Добавить в избранное

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ (ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ) ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ (ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ) ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1 Իրավական ակտի անհրաժեշտությունը

«Ջերմուկ համայնքի տարածքում գտնվող սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը (հեռավորությանը) ներկայացվող պահանջները սահմանելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.2-րդ կետի և «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 15.3-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների կատարումով։

2 Ընթացիկ իրավիճակը և խնդիրները    

    Ջերմուկ համայնքի ավագանին դեռևս 2019 թվականի սեպտեմբերի 19-ի N 63-Ա որոշմամբ սահմանել է համայնքի տարածքում առևտրի և սպասարկման ոլորտի գործունեության կանոնները, որում տեղ են գտել նաև սահմանափակման ենթակա  ծառայության օբյեկտների տեղակայմանը (հեռավորությանը) ներկայացվող որոշ դրույթներ։ Ավագանու վերանշյալ որոշման ընդունումից հետո՝ 2019 թվականի հոկտեմբերի 24-ին փոփոխություն և լրացում է կատարվել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում՝ 15.2-րդ հոդվածի երրորդ պարբերությունը շարադրվել է նոր խմբագրությամբ (ձևակերպվել է «սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտ» հասկացությունը) և ավելացվել է հոդվածի իններորդ պարբերությունը։Այս փոփոխությունները մինչ օրս չեն արտացոլվել համայնքի ավագանու որոշման մեջ, ինչի անհարժեշտությունը ակնհայտ է՝«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.2-րդ կետի պահանջով։ Համանման կարգավորմամբ երկու իրավական ակտերի առկայությունը բացառելու նպատակով կազմվել է համայնքի ավագանու մեկ այլ որոշման նախագիծ (ոչ նորմատիվ), որով առաջարկվելու է փոփոխություն կատարել Ջերմուկ համայնքի ավագանու 2019 թվականի սեպտեմբերի 19-ի N 63-Ա որոշման մեջ՝ ուժը կորցրած ճանաչելով կարգավորման համապատասխան կետը։

 3 Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

«Ջերմուկ համայնքի տարածքում գտնվող սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը (հեռավորությանը) ներկայացվող պահանջները սահմանելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագիծը ընդունելու արդյունքում ակնկալվում է կանոնակարգել նշված գործունեությունը Ջերմուկ համայնքի տարածքում։ Խնդիրը ակտուալ է հատկապես զբոսաշրջային և առողջարանային հանգստի կենտրոն համարվող Ջերմուկ քաղաքում, որտեղ սահմանվող նորմը կարևոր է ոչ միայն բնակիչների, այլ նաև քաղաքում հանգստացողների, հյուրերի, բուժվողների համար։ Իրավական ակտի ընդունմամբ ահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների շահագործողների առջև հստակ խնդիրներ կդրվեն, որոնց ապահովումը վերը թվարկված սոցիալական խմբերի հանգստի երաշխիքը կլինի։ 

4. Իրավական ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը 

«Ջերմուկ համայնքի տարածքում գտնվող սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը (հեռավորությանը) ներկայացվող պահանջները սահմանելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագիծը կրում է նորմատիվ բնույթ, քանի որ պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ համայնքի վարչական տարածքում անորոշ թվով անձանց համար։  

  • Продолжительность

    27.01.2025 12.02.2025
  • Тип

    Pешение

  • Область

    Местное самоуправление

  • Министерство

    Вайоц Дзорская область муниципалитет Джермука

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 172

Принт

Оставить предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .