В стадии разработки
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
0 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 3-րդ հոդված 1-ին մասի՝
1) 1-ին կետում «աշխատանքի ազատությունը» բառերը փոխարինել «աշխատանքի ազատ ընտրությունը» բառերով.
2) 2-րդ կետը «բռնությունների» բառից հետո լրացնել «, այն է՝ նրանց ֆիզիկական և (կամ) հոգեկան և (կամ) սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված արարքի կամ դրա սպառնալիքի» բառերով.
3) 3-րդ կետը «ռասայից, » բառից հետո լրացնել «մաշկի գույնից, » բառերով:
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին հոդվածով.
«Հոդված 3.1. Խտրականության արգելումը
- Խտրականություն է համարվում սեռի, ռասայի, մաշկի գույնի, էթնիկ կամ սոցիալական ծագման, գենետիկական հատկանիշների, լեզվի, կրոնի, աշխարհայացքի, քաղաքական կամ այլ հայացքների, ազգային փոքրամասնությանը պատկանելության, գույքային վիճակի, ծնունդի, հաշմանդամության, տարիքի կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքների պատճառով ցանկացած տարբերակում, բացառում կամ սահմանափակում, որի նպատակը կամ արդյունքը հանդիսանում է կոլեկտիվ և (կամ) անհատական աշխատանքային հարաբերությունների ծագման և (կամ) փոփոխման և (կամ) դադարման դեպքերում նվազ բարենպաստ վերաբերմունքի դրսևորումը կամ մյուսների հետ հավասար հիմունքներով աշխատանքային օրենսդրությամբ սահմանված ցանկացած իրավունքի ճանաչման և (կամ) իրականացման արգելքը կամ ժխտումը, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի տարբերակումը, բացառումը կամ սահմանափակումն օբյեկտիվորեն արդարացված են հետապնդվող իրավաչափ նպատակով և այդ նպատակին հասնելու համար կիրառվող միջոցները համաչափ են, նպատակահարմար ու անհրաժեշտ:
- Աշխատանքային օրենսդրությամբ խտրականությունն արգելվում է:»:
Հոդված 3. Օրենսգրքի 5-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Այն գործատուները, որոնք սույն օրենսգրքի 18.1-ին հոդվածի համաձայն հանդիսանում են գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվողներ, կարող են չընդունել ներքին իրավական ակտեր: Այդ դեպքում գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուն ներքին իրավական ակտերով կարգավորման ենթակա պայմանները ներառում է աշխատանքային պայմանագրում:»:
Հոդված 4. Օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասում «քաղաքացիական, օրենքով սահմանված այլ պետական (հատուկ) ծառայությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողների» բառերը փոխարինել «պետական և համայնքային ծառայողների» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մասում «Տասնչորսից մինչև» բառերը փոխարինել «Մինչև» բառով:
Հոդված 6. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.1-ին հոդվածով.
«Հոդված 18.1. Գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուն
- Սույն օրենսգրքի իմաստով՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձ գործատուն տվյալ ամսվա առաջին աշխատանքային օրվանից մինչև տվյալ ամսվան հաջորդող վեց ամիսներին (ներառյալ տվյալ ամիսը) համարվում է գերփոքր ձեռնակատիրությամբ զբաղվող, եթե տվյալ ամսվան նախորդող վեց ամիսներին գործատուի մոտ աշխատողների միջին ամսական թիվը չի գերազանցում հինգը:
- Նոր ստեղծված (գրանցված) իրավաբանական կամ ֆիզիկական անձ գործատուն, գրանցման ամսվան հաջորդող ամսվա առաջին աշխատանքային օրվանից մինչև տվյալ ամսվան հաջորդող վեց ամիսներին (ներառյալ տվյալ ամիսը), համարվում է գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող, եթե ստեղծման (գրանցման) ամսվա վերջին օրվա դրությամբ գործատուի մոտ աշխատողների թիվը չի գերազանցում հինգը:
- Եթե գործատուի՝ գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող համարվելու օրվան նախորդող գործունեությունը կազմում է առնվազն վեց ամիս, ապա աշխատողների միջին ամսական թիվը որոշվում է նախորդող վեց ամիսներից յուրաքանչյուրի վերջին օրվա դրությամբ գործատուի մոտ աշխատողների թվերի հանրագումարը հարաբերելով վեցի:
- Եթե գործատուի՝ գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող համարվելու օրվան նախորդող գործունեությունը վեց ամսից պակաս է, ապա գործատուի մոտ աշխատողների միջին ամսական թիվը որոշվում է այդ ամիսներից յուրաքանչյուր լրիվ օրացուցային ամսվա վերջին օրվա դրությամբ գործատուի մոտ աշխատողների թվերի հանրագումարը հարաբերելով այդ ամիսների թվին:
- Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող համարվելու վեցամսյա ժամկետը լրանալուց հետո, յուրաքանչյուր հաջորդ վեց ամիսներին գործատուն համարվում է գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող, եթե գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող համարվելու ժամանակահատվածում գործատուի մոտ աշխատողների միջին ամսական թիվը չի գերազանցում հինգը:
- Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող համարվող գործատուն գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող համարվելու ժամանակահատվածի ավարտին հաջորդող աշխատանքային օրվանից դադարում է համարվել գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող, եթե գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող համարվելու ժամանակահատվածում գործատուի մոտ աշխատողների միջին ամսական թիվը գերազանցում է հինգը:
- Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դադարման օրվան հաջորդող 4-րդ ամսվա առաջին աշխատանքային օրվանից հետո գործատուի վրա չեն տարածվում սույն օրենսգրքով սահմանված կարգավորումները, եթե գործատուն չի բավարարում սույն հոդվածի 1-ին մասի պայմանին:»:
Հոդված 7. Օրենսգրքի 20-րդ հոդվածում՝
- 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) մասնագիտական աշխատանքային ստաժ, որում հաշվարկվում են քաղաքացու՝ օրենքով սահմանված մասնագիտական կրթության, իսկ տվյալ աշխատանքի նկարագրով (պաշտոնի անձնագրով) որոշակի մասնագիտական կրթություն նախատեսված լինելու դեպքում՝ այդ կրթության մասին վկայող փաստաթղթում նշված որակավորմանը համապատասխանող աշխատանքային ստաժը, անկախ պետական կամ մասնավոր ոլորտներում կատարած աշխատանքից, ինչպես նաև այլ ժամանակահատվածներ, որոնք թույլատրվում է հաշվարկել տվյալ տիպի աշխատանքային ստաժում: Մասնագիտական աշխատանքային ստաժը ներառում է համապատասխան որակավորում ստանալուց հետո աշխատած ժամանակաշրջանը».
- 1-ին մասի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
- լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.
«2.1) հատուկ աշխատանքային ստաժ, որում հաշվարկվում են այն ժամանակահատվածները, որոնց ընթացքում զբաղեցվել է որոշակի պաշտոն կամ կատարվել է աշխատանք աշխատանքի առանձնահատուկ պայմաններում, ինչպես նաև այլ ժամանակահատվածներ, որոնք թույլատրվում է հաշվարկել տվյալ տիպի աշխատանքային ստաժում:»:
Հոդված 8. Օրենսգրքի 83-րդ հոդվածը «որակավորմամբ» բառից հետո լրացնել «կամ պաշտոնում» բառերով:
Հոդված 9. Օրենսգրքի 84-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուի և աշխատողի միջև կնքվող աշխատանքային պայմանագրի օրինակելի ձևը սահմանում է աշխատանքի և զբաղվածության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի ղեկավարը:»:
Հոդված 10. Օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Պետական և համայնքային ծառայողների թափուր պաշտոնները համալրելու կարգը և պայմանները սահմանվում են օրենքներով ու այլ իրավական ակտերով:»:
Հոդված 11. Օրենսգրքի 95-րդ հոդվածում՝
- 3-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) օրենքով սահմանված ժամկետով նշանակված աշխատողների հետ.».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Կողմերի համաձայնությամբ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր կարող է կնքվել նաև՝
- համատեղությամբ աշխատանք կատարողների հետ.
- գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուի մոտ աշխատողների հետ:»:
Հոդված 12. Օրենսգրքի 105-րդ հոդվածում՝
- 1-ին մասում «դեպքում թույլատրվում է» բառերը փոխարինել «դեպքում է միայն թույլատրվում» բառերով.
- 2-րդ մասը «ձևը» բառից հետո լրացնել «աշխատանքի նորմաները, » բառերով, իսկ «անվանումները,» բառից հետո՝ «աշխատանքային գործառույթները, » բառով.
- 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) ամսական աշխատավարձի բարձրացման դեպքում, երբ մյուս պայմանները պահպանվում են.»
- 5-րդ մասը «համաձայն:» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն դրույթը չի տարածվում սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված աշխատանքի էական պայմանների փոփոխությունների դեպքերի վրա:».
- լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
«6. Գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուի մոտ աշխատողի աշխատանքի էական պայմանների փոփոխման դեպքում աշխատողին ծանուցելու և աշխատողի համաձայնությունը ստանալու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են կողմերի համաձայնությամբ և ամրագրվում աշխատանքային պայմանագրում:»:
Հոդված 13. Օրենսգրքի 111-րդ հոդվածում՝
- լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.
«4.1. Սույն հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով նախատեսված ծանուցման ժամկետները գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուի և աշխատողի համար սահմանվում են կողմերի համաձայնությամբ և ամրագրվում աշխատանքային պայմանագրում:».
- 5-րդ մասը «ժամկետով:» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.
«Այս դրույթը չի տարածվում սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի վրա:»:
Հոդված 14. Օրենսգրքի 112-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուի և աշխատողի միջև անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը աշխատողի նախաձեռնությամբ լուծվելու դեպքում այդ մասին աշխատողի կողմից գործատուին գրավոր ձևով ծանուցելու ժամկետները սահմանվում են կողմերի համաձայնությամբ և ամրագրվում աշխատանքային պայմանագրում:»:
Հոդված 15. Օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասը՝
1) «ժամկետներում» բառից հետո լրացնել «բացառությամբ գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուների» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն մասում նշված կետերով նախատեսված հիմքերով որոշակի ժամկետով կամ անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելիս գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուի կողմից աշխատողին ծանուցելու ժամկետները սահմանվում են կողմերի համաձայնությամբ և ամրագրվում աշխատանքային պայմանագրում:»:
Հոդված 16. Օրենսգրքի 114-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետը «ռասան,» բառից հետո լրացնել «մաշկի գույնը,» բառերով, իսկ «անդամակցելը» բառից հետո՝ «աշխատողի գործնական հատկանիշների հետ չկապված այլ հանգամանքները, բացառությամբ սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի.» բառերով:
Հոդված 17. Օրենսգրքի 130-րդ հոդվածի 3-րդ մասում «պետական սոցիալական ապահովության վճարումների չափի» բառերը փոխարինել «պարտադիր այլ վճարների չափերի» բառերով:
Հոդված 18. Օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը «հաստատություններում» բառից հետո լրացնել «վերապատրաստման և (կամ)» բառերով:
Հոդված 19. Օրենսգրքի 139-րդ հոդվածի 4-րդ մասը «24 ժամ» բառերից հետո լրացնել «(մեկ հերթափոխի տևողությունը չի կարող պակաս լինել 24 ժամից)» բառերով:
Հոդված 20. Օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ, 152-րդ հոդվածի 4-րդ, 243-րդ հոդվածի 2-րդ, 255-րդ հոդվածի 2-րդ մասերը «արտադրության» բառից հետո լրացնել «կամ աշխատանքի» բառերով, իսկ 144-րդ հոդվածի 3-րդ մասում «արտադրությունից» բառից հետո լրացնել «կամ աշխատանքից» բառերով:
Հոդված 21. Օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.
«Գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուների մոտ արտաժամյա աշխատանքները կարող են լինել գործատուի պահանջով կամ կողմերի համաձայնությամբ»:
Հոդված 22. Օրենսգրքի 146-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուի մոտ գործատուի պահանջով արտաժամյա աշխատանքը տարվա ընթացքում կարող է գերազանցել 180 ժամը:»:
Հոդված 23. Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասում «կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող» բառերը փոխարինել «աշխատաժամանակի կրճատ տևողությամբ կամ ոչ լրիվ աշխատաժամանակի կամ աշխատաժամանակի գումարային հաշվարկի պայմաններով աշխատող կամ սույն օրենսգրքի 139-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված առանձին կատեգորիայի» բառերով:
Հոդված 24. Օրենսգրքի 152-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Եթե աշխատանքային օրվա տևողությունը չի գերազանցում 4 ժամը, ապա աշխատանքային օրվա ընթացքում հանգստանալու և սնվելու համար աշխատողին սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տևողությամբ ընդմիջում կարող է տրամադրվել կողմերի համաձայնությամբ:»:
Հոդված 25. Օրենսգրքի 159-րդ հոդվածի 2-րդ մասում «Ոչ լրիվ աշխատաժամանակով, ինչպես նաև» բառերը փոխարինել «Աշխատաժամանակի կրճատ տևողությամբ կամ ոչ լրիվ աշխատաժամանակով կամ աշխատաժամանակի գումարային հաշվարկով աշխատող կամ» բառերով:
Հոդված 26. Օրենսգրքի 160-րդ հոդվածում՝
- 1-ին պարբերությունը համարակալել «» թվագրությամբ.
- լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուի մոտ աշխատողների ամենամյա երկարացված արձակուրդի տևողությունը սահմանվում է կողմերի համաձայնությամբ և ամրագրվում աշխատանքային պայմանագրում:»:
Հոդված 27. Օրենսգրքի 161-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուի մոտ աշխատողների ամենամյա լրացուցիչ արձակուրդի տևողությունը սահմանվում է կողմերի համաձայնությամբ և ամրագրվում աշխատանքային պայմանագրում:»:
Հոդված 28. Օրենսգրքի 164-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը «աշխատողների:» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Կողմերի համաձայնությամբ՝ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել նաև մինչև աշխատողի՝ տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալը:»:
2) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Ուսումնական հաստատությունների ուսուցիչներին, դասախոսներին ամենամյա արձակուրդը տրամադրվում է սովորողների և ուսանողների ամառային արձակուրդի ժամանակ, այդ թվում՝ աշխատանքային առաջին տարում, անկախ այն հանգամանքից, թե երբ են այդ աշխատողները սկսել իրենց աշխատանքը:».
3) 7-րդ մասը «աշխատանքների կատարման» բառերից հետո լրացնել «, ուսումնական, արտադրական, նախաավարտական պրակտիկաների» բառերով:
Հոդված 29. Օրենսգրքի 167-րդ հոդվածում`
1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Տեղափոխված ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է նույն աշխատանքային տարում: Աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը կարող է տեղափոխվել և միացվել հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին: Ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը պետք է տրամադրվի ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում` սկսած այն աշխատանքային տարվա վերջից, որի համար աշխատողին չի հատկացվել հատկացվել ամենամյա արձակուրդը:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Աշխատողը չի կորցնում իր ամենամյա արձակուրդի իրավունքը, եթե ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը տեղափոխվել և միացվել է հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին, սակայն չի օգտագործվել աշխատողի կողմից:»:
Հոդված 30. Օրենսգրքի 168-րդ հոդվածը «113-րդ հոդվածի 1-ին մասի» բառերից հետո լրացնել «1-ին,» բառով:
Հոդված 31. Օրենսգրքի 172-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածը համարվում է աշխատողի ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվելու ժամանակահատված:»:
Հոդված 32. Օրենսգրքի 174-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում «և բարձրագույն» բառերը փոխարինել «, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող» բառերով.
2) 2-րդ մասը «բարձրագույն» բառից հետո լրացնել «և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող» բառերով.
3) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6) ուսումնական, արտադրական, նախաավարտական պրակտիկաների համար` ուսումնական պլանով նախատեսված աշխատանքային օրերի քանակով.»:
Հոդված 33. Օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասում «մեկ տարվա» բառերը փոխարինել «մեկ աշխատանքային տարվա» բառերով, «Քաղաքացիական, օրենքով սահմանված այլ պետական (հատուկ) ծառայությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողներին» բառերը փոխարինել «Պետական և համայնքային ծառայողներին» բառերով:
Հոդված 34. Օրենսգրքի 181-րդ հոդվածում «քաղաքացիական, օրենքով սահմանված այլ պետական (հատուկ) ծառայությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողների, պետական պաշտոնատար» բառերը փոխարինել «պետական և համայնքային ծառայողների, պետական պաշտոն զբաղեցնող» բառերով:
Հոդված 35. Օրենսգրքի 182-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 36. Օրենսգրքի 183-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուի մոտ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքները կատարելու համար աշխատողին վճարվող հավելման չափը որոշվում է կողմերի համաձայնությամբ և ամրագրվում աշխատանքային պայմանագրում:»:
Հոդված 37. Օրենսգրքի 184-րդ հոդվածում՝
- 1-ին պարբերությունը համարակալել «» թվագրությամբ.
- լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. «Գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուի մոտ արտաժամյա աշխատանքի և գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար, ժամային դրույքաչափից բացի աշխատողին վճարվող հավելումների չափը որոշվում է կողմերի համաձայնությամբ և ամրագրվում աշխատանքային պայմանագրում:»:
Հոդված 38. Օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունը «պարապուրդում» բառից հետո լրացնել «, ինչպես նաև այն ամիսները,որոնք չեն ընդգրկում օրացուցային ամիս կազմող ժամանակահատված»:
Հոդված 39. Օրենսգրքի 198-րդ հոդվածում՝
1) վերնագրի «աշխատանքային հարաբերությունների հետ կապված» բառերը փոխարինել «դրան հավասարեցված» բառերով.
2) 1-ին մասը «աշխատավարձի» բառից հետո լրացնել «և դրան հավասարեցված այլ վճարումների» բառերով:
Հոդված 40. Օրենսգրքի 200-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում «Հանրակրթական միջնակարգ-մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորող աշխատողին» բառերը փոխարինել «Հանրակրթական, միջին-մասնագիտական կամ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող, լրացուցիչ կրթական ծրագրերով վերապատրաստվող և որակավորումը բարձրացնող աշխատողներին տրամադրված» բառերով.
2) 2-րդ մասում «սովորող» բառը փոխարինել «հանրակրթական, միջին-մասնագիտական կամ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող, լրացուցիչ կրթական ծրագրերով վերապատրաստվող և որակավորումը բարձրացնող» բառերով:
Հոդված 41. Օրենսգրքի 201.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 201.1. Գործատուի կողմից մասնագիտական ուսուցումը
Գործատուն իր միջոցների հաշվին իրավունք ունի կազմակերպությունում կամ այլ վայրում պայմանագրային հիմունքներով կազմակերպելու աշակերտի կամ աշխատանքի ընդունվող անձի մասնագիտական ուսուցում մինչև վեց ամիս տևողությամբ՝ ուսուցման ընթացքում աշակերտին վճարելով կրթաթոշակ, որի չափը չպետք է պակաս լինի ուսուցման ամսական ժամերի և օրենքով սահմանված ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափի արտադրյալից:»:
Հոդված 42. Օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի վերջին պարբերությունը համարակալել «2.1-ին» թվագրությամբ, «սույն մասում» բառերը փոխարինել «Սույն հոդվածի 2-րդ մասում» բառերով:
Հոդված 43. Օրենսգրքի 250-րդ հոդվածի 9-րդ մասում «արտադրությունում դժբախտ պատահարները» բառերը փոխարինել «աշխատանքի վայրում դժբախտ դեպքերը» բառերով:
Հոդված 44.Օրենսգրքի 265-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Սույն հոդվածով նախատեսված միջին աշխատավարձի չափը որոշելու համար հաշվի է առնվում մինչև աշխատանքային պայմանագրի լուծումը աշխատողին վճարված աշխատավարձի չափը` սույն օրենսգրքի 195-րդ հոդվածով սահմանված կարգով:»:
Հոդված 45. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Обсуждалось
28.02.2017 - 15.03.2017
-
Тип
Закон
-
Область
Работа и занятость
-
Министерство
Министерство труда и социальных вопросов
Общественное обсуждение
28.02.2017 15:14
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Просмотры 16471
Принт