ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՎԱՅՐԵՐԸ, ԴՐԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ (ՀԱՏԿԱՑՄԱՆ) ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԱՃԱՌՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՄ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՏԵՍԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1․ Իրավական ակտի անհրաժեշտությունը
«Ջերմուկ համայնքի վարչական տարածքում շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները, ժամկետները, շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, պայմանները և գործունեության իրականացման ժամերը, ինչպես նաև վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների չթույլատրվող տեսակները սահմանելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.7-րդ կետի և «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 5.2-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի պահանջների կատարումով։ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում նշված պահանջը ձևակերպվել է ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-215-Ն օրենքով, որն ուժի մեջ է մտել 21․06․2024 թվականից, ինչպես նաև՝ ««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-214-Ն օրենքով, որը նույնպես ուժի մեջ է մտել 21․06․2024 թվականից։ Անհրաժեշտ է Ջերմուկ համայնքում սահմանել նորմատիվ իրավական պահանջներ՝ ըստ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության։
2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Օրենսդրական՝ վերը հիշատակված փոփոխություններին ու լրացումներին համապատասխան համայնքի ավագանին դեռևս որոշում չի կայացրել, մինչդեռ դրա անհրաժեշտությունը բխում է ոչ միայն իրավական, այլ նաև՝ առաջացող իրավահարաբերությունների կարգավորման պահանջից։
3․ Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
«Ջերմուկ համայնքի վարչական տարածքում շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները, ժամկետները, շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, պայմանները և գործունեության իրականացման ժամերը, ինչպես նաև վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների չթույլատրվող տեսակները սահմանելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագիծը ընդունելու արդյունքում ակնկալվում է կանոնակարգել համայնքի վարչական տարածքում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից իրականացվող՝ «Տեղական ինքնակառավարման մասին» և «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքներով նախատեսված շրջիկ առևտրին և դրա հետ կապված այլ իրավահարաբերություններին ներկայացվող պահանջները, այդ թվում՝ թույլտվությունների տրամադրման գործընթացը:
4․ Իրավական ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը
«Ջերմուկ համայնքի վարչական տարածքում շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները, ժամկետները, շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, պայմանները և գործունեության իրականացման ժամերը, ինչպես նաև վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների չթույլատրվող տեսակները սահմանելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագիծը կրում է նորմատիվ բնույթ, քանի որ պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ համայնքի վարչական տարածքում անորոշ թվով անձանց համար։
-
Продолжительность
27.01.2025 12.02.2025 -
Тип
Pешение
-
Область
Местное самоуправление
-
Министерство
Вайоц Дзорская область муниципалитет Джермука
Просмотры 223
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .