В стадии разработки
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱԾԽԱՋՐԱԾՆԱՅԻՆ ՇԱՐԺԻՉԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔՆԵՐԻՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - За
-
1 - Против
Առաջարկվում է ՀՀ կառավարության որոշմամբ հաստատել «Հայաստանում ածխաջրածնային շարժիչային վառելիքներին այլընտրանք հանդիսացող էներգակիրների կիրառման համար ենթակառուցվածքների հեռանկարային զարգացման միջոցառումների ցանկը (Այսուհետ` Միջոցառումների ցանկ), որի հիմնական նպատակն է սահմանել անհրաժեշտ միջոցառումները, դրանց իրականացման ժամանակացույցը, կատարողներին և համակատարողներին: Վերոհիշյալ միջոցառումների կատարմամբ թիրախավորվում է երկարաժամկետ հեռանկարում` մինչև 2040 թվականը Հայաստանում ածխաջրածնային շարժիչային վառելիքների նվազագույն կիրառման համար, իսկ դրանց այլընտրանք հանդիսացող էներգակիրների (կենսաէթանոլ, կենսադիզել, կենսագազ, ջրածին և էլեկտրական էներգիա) առավելագույն մրցունակ կիրառման համար համապատասխան պայմանների ստեղծումը: Այդ պայմանները իրենցից չեն ենթադրելու պետական բյուջեի միջոցներով ենթակառուցվածքների ստեղծում` դրանք ուղղված են լինելու մասնավոր հատվածի և/կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներդրումներ իրականացնելու համար նպաստավոր պայմանների ստեղծմանը: |
-
Обсуждалось
21.03.2018 - 10.04.2018
-
Тип
Pешение
-
Область
Охрана природы, Энергетика и природные ресурсы, Транспорт
Просмотры 8608
Принт