В стадии разработки
«Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները ոռոգման առուներով, էլեկտրոնային հաղորդակցության և էլեկտրականության գծերով, խողովակաշարերով և այլ հաղորդակցուղիներով, ավտոմոբիլային ճանապարհներով և երկաթուղագծերով հատման, ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում կամ պաշտպանական գոտում ավտոմոբիլային ճանապարհների տնօրինողների հետ դրանց տեղադրման և վերատեղադրման համաձայնեցման կարգը, նոր կառուցվող և վերակառուցվող ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում հեռահաղորդակցության ենթակառուցվածքների անցկացման համար նախատեսված դիտահորերի, խրամուղիների, հենասյուների կառուցման, ինչպես նաև դրանք հեռահաղորդակցության օպերատորներին վարձակալությամբ տրամադրման կարգը և պահանջները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի N 1025-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի լրամշակված փաթեթ
-
1 - За
-
2 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՈՌՈԳՄԱՆ ԱՌՈՒՆԵՐՈՎ, ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԾԵՐՈՎ, ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԵՐՈՎ ԵՎ ԱՅԼ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒՂԻՆԵՐՈՎ, ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՈՎ ԵՎ ԵՐԿԱԹՈՒՂԱԳԾԵՐՈՎ ՀԱՏՄԱՆ, ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ՇԵՐՏՈՒՄ ԿԱՄ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԳՈՏՈՒՄ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ ԴՐԱՆՑ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՏԵՂԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ՇԵՐՏՈՒՄ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԻՏԱՀՈՐԵՐԻ, ԽՐԱՄՈՒՂԻՆԵՐԻ, ՀԵՆԱՍՅՈՒՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՔ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1025-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
«Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները ոռոգման առուներով, էլեկտրոնային հաղորդակցության և էլեկտրականության գծերով, խողովակաշարերով և այլ հաղորդակցուղիներով, ավտոմոբիլային ճանապարհներով և երկաթուղագծերով հատման, ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում կամ պաշտպանական գոտում ավտոմոբիլային ճանապարհների տնօրինողների հետ դրանց տեղադրման եվ վերատեղադրման համաձայնեցման կարգը, նոր կառուցվող և վերակառուցվող ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում հեռահաղորդակցության ենթակառուցվածքների անցկացման համար նախատեսված դիտահորերի, խրամուղիների, հենասյուների կառուցման, ինչպես նաև դրանք հեռահաղորդակցության օպերատորներին վարձակալությամբ տրամադրման կարգը եվ պահանջները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի N 1025-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 02․10․2024թ․ թիվ 887-Ա որոշման հավելվածի 9-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ, որը բխում է ԱԺ կողմից «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հուլիսի 4-ի ՀՕ 299-Ն օրենքով (այսուհետ՝ Օրենք) օրենքի 12-րդ և 13-րդ հոդվածների փոփոխություններով, ինչպես նաև ՀՀ վարչապետի 2023 թվականի փետրվարի 7-ի թիվ 02/16.11/4247-2023 հանձնարարականով՝ նոր կառուցվող և վերակառուցվող ավտոմոբիլային ճանապարհները հեռահաղորդակցության ենթակառուցվածքներով կահավորելու անհրաժեշտությամբ:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները․
Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները հաղորդակցուղիներով, ավտոմոբիլային ճանապարհներով, երկաթուղագծերով հատման, օտարման շերտում և (կամ) պաշտպանական գոտում դրանց տեղադրման և վերատեղադրման համաձայնեցման կարգը (Կարգ) մշակվել և հաստատվել է դեռևս 2008 թվականին (Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի N 1025-Ն որոշում)։ Վերջին 15 տարիների ընթավցքում որոշումը գրեթե փոփոխության չի ենթարկվել։ Հաշվի առնելով, որ ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում և օտարման շերտում կառուցապատումները վերջին տասը տարիների ընթացքում մի քանի անգամ բազմապատկվել է, ուստի անհրաժեշտ է վերանայել գործող որաշմամբ նախատեսված իրավական կարգավորումները։
Ճանապարհների պաշտպանական գոտու և օտարման շերտի հողերում վերջին տարիներին իրականացված մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ հատկապես ճանապարհների օտարման շերտում և հողային պաստառում իրականացվում են իրականացվում են ՀՀ օրենսդրությանը և ստանդարտներին չհամապատասխանող հաղորդակցուղիների տեղադրման (վերատեղադրման) աշխատանքներ։ Արձանագրվել են ապօրինի կամ կարգի խախտմամբ տրված շինթույլտվության հիման վրա իրականացվող շինարարական աշխատանքներ, շինարարական աղբի կուտակումններ, ապօրինի կառուցապատման աշխատանքներ, ճանապարհի կողնակների և ճանապարհների ասֆալտբետոնե շերտի քանդման և այլ աշխատանքներ։
Միաժամանակ, ՀՕ 299-Ն Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը խմբագրվել է, որի համաձայն ՀՀ կառավարությունը հաստատում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները ոռոգման առուներով, էլեկտրոնային հաղորդակցության և էլեկտրականության գծերով, խողովակաշարերով և այլ հաղորդակցուղիներով, ավտոմոբիլային ճանապարհներով և երկաթուղագծերով հատման, ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում կամ պաշտպանական գոտում ավտոմոբիլային ճանապարհների տնօրինողների հետ դրանց տեղադրման և վերատեղադրման համաձայնեցման կարգը, նոր կառուցվող և վերակառուցվող ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում հեռահաղորդակցության ենթակառուցվածքների անցկացման համար նախատեսված դիտահորերի, խրամուղիների, հենասյուների կառուցման, ինչպես նաև դրանք հեռահաղորդակցության օպերատորներին վարձակալությամբ տրամադրման կարգը և պահանջները։ Նշվածով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի N 1025-Ն որոշումը շարադրել նոր խմբագրությամբ։
Միաժամանակ, հաշվի առնելով շարք խնդիրներ կապված հեռահաղորդակցության ենթակառուցվածքների տեղափոխման աշխատանքների ֆինանսավորման հետ` նկատի ունենալով, որ օպերատորները տարեկան բյուջեն հաստատելուց չեն նախատեսում նշված ծախսերը, իսկ հաշվի առնելով, որ որոշ դեպքերում դրանք կազմում են բավականին խոշոր գումարներ, օպերատորների մոտ առաջանում են դժգոհություններ։ Նշվածից ելնելով ճանապարհաշինական աշխատանքները ձգձգվում են և չեն ավարտվում սահմանված ժամկետներում։
Նշվածով պայմանավորված անհրաժեշտություն է առաջանում նոր կառուցվող, ինչպես նաև ամբողջ երկայնքով հիմնանորոգվող և վերակառուցվող ավտոմոբիլային ճանապարհների նախագծերում հեռահաղորդակցության ենթակառուցվածքների (դիտահորեր, խրամուղիներ, հենասյուներ) կառուցումը նախատեսել հեռահաղորդակցության օպերատորների առաջարկությունների առկայության դեպքում։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից հանդիպումներ են կազմակերպվել ՀՀ պետական շահագրգիռ մարմինների, այդ թվում՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Պետական գույքի կառավարման և Կադաստրի կոմիտեների, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի և ՀՀ հաղորդակցուղիների տեղադրմամբ զբաղվող բոլոր կազմակերպությունների («Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ, «ՄՏՍ Հայաստան», «Յուքոմ», «Ջիէնսի-Ալֆա», «Բարձրավոլտ էլեկտրացանցեր», «Վեոլիա Ջուր», «Գազպրոմ Արմենիա», «Վոլիոս» նախագծային ինստիտուտ ՓԲԸ-ներ, «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ և «Ջինջ» ՍՊԸ) հետ, որոնց կողմից աշխատանքային կարգով ներկայացված առաջարկությունների հիման վրա նախագծերը խմբագրվել են։
- Կարգավորման նպատակը և բնույթը.
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջը՝ (այն է «նորմատիվ իրավական ակտով հաստատվող կանոնները, կանոնադրությունները, կարգերը, ցանկերը, աղյուսակները և այլն ամրագրվում են (կամ ձևակերպվում են) նորմատիվ իրավական ակտի անբաժանելի մաս համարվող հավելվածների ձևով) առաջարկվում է Որոշումը շարադրել նոր խմբագրությամբ:
Որոշման նախագծով առաջարկվում է վերանայել գործող Կարգի պահանջները, դրանք արդիականցնել, ինչպես նաև կարգավորել հաղորդակցուղիների վթարավերականգնողական աշխատանքների պահանջ առաջանալու դեպքում ճանապարհը տնօրինողների հետ դրանց համաձայնեցման հետ կապված ընթացակարգերը։
Միաժամանակ Նախագծի ընդունմամբ կկարգավորվեն ճանապարհների նախագծերում հեռահաղորդակցության ենթակառուցվածքների (դիտահորեր, խրամուղիներ, հենասյուներ) կառուցման հետ կապված առկա խնդիրները։ Մասնավորապես այդ աշխատանքները կիրականացվեն ՀՀ պետական բյուջեի միջոցներով՝ ճանապարհի ճարտարապետահատակագծային առաջադրանքի ստացման փուլում կառուցապատողի հետ կնքելով նախնական պայմանագիր, իսկ դրանք Օպերատորին կտրամադրվեն վարձակալության պայմանագրով։
4․ Ակնկալվող արդյունքները.
Նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվեն հաղորդակցուղիների տեղադրման կամ վերատեղադրման, հաղորդակցուղիների վթարավերականգնողական աշխատանքների, ինչպես նաև նոր կառուցվող և վերակառուցվող ավտոճանապարհների կառուցման նախագծերում հեռահաղորդակցության ենթակառուցվածքների (դիտահորեր, խրամուղիներ, հենասյուներ) ներառման, դրանց ՀՀ պետական բյուջեի միջոցներով կառուցման և օպերատորներին վարձակալությամբ տրամադրման, ինչպես նաև հետագա սպասարկման և վերանորոգման հետ կապված հարաբերությունները:
5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրաված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «3․2 Ճանապարհաշինություն» գլխի 3-րդ պարբերության 13-րդ կետի՝ «ճանապարհային ոլորտում գործող օրենսդրության գնահատում և արդիականացում» միջոցառման իրականացման ահրաժեշտությունուից։ Նշվածի շրջանակներում փոփոխություններ են իրականացվել «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում (ԱԺ կողմից ընդունվել է 2024 թվականի հուլիսի 4-ի ՀՕ 299-Ն օրենքով)։ Մասնավորապես փոփոխություններ են կատարվել Օրենքի 12-րդ և 13-րդ հոդվածներում։ Վերլուծվել և գնահատվել է գործող ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի N 1025-Ն որոշումը, որը կորցրել է իր արդիականությունը։ Ուսումնասիրվել են ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում և պաշտպանական գոտում տեղադրվող և արդեն իսկ տեղադրված հաղորդակցուղիները, հաշվի են առնվել նշված տարածքներում վերջին տասը տարիների ընթացքում կառուցված շենք-շիրությունների կառուցման արդյունքում անհրաժեշտ հաղորդակցուղինների տեղադրման խնդիրները, որի արդյունքում սույն Նախագծերի փաթեթով առաջարկվում է վերանայել գործող որաշմամբ նախատեսված իրավական կարգավորումները՝ առաջարկելով խնդրի լուծման արդիական մեթոդներ։
7․ Ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների փոփոխություն չի առաջանում:
Միաժամանակ նշենք, որ Նախագծի 2-րդ հավելվածով հաստատվող նոր կառուցվող և վերակառուցվող ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում հեռահաղորդակցության ենթակառուցվածքների անցկացման համար նախատեսված դիտահորերի, խրամուղիների, հենասյուների կառուցման, ինչպես նաև դրանք հեռահաղորդակցության օպերատորներին վարձակալությամբ տրամադրման արդյունքում ՀՀ պետական բյուջեում կառաջանան ծախսերի և եկամուտների փոփոխություններ, որոնց մասով հաշվարկ-հիմնավորումները կներկայացվեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 914-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման նախագծի փաթեթով։
-
Обсуждалось
20.01.2025 - 04.02.2025
-
Тип
Pешение
-
Область
Транспорт, Безопасность дорожного движения, Энергетика (системы электричество, теплоснабжение, газоснабжения), Телекоммуникация(электронная коммуникация)
-
Министерство
Министерство территориального управления и инфраструктур
Просмотры 732
Принт