Добавить в избранное

Проект не принят

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

40%60%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ վարչապետի 02․10․2024թ․ թիվ 887-Ա որոշման հավելվածի 9-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ, որը բխում է ԱԺ կողմից «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հուլիսի 4-ի ՀՕ 299-Ն օրենքով (այսուհետ՝ Օրենք) օրենքի 12-րդ և 13-րդ հոդվածների փոփոխություններով, ինչպես նաև ՀՀ վարչապետի 2023 թվականի փետրվարի 7-ի թիվ 02/16.11/4247-2023  հանձնարարականով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի N 1025-Ն որոշումը, ներկայացվել է նոր տեքստով, ինչով պայմանավորված գործող որոշման լրամաշակման արդյունքում անհրաժեշտություն է առաջացել լրացում կատարել նաև ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածում՝ որի համաձայն հավելվածը լրացվել է նոր 23․2-րդ կետով։

 

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները հաղորդակցուղիներով, ավտոմոբիլային ճանապարհներով, երկաթուղագծերով հատման, օտարման շերտում և (կամ) պաշտպանական գոտում դրանց տեղադրման և վերատեղադրման համաձայնեցման կարգը (Կարգ) մշակվել և հաստատվել է դեռևս 2008 թվականին (Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի N 1025-Ն որոշում) (այսուհետ՝ Որոշում)։  Վերջին 15 տարիների ընթավցքում Որոշումը գրեթե փոփոխության չի ենթարկվել։ Հաշվի առնելով, որ ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում և օտարման շերտում կառուցապատումները վերջին տասը տարիների ընթացքում մի քանի անգամ բազմապատկվել է, ուստի վերանայվել են գործող որաշմամբ նախատեսված իրավական կարգավորումները։ Որոշմամբ նախատաեված առանձնահատկույթուններով պայամանավորված նոր մշակվող հաղորդակցուղիների տեղադրման և վերատեղադրման համաձայնեցման կարգով սահմանվել են դրույթներ, որոնք նախկինում կարգավորված չեն եղել։ Նշվածով պայմանավորված անհրաժեշտ է ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ։

           

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

Հաշվի առնելով, որ Որոշման նոր նախագծով նախատասված առանձնահատկույթուններով հաղորդակցուղիների տեղադրման և վերատեղադրման համաձայնեցման կարգով սահմանվում են նոր կարգավորումներ, ուստի առաջարկվում է ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ կատարել լրացում՝ N 1 հավելվածում ավելացնելով նոր 23․2․ կետ՝ համաձայն որի ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում կամ պաշտպանական գոտում հաղորդակցուղիների տեղադրման և վերատեղադրման, ավտոմոբիլային ճանապարհների հետ դրանց հատման համաձայնեցման գործընթացը իրականացվում է «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով հաստատված կարգին համապատասխան։ 

 

4Ակնկալվող արդյունքները.

Նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվեն հաղորդակցուղիների տեղադրման կամ վերատեղադրման հետ կապված հարաբերություններ, որոնք բխում են «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի պահանջներից:

 

 5 Նախագծի մշակման գործընթացում ներգրաված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

 

6 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «3․2 Ճանապարհաշինություն» գլխի 3-րդ պարբերության 13-րդ կետի՝ «ճանապարհային ոլորտում գործող օրենսդրության գնահատում և արդիականացում» միջոցառման իրականացման ահրաժեշտությունուից։ Նշվածի շրջանակներում փոփոխություններ են իրականացվել «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում (ԱԺ կողմից ընդունվել է 2024 թվականի հուլիսի 4-ի ՀՕ 299-Ն օրենքով)։ Մասնավորապես  փոփոխություններ են կատարվել Օրենքի 12-րդ և 13-րդ հոդվածներում։ Վերլուծվել և գնահատվել է գործող ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի N 1025-Ն որոշումը, որը կորցրել է իր արդիականությունը։ Ուսումնասիրվել են ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում և պաշտպանական գոտում տեղադրվող և արդեն իսկ տեղադրված հաղորդակցուղիները, հաշվի են առնվել նշված տարածքներում վերջին տասը տարիների ընթացքում կառուցված շենք-շիրությունների կառուցման արդյունքում անհրաժեշտ հաղորդակցուղինների տեղադրման խնդիրները, որի արդյունքում սույն Նախագծերի փաթեթով առաջարկվում է վերանայել գործող որաշմամբ նախատեսված իրավական կարգավորումները՝ առաջարկելով խնդրի լուծման արդիական մեթոդներ։ Նշվածով պայմանավորված ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածը առաջարկվում է լրացնել նոր 23․2․ կետով։

 

7 Ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների փոփոխություն չի առաջանում:

 

  • Обсуждалось

    20.01.2025 - 04.02.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Градостроителство, Транспорт, Безопасность дорожного движения, Энергетика (системы электричество, теплоснабжение, газоснабжения), Телекоммуникация(электронная коммуникация)

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1041

Принт

Предложения

Ալեքսանդր Դավթյան

21.01.2025

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասն էլ եսիմ մի կարևոր բան չի ասում

Узнать больше