ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1355-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի 1355-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1.Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Ռազմական ապրանքների եվ գույքի գների պետական կարգավորման մեթոդները, դրանց կիրառման առանձնահատուկ մեխանիզմները եվ ռազմական կարիքների համար պետական պատվերի տեղադրման գնի որոշման կարգը հաստատելու մասին» 2016 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՀ կառավարության 1355-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է որոշման կիրառման ընթացքում ի հայտ եկած անհամապատասխանությունները կանոնակարգելու անհրաժեշտությամբ: Ներկայումս Որոշմամբ սահմանված է նորոգման աշխատանքների դեպքում նախնական գնահաշվարկ ներկայացնելու պարտականություն, սակայն գործընթացների ժամանակատարության և անարդյունավետության պատճառով առաջարկվում է նախնական գնահաշվարկի փոխարեն ներկայացնել կատարված փաստացի ծախսերի մասով գնահաշվարկ։
- Առաջարկվող կարգավորման բնույթը.
- Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Որոշման իմաստով ոչ միայն ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն է համարվում պետական պատվիրատու, ուստի նախագծով առաջարկվում է պետական մարմնի անվանումից առաջ շարադրված «պետական պատվիրատու» բառակապակցությունը հանել։
- Նախագծով առաջարկվում է Նորոգման աշխատանքների պարագայում նախնական գնահաշվարկ ներկայացնելու փոխարեն սահմանել փաստացի գնահաշվարկ ներկայացնելու պարտականություն, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ կիրառման իմաստով նորոգման ժամանակ կանխատեսումը թէ ինչքան է կազմելու աշխատանքների չափը սկզբում անհայտ է, և ամբողջական գործընթացի ավարտից հետո միայն հնարավոր կլինի ստանալ իրականում կատարված աշխատանքների ծավալը և գինը։ Այս փոփոխությունը պայմանավորված է 2024 թվականի նոյեմբերի 1-ին ՀՀ Պաշտպանության նախարարությունում ռազմարդյունաբերության ոլորտում գործող ընկերություների և ՀՀ ԲՏԱՆ ռազմարդյունաբերության կոմիտեի ներկայացուցիչների ընդհանուր քննարկման արդյունքներով ձեռք բերված համաձայնությամբ, որտեղ արձանագրվել է, որ նախնական գնահաշվարկ կազմելու համար ընկերությունները պետք է ունենան միջին, հիմնական կամ փաստացի վիճակով նորոգման աշխատանքների տեխնոլոգիական փաստաթղթեր (Ձեռնարկ), որոնցում ներկայացվում են կատարվող աշխատանքների ծավալները, աշխատատարությունը և պարտադիր փոխարինման ենթական համալրող մասերի ցանկը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Օրենսդրությամբ սահմանված է նորոգման մասով գործոնային գնով պայմանագիր կնքելու հնարավորություն, որի դեպքում պետական պայմանագրի կատարման ժամանակ պետական պատվիրատուն նշված պետական պայմանագրի սահմաններում փոխհատուցում է միակ կատարողի տնտեսապես հիմնավորված ծախսերը՝ հաշվի առնելով շահույթի չափը, հետևաբար պայմանագրի այս տեսակը սահմանում է, որ այս իրավահարաբերությանը առավելագույնս կհամապատասխանի ծախսերի փաստացի ընդունման տեսակը, իսկ նախնական գնահաշվարկ ներկայացնելը այս դեպքում ողջամտորեն խնդրահարույց կլինի՝ անհրաժեշտ ելակետային տվյալների բացակայության պատճառով։
- Միաժամանակ նախագծով առաջարկվում է բոլոր հնարավոր պետական պատվիրատուների ներկայացուցիչների համար սահմանել լիազորությունների հստակեցում՝ մասնավորապես ամրագրելով, որ վերջիններս գնահաշվարկներում ստորագրում են բացառապես նյութատարության և աշխատատարության ոչ ֆինանսական ցուցանիշների ուսումնասիրության համար և առնչություն չունեն ապրանքների կամ ծառայությունների գներին։
- Ակնկալվող արդյունքը
Առաջարկվող նախագծով կկանոնագարգվի և առավել կպարզեցվի նորոգման իրավահարաբերությունը։
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:
5․ Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ ծրագրի, «2.3 Բարձր տեխնոլոգիաներ» մասի, «Ռազմարդյունաբերություն» բաժնի դրույթներից:
-
Продолжительность
27.01.2025 12.02.2025 -
Тип
Pешение
-
Область
Индустрия высоких технологий
-
Министерство
Министерство индустрии высоких технологий
Просмотры 346
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .