерство

    Kомитет кадастра

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 699

Принт

Оставить предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .