Добавить в избранное

««Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Տարածքային կառավարման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր

67%33%

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Հեղինե Համբարձումյան 15.01.2025 21:30:16 Հոդվածում նշված է, որ թվայնացման ենթակա գործառույթների քարտեզագրման և պլանավորման աշխատանքներն արդեն կատարվել են: Սակայն օգտակար կլիներ, եթե ներկայացվեին ավելի կոնկրետ օրինակներ այն գործառույթների մասին, որոնք թվայնացվելու են: Օրինակ՝ ինչ լուծումներ են նախատեսվում ուսուցիչների գնահատման կամ աշակերտների առաջադիմության վերլուծության ու համեմատում։ ԿԱՊԿՈՒ սովորողների ներգրավումն այսօր առաջնային խնդիր է: Սակայն հոդվածում քիչ է անդրադարձ կատարվում այդ ուղղությամբ նախատեսվող ծրագրերին: Առաջարկում եմ ընդգրկել օրինակներ՝ ինչպես է նախատեսվում աջակցել այս խմբին, ինչպիսի ռեսուրսներ են հատկացվելու, և ինչպե՞ս են պլանավորվում ուսուցիչների վերապատրաստումները այս առումով: ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Շրջանառվող փաթեթը միայն գործող օրենքների նախագծեր են, որոնցում նման կարգավորումներ չեն նախատեսվում: Ձեր կողմից մատնանշված ուղղություններն արդեն իսկ թվայնացված են, ընթանում են լավարկման աշխատանքներ: Միաժամանակ ոլորտային գործընթացները կարգավորվում են ենթաօրենսդրական իրավական ակտերով՝ ՀՀ կառավարության որոշումներով կամ նախարարի հրամաններով:
2 Անահիտ Չոմարյան 21.01.2025 23:52:00 Շատ հաճախ ենք բախվում երկիմաստության այս կամ այն որոշման վերաբերյալ միջնորդավորված կառավարման պատճառով։ Չնայած նշված մարտահրավերներին՝ այնուամենայնիվ նախագծին դրական եմ արձագանքում։Հոդվածում նշված հիմնավորումներից առավել կարևոր եմ համարում այն դիտարկումը, որ լիազոր մարմնի ղեկավար անձնակազմը առավել պատկերացումներ ունի կրթական ողջ համակարգի , ուսումնական գործընթացի վերաբերյալ, որն իրկանացվում է դպրոցներում։ Կրթության առանձնահատուկ պայմանանների կարիք ունեցող սովորողների կրթության ճիշտ կազմակերպման մասով շատ անելիքներ կան․սկսած շենային պայմաններից մինչև կրթության կազմակերպումը։Այս մասով ուսուցիչները և՛ մասնագիտական, և՛ նեղ մասնագետների ամենօրյա աջակցության կարիք ունեն։ Շնորհակալություն Շնորհակալություն դիտարկման համար: Կառավարության մի շարք ծրագրերով և հաստատությունններին տրվող նպատակային ֆինանսավորմամբ շարունակվում են կրթական անվտանգ միջավայրի ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքները:
3 Կարինե Քոչոյան 22.01.2025 22:43:20 Հավասար հնարավորությունների,հավասար մասնագիտական աջակցության ու միասնական պահանջների հնարավորություն է; Շնորհակալություն դրական արձագանքի համար:
4 Կարինե Քոչոյան 22.01.2025 22:43:20 Առաջարկում եմ ստեղծել առցանց հարթակ,որտեղ ուսուցիչները կարող են ըստ հարցի բնույթի տեղադրել իրենց հարցերը։Այդ հարցերը համակարգված հայտնվեն այն մասնագետի մոտ,ով կկարողանա սպառիչ պատասխան տալ։ Գերատեսչական մարմիններում գործում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ, որով քաղաքացիներն իրենց հուզող հարցերի պատասխանները ստանում են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:
5 Ռուզաննա Նալբանդյան 24.01.2025 10:56:00 Կրթության ոլորտը շատ կարևորագույն, միևնույն ժամանակ զգայուն ոլորտ, է և ցանկացած փոփոխություն պետք է լինի ծանրակշիռ, հիմնավորված, ուսումնասիրված։ Ցանկացած նորարարություն համընդհանուր ներդրումից առաջ անհրաժեշտ է, որ այն ունենա կայուն և հաջողված նախադեպ, որը շատ դեպքերում շտապողականության արդյունքում , բացակայում է, ինչը բերում է խնդիրների ավելացում և դպրոցները խճճվում են իրավական ակտերի քաոսում Ցանկացած փոփոխություն մանրակրկիտ պետք է ուսումնասիրվի, քննարկվի շահառուների հետ հանդիպումների ընթացքում, որովհետև տեսական մոտեցումը 180 աստիճանով կարող է տարբերվել գործնական կիրառությունից։ Շնորհակալություն; Յուրաքանչյուր կարգի մշակում կամ փոփոխություն անպայման իրականացվում է կա՛մ ոլորտում ունեցած փորձառությամբ, կա՛մ միջազգային փորձի ուսումնասիրման հիման վրա՝ առավելագույնս հարմարեցնելով մեր դպրոցների հնարավորություններին:
6 Նունե Մովսիսյան 25.01.2025 21:21:56 Քվեարկության տևողությունը մինչև 28․01․2025թ․ է, սակայն 25․01․2025թ․ ծրագիրը թույլ չի տալիս քվեարկել։ Խնդիրը տեխնիկական բնույթի է, նախագիծը ներկայացնողի կողմից պատասխան չի ակնկալվում:
7 Արմինե Հակոբյան 26.01.2025 20:35:09 Կարծում եմ կրթության բնագավառում ակնկալվող բարձր որակն ապահովելու համար մանկավարժական և վարչական անձնակազմը իրոք պետք է լիովին ներգրավված լինեն կրթական ծրագրերի արդյունավետ իրականացման գործում, և թվայնացման գործընթացն ու հանրակրթական ուսումնական հաստատությունների կենտրոնացած կառավարումը կնպաստեն դպրոցներում որակյալ կրթության ապահովմանը: Ուստի իրականացվող աշխատանքները համարում եմ արդյունավետ և կարևոր: Շնորհակալություն: Շնորհակալություն դիտարկման համար:
8 Արմինե Հակոբյան 26.01.2025 20:46:47 Առաջարկում եմ կրթական բարեփոխումների ընթացքում հանրակրթական ուսումնական գործընթացներին և ծրագրերին վերաբերող փոփոխություններ կատարելիս ոչ թե փորձարկել որոշ դպրոցներում, այլ նախապես հանրակրթական դպրոցների ուսուցիչների մեծ մասին մասնակից դարձնել քննարկմանը, նոր միայն իրագործել: Շնորհակալություն: Հանրային քննարկման սույն հարթակը նախատեսված է շահառուների լայն շրջանում իրազեկվածությունն ապահովելու և առաջարկները դիտարկելու նպատակով:
9 Տիգրան Բաբախանյան 27.01.2025 11:31:11 Կառավարության որոշումով ի սկզբանե նախատեսված է եղել 2025-2030թթ ընթացքում կատարել ապակենտրոնացում, այսինքն հանրակրթական դպրոցները փոխանցել կառավարման համայնքներին։ Սակայն այս նախագծով հաշվի չի առնվում ՀՀ Կառավարության որոշումները, փոփոխություններ չեն կատարվում մի շարք կարգերում։ Հանրակրթական դպրոցը շատ նուրբ և զգայուն կառույց է, որի ոչ ճիշտ կառավարումը կարող է կրթությունը ենթարկել կոլապսի։ 1.ԿԳՄՍՆ-ն չի կարող կառավարել թվով 1350 դպրոցների և ֆիզիկական և մասնագիտական ուժի պակասի պատճառով։ Այն կբերի մի շարք խնդիրների հարցերին հրատապ լուծում տրվելու առումով ինքնուրույն և ճկունություն ցուցաբերելու առումով և այլն։ 2. Հանրակրթությունը բոլոր առումներով դիտարկել միասնական հարթակ, հաշվի չառնելով ռեգիոնալ առանձահատկությունները ՝ կբերի աշխատանքի որակի անկման։ 3. Կգնա համայնքի դեգրադացիա և անդունդ համայնք դպրոց հարաբերություններում։ 4. Եվրոպական շատ երկրներ ապակենտրոնացում է կատարում կառավարումը հանձնելով համայնքներին, որը չի ակնկալում ԿԳՄՍ-ի օրենքներին, կարգերին և կառավարության որոշումներին չենթարկվել, այն իրենից ներկայացնում է սինխրոն համագործակցված աշխատանք։ 5. Համայնքը ավելի լավ է պատկերացնում դպրոցի խնդիրները և լուծման ուղիները։ 6. Այս ամենին անցնելու համար պետք է հստակեցվի Համայնքի և ԿԳՄՍՆ-ի լիազորությունները։ 7. Անցումը կատարել պիլոտային փորձարկումներով։ 8. Այս նախագիծը չեղյալ է անում ՏԿԵՆ, ՀՀ Կառավարություն, Շվեդիա համատեղ իրականացվող ՍԱԼԱՐ ծրագիրը, որը տարիներ իրականացնում է դպրոցների ապակենտրոնացման համար տարվող աշխատանքներ։ 9.Հանրակրթական դպրոցներում թվայնացման հիմնական անհրաժեշտ ուղղությունները առկա են և նոր բաները կխաթարեն առանց այդ էլ ծանրաբեռնված ուսուցչի և կառավիրչների գործունեությունը։ 10. Առաջարկում եմ վերանայել նախագիծը, քանի որ այն մեծ բեռ է հանդիսանալու ԿԳՄՍ-ի համար, որը բերելու է հանրակրթության որակի անկման։ 11. Առաջարկում եմ սկսել քննարկումներ, որտեղ կներառվեն բոլոր շահագրգիռ կողմերը՝ ԿԳՄՍՆ, Կառավարություն, մարզպետարան, համայնքապետարան, դպրոցներ, կրթության փորձագետներ / ՀՀ և միջազգային/ Մինչ նախագծի շրջանառումը տևական ժամանակ ուսումնասիրվել է միջազգային փորձը, որի հիման վրա, հաշվի առնելով մեր երկրում կրթական համակարգի առանձնահատկությունները, բազմիցս լրամշակելով վերջինս շրջանառվել է: Հիմնավորմամբ ներկայացված են այն բոլոր գործընթացները, որոնք արդյունավետ կդարձնեն հաստատությունների կառավարումը և համակարգումը: Մասնավորապես, թվայնացումը բովանդակային առումով նախատեսվում է ամբողջացնել 2026 թվականին, որով մարդկային և ժամանակի ռեսուրսի զգալի խնայողություն կապահովի: Բացի այդ, վարչատնտեսական գործառույթների արտապատվիրակումը կթեթևացնի հաստատությունների հոգսը: Միաժամանակ, օրենսդրությամբ մարզերին և համայնքներին ուսումնական հաստատությունների գործընթացի մասնակից դարձնելու վերաբերյալ կարգավորումներն ավելին են, քան մինչ այժմ:
10 Մարինա Աթաբեկյան 28.01.2025 23:08:58 Կներեք ,ես արդեն 8օր է նախագծի վերաբերյալ առաջարկ եմ գրել ,բայց չկա տեղադրված ։Միգուցե չի հասել։մեկ ժամից կփակվի քննարկումը։ Խնդիրը տեխնիկական բնույթի է, նախագիծը ներկայացնողի կողմից պատասխան չի ակնկալվում: