Добавить в избранное

ՀԱՆՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՆԷԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ (ԱՌԱՐԿԱՆԵՐԻ) ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ (ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ) ՏԱԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

0%0%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՆՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՆԷԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ (ԱՌԱՐԿԱՆԵՐԻ) ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ (ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ) ՏԱԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի N 30 և 2023 թվականի նոյեմբերի N 125 որոշումների կարգավորումներին համապատասխանեցումից և  բխում է 2024 թվականի սեպտեմբերի 10-ի «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ լրացումներ և կատարելու մասին» ՀՕ-331-Ն օրենքի պահանջներից:

Հանքագիտության և հնէաբանության հավաքածուների (առարկաների) արտահանումը կարգավորող իրավական դաշտը  ներկայումս կարգավորված չէ:  Առաջարկվող նոր ենթաօրենսդրական ակտով կկարգավորվի հանքագիտության և հնէաբանության հավաքածուների (առարկաների) արտահանումը, ֆիզիկական և իրավաբանական անձանց կտրվի լիցենզիա (եզրակացություն) hանքագիտության և հնէաբանության հավաքածուների (առարկաների) արտահանման համար:

Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.

Նախագծի նպատակն է ոլորտի օրենսդրական կարգավորումը և համապատասխանեցումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներին, ինչպես նաև «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրենքին:

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի hանքագիտության և հնէաբանության հավաքածուների (առարկաների) շարժի ու շրջանառության օրինականությունը, կկանխարգելի դրանց անօրինական տեղափոխումը և սեփականության իրավունքի ապօրինի փոխանցումը:  

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

        Նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ.

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:

Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ

Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք:

Նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնի: Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանեցված է:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ Կառավարության 2021 թվականի թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 4․9-րդ կետից՝  իրավական դաշտի կատարելագործում: Նախագծի ընդունմամբ կկարգավորվի հանքագիտության և հնէաբանության հավաքածուների (առարկաների) արտահանման գործընթացների իրավական դաշտը, որը կհանգեցնի հանքագիտության և հնէաբանության հավաքածուների (առարկաների) պահպանմանը՝ դրանց շարժի օրինականության սկզբունքի իրացմամբ:

 

  • Обсуждалось

    14.01.2025 - 04.02.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Культура

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 810

Принт