Добавить в избранное

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի N 73-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ

23%77%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի N 73-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայումս «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 18-ի N 242 որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 73-Ն որոշման N 2 հավելվածի 1032.01.5 դասիչով «Ոստիկանական գործ» մասնագիտության համար ուսման տևողությունը միջնակարգ կրթության հիմքով  2 տարի է:

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունում ընթացող բարեփոխումների շրջանակում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միասնական ուսումնական հաստատությունում ներդրվել է շարունակական կրթության մոդելը, որի հիմնական գաղափարը կայանում է նրանում, որ միջին մասնագիտական կրթություն ստանալու համար անձը պետք է ունենա արհեստավորի կրթություն: Իսկ արհեստավորի կրթությունն իր հերթին հանդիսանալու է բազային կրթություն՝ որպես ծառայության ացնելու անհրաժեշտ նախադրյալ:

Ելնելով վերոգրյալից՝ այլևս անհրաժեշտություն չի լինելու իրականացնելու գործող տևողությամբ միջին մասնագիտական կրթություն, քանի որ մի շարք բազային գիտելիքներ, կարողություններ և հմտություններ ձևավորվելու են արհեստավորի կրթական ծրագրով: Բացի այդ, ավելի կարճ տևողությամբ միջին մասնագիտական կրթության ժամկետ սահմանելը թույլ կտա առավել օպերատիվ կերպով համալրել ոստիկանության համապատասխան պաշտոնները:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով սահմանվում է միջին մասնագիտական կրթության «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկանության սպա» որակավորման նոր ժամկետ՝ 1 տարի 6 ամիս:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծն չի բխում որևէ ռազմավարական փաստատթղթից։

4 Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի  եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

     Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Սույն որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի 1032.01.5 դասիչով «Ոստիկանական գործ» մասնագիտության համար ուսման տևողությունը միջնակարգ կրթության հիմքով  2 տարվա փոխարեն սահմանել մեկ տարի 6 ամիս ժամկետ: 

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

 

  • Обсуждалось

    14.01.2025 - 29.01.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство внутренних дел

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1179

Принт

Предложения

Մարինե Ավետիսյան

26.01.2025

Ողջունելի է իսկապես վերը նշված նախագծով նպաստել սովորողի` ժամանակի արդյունավետ կառավարմանը։ Կարծում եմ փոփոխությունը նպատակահարմար կլինի, եթե ապահովվի անմիջական և սահուն կերպով գիտելիքների կուտակում և փոխանցում ավագ դպրոցից միջին մասնագիտական կրթություն։ Դրանով թերևս կլրացվի նախկինում եղած ժամանակահատվածի(6 ամիս) բացը։

Կարինե Քոչոյան

22.01.2025

Առաջարկում եմ որևէ ձևաչափով,նախագծերի միջոցով կապ հաստատել հանրակրթական դպրոցի ավագ դասարանի սովորողների հետ։Առաջադեմ ուսանողների հանդիպումները սովորողների հետ մասնագիտությունը ավելի գրավիչ կդարձնեն՝միաժամանակ հարգանք կձևավորվի այս հաստատության նկատմամբ։Շնորհակալություն

Կարինե Քոչոյան

22.01.2025

Ժամանակի արդյունավետ կառավարումը շատ ողջունելի որոշում է։։Միաժամանակ փորձառությամբ հմտանալը նպաստում է աշխատանքի անցնելիս միանգամից անցնել պարտականությունների կատարմանը՝ունենալով որոշակի փորձ։

Узнать больше