Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՄԱՆ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7206 (ԲԱՑԻ 7203 ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔԻ ԵՐԿԱԹԻՑ), 7207, 7224, 7403, 7601, 7603 ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔԻ ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՐԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

30%70%

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2025 թվականի N      -Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՄԱՆ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7206 (ԲԱՑԻ 7203 ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔԻ ԵՐԿԱԹԻՑ), 7207, 7224, 7403, 7601, 7603 ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔԻ ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՐԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասով, «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 15-րդ կետերով և 2-րդ մասով, 5-րդ հոդվածի 1-ին մասով, 6-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ծագման ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7206 (բացի 7203 ապրանքային դիրքի երկաթից), 7207, 7224, 7403, 7601, 7603 ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ապրանքների Հայաստանի Հանրապետությունում իրացման աջակցության ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
  2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N -Ն որոշման նախագծում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

 

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

-ի N -Լ որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՄԱՆ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7206 (ԲԱՑԻ 7203 ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔԻ ԵՐԿԱԹԻՑ), 7207, 7224, 7403, 7601, 7603 ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔԻ ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՐԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  1. ԾՐԱԳՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ

 

  1. Հայաստանի Հանրապետության ծագման ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7206 (բացի 7203 ապրանքային դիրքի երկաթից), 7207, 7224, 7403, 7601, 7603 ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ապրանքների Հայաստանի Հանրապետությունում իրացման աջակցության ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետության ծագման ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7206՝ երկաթ և չլեգիրված պողպատ՝ ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձևերով (բացի 7203 ապրանքային դիրքի երկաթից), 7207՝ երկաթից կամ չլեգիրված պողպատից կիսապատրաստուկներ, 7224՝ այլ պողպատ՝ լեգիրված ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձևերով. կիսապատրաստուկներ այլ լեգիրված պողպատից, 7403՝ զտված պղինձ և չմշակված պղնձային համաձուլվածքներ, 7601՝ չմշակված ալյումին, 7603՝ ալյումինի փոշիներ և թեփուկներ ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ապրանքների իրացվելիությանը, մասնավորապես, մեղմելու այդ ապրանքների իրացվելության հետ կապված ռիսկերը, խթանելու Հայաստանի Հանրապետությունում արտադրության շղթայի երկարացումը, արտադրության ծավալների ընդլայնումը՝ ապահովելով տնտեսական աճ և զբաղվածության մակարդակի բարձրացում։

 

  1. ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

  1. Ծրագրի իմաստով տնտեսավարող սուբյեկտ են համարվում 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7206 (բացի 7203 ապրանքային դիրքի երկաթից), 7207, 7224, 7403, 7601, 7603 ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող Հայաստանի Հանրապետության ծագման ապրանքներ արտադրող և սեփական արտադրանքը վերամշակման նպատակով իրացնողները, որոնք իրենց կողմից իրացված Հայաստանի Հանրապետության ծագման ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7206 (բացի 7203 ապրանքային դիրքի երկաթից), 7207, 7224, 7403, 7601, 7603 ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ապրանքների իրացման փաստաթղթավորման և հարկային պարտավորությունների վերաբերյալ եզրակացություն (այսուհետ՝ եզրակացություն) ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե դիմումի ներկայացման օրվան նախորդող աշխատանքային օրվա դրությամբ չունեն հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների մասով չկատարված պարտավորություններ (առանց դրոշմանիշային վճարի)։
  2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ծրագրի շահառու համարվող տնտեսավարող սուբյեկտին տրամադրվում է աջակցություն՝ Հայաստանի Հանրապետության ծագման ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7206 (բացի 7203 ապրանքային դիրքի երկաթից), 7207, 7224, 7403, 7601, 7603 ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ապրանքների Հայաստանի Հանրապետությունում վերամշակման նպատակով իրացման յուրաքանչյուր տոննայի համար 8 հազ. դրամի չափով։

 

  1. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

  1. Աջակցության տրամադրման գործընթացը նախաձեռնում է տնտեսավարող սուբյեկտը, որը եզրակացություն ստանալու նպատակով էլեկտրոնային կամ թղթային տարբերակով՝ ծրագրի N 1 ձևին համապատասխան դիմում է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե` որևէ ամսվա իրացմանը հաջորդող ամսվա վերջին օրը ներառյալ, որին կցում է ծրագրի N 2 ձևին համապատասխան տեղեկատվությունը:
  2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն ծրագրի N 1 ձևի դիմումն ստացվելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է այն և տնտեսավարող սուբյեկտին տրամադրում է ծրագրի N 3 ձևին համապատասխան եզրակացություն կամ մերժում եզրակացության տրամադրումը՝ նշելով մերժման հիմքը (հիմքերը):
  3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից ծրագրի N 1 ձևի դիմումը մերժվում է, եթե՝

1) այն ներկայացվել է ծրագրի 5-րդ կետում նշված ժամկետի խախտմամբ.

2) ծրագրի N 2 ձևը լրացված է թերի (ոչ ամբողջական).

3) ծրագրի N 1 ձևի դիմումի ներկայացման օրվան նախորդող աշխատանքային օրվա դրությամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների մասով առկա են հարկային պարտավորություններ:

  1. Ծրագրի 7-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի հիմքով (հիմքերով) մերժումն ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում տնտեսավարող սուբյեկտը կարող է վերացնել անհամապատասխանությունները և նոր դիմում ներկայացնել:
  2. Տնտեսավարող սուբյեկտը ծրագրի N 3 ձևի եզրակացությունն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում աջակցության տրամադրման նպատակով էլեկտրոնային կամ թղթային տարբերակով, ծրագրի N 4 ձևին համապատասխան դիմում է ներկայացնում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն, որին կցում է ծրագրի N 3 ձևի եզրակացության բնօրինակը։
  3. Տնտեսավարող սուբյեկտի և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության միջև կնքվում է աջակցություն տրամադրելու պայմանագիր՝ համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2021 թվականի օգոստոսի 10-ի N 422-Ա հրամանի։
  4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության համապատասխան ստորաբաժանումները ծրագրի N 4 ձևի դիմումն ստանալու և ծրագրի 10-րդ կետում նշված պայմանագիրը կնքվելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում են դիմումի ուսումնասիրություն և անհամապատասխանությունների բացակայության դեպքում կազմում են N 5 ձևին համապատասխան եզրակացություն, որի հիման վրա Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության համապատասխան ստորաբաժանումը 5 աշխատանքային օրվա ընթացքում աջակցության գումարը փոխանցում է տնտեսավարող սուբյեկտին:
  5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից ծրագրի N 4 ձևի դիմումը մերժվում է, եթե՝

1) ծրագրի N 4 ձևի դիմումը լրացվել է թերի (ոչ ամբողջական).

2) ծրագրի N 3 ձևի եզրակացությունում և N 4 ձևի դիմումում նշված տվյալներում առկա են անհամապատասխանություններ.

3) ծրագրի N 4 ձևի դիմումը ներկայացվել է ծրագրի 9-րդ կետում նշված ժամկետի խախտմամբ։

  1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից ծրագրի N 4 ձևի դիմումի մերժման դեպքում նշվում է մերժման հիմքը և դիմումատուին էլեկտրոնային կամ թղթային տարբերակով տեղեկացվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում անհամապատասխանությունները վերացնելու և նոր դիմում ներկայացնելու մասին։

 

  1. ԾՐԱԳՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ

 

  1. Ծրագրի մշտադիտարկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից՝ ծրագրի արդյունավետությունը և շարունակման անհրաժեշտությունը գնահատելու նպատակով։
  2. Մշտադիտարկման նպատակով տնտեսավարող սուբյեկտը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պահանջով ապահովում է ծրագրի արդյունավետության գնահատման վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկատվության տրամադրումը։

 

Ձև N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

...............................………………………………………………………...............…-ԻՑ

(նշել կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը, ՀՎՀՀ-ն, հեռախոսահամարը,էլեկտրոնային փոստի հասցեն)

Դ Ի Մ ՈՒ Մ

«ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ» (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 7206 (ԲԱՑԻ 7203 ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔԻ ԵՐԿԱԹԻՑ), 7207, 7224, 7403, 7601, 7603 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ տրամադրել եզրակացություն ................................……………….......………… ....-ի

(նշել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը)

 

կողմից ԱՏԳ ԱԱ 7206 (բացի 7203 ապրանքային դիրքի երկաթից),  7207, 7224, 7403, 7601, 7603 ծածակագրին դասվող ապրանքների սույն դիմումը ներկայացնելու ամսվան նախորդող ամսվա ընթացքում «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 7206 (բացի 7203 ապրանքային դիրքի երկաթից),  7207, 7224, 7403, 7601, 7603 ծածկագրին դասվող ապրանքների իրացման ծավալի և հարկային պարտավորությունների մասին։

 

Առդիր՝ .... էջ։

 

Ստորագրող

 .............................

(պաշտոնը)

 

…….........................

(անունը, ազգանունը)

 

..................................

(ստորագրությունը)

 

..... ..................... 20.....թ.

 

Կ.Տ.

 Ձև N 2

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

...............................…………………………………………..........…………………………-ի

(նշել կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը)

 

ԿՈՂՄԻՑ «ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ» (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 7206 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

NN

ը/կ

ԱՏԳ ԱԱ 7206 ծածկագրին դասվող երկաթ և չլեգիրված պողպատ՝ ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձևերով (բացի 7203 ապրանքային դիրքի երկաթից) ապրանքների արտահանման ծավալ

Հաշվարկային փաստաթղթերում, ապրանքների կամ տարանցման մաքսային հայտարարագրերում նշված

ծավալը (տոննա)

1.

 

 

 

Ձև N 3

 

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N

................................................………………………… ....-Ի ԿՈՂՄԻՑ

(նշել կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը)

 

«ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ» (ԱՏԳ ԱԱ) ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 7206 (ԲԱՑԻ 7203 ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔԻ ԵՐԿԱԹԻՑ), 7207, 7224, 7403, 7601, 7603 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ  ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացված ուսումնասիրության համաձայն

................................………….............................…………… –ի

(նշել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը)

կողմից արտադրանքի արտահանման ծավալը 2025 թվականի ․․․․․․․․․․․ ամսին «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի ԱՏԳ ԱԱ 7206 (բացի 7203 ապրանքային դիրքի երկաթից),  7207, 7224, 7403, 7601, 7603 ծածակագրին դասվող ապրանքների իրացման ծավալը կազմել է ....... տոննա, որը համապատասխանում է հարկային մարմին հանձնվող համապատասխան հաշվարկներում և հաշվարկային փաստաթղթերում արտացոլված ծավալին:

Հայտնում եմ, որ վերը նշված տնտեսավարող սուբյեկտի կողմից սույն եզրակացությունն ստանալու նպատակով ներկայացված դիմումի ստացման օրվան նախորդող աշխատանքային օրվա դրությամբ ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․։ 

(կատարել նշում հարկային պարտավորությունների առկայության կամ բացակայության վերաբերյալ)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ

ԿՈՄԻՏԵԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ

ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ

ՂԵԿԱՎԱՐ

 

 

 

........................

(ստորագրությունը)

 

 

 

.........................................

(անունը, ազգանունը)

 

------- ----------------------202------թ.

 

Կ.Տ.

 

Ձև N 4

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

………………………………………………………...............………………………… ....-ԻՑ

(նշել կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը, ՀՎՀՀ-ն, հեռախոսահամարը և

էլեկտրոնային փոստի հասցեն)

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ԱՏԳ ԱԱ 7206 (ԲԱՑԻ 7203 ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔԻ ԵՐԿԱԹԻՑ), 7207, 7224, 7403, 7601, 7603 ԴԱՍԱԿԱՐԳՉԻ ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻՆ ՀԱՄԱՐԺԵՔ ՉԱՓՈՎ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ .................................................................................…………-ի կողմից

(նշել կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը)

 

2025 թվականի ..........................ամսին «Արտաքին տնտեսական գործունեության

ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 7206 (բացի 7203 ապրանքային դիրքի երկաթից),  7207, 7224, 7403, 7601, 7603 ծածակագրին դասվող ապրանքների

իրացված ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ տոննային համարժեք

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․……… (……………………………………………….) դրամ աջակցության գումարը

(նշել գումարի չափը թվերով)                       (նշել գումարի չափը տառերով)

 

փոխանցել...................................................․․․․․․․․․․.........-ի .....................․․․․․․․․․․․․․․․․․.............-ում գործող

 (նշել կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը, բանկի անվանումը)

……………………………. հաշվեհամարին։

 

Առդիր՝ .... էջ։

 

Ստորագրող

 

.............................

(պաշտոնը)

 

…….........................

(անունը, ազգանունը)

 

..................................

(ստորագրությունը)

 

..... ..................... 202.... թ.

 

Կ.Տ.

 

Ձև N 5

 

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N _ _

................................................……………………… ....-Ի ԿՈՂՄԻՑ 2025 ԹՎԱԿԱՆԻ

(նշել կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը)

 

ԱՏԳ ԱԱ 7206 (ԲԱՑԻ 7203 ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔԻ ԵՐԿԱԹԻՑ), 7207, 7224, 7403, 7601, 7603  ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻՆ ՀԱՄԱՐԺԵՔ ՉԱՓՈՎ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Էկոնոմիկայի նախարարություն ներկայացված 2024 թվականի ..............................ի

                                                                                                          (նշել ամիսը և օրը)

N ….….........

(նշել մուտքի համարը)

 

դիմումի համաձայն ............................................................................-ի

(նշել կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը)

 

(ՀՎՀՀ` ....................) կողմից 2025 թվականի ................. ամսին «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 7206 (բացի 7203 ապրանքային դիրքի երկաթից),  7207, 7224, 7403, 7601, 7603  ծածկագրին դասվող ապրանքների իրացման համար

աջակցության գումարը ենթակա է վճարման

(նշել գումարի չափը թվերով) (նշել գումարի չափը տառերով)

...................................................․․․․.........-ի ...........................․․․․․․․․․․․․․․․․․.............-ում գործող

(նշել կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը)            (նշել բանկի անվանումը)

 

N ……………………………. հաշվեհամարին։

(նշել հաշվեհամարը)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

-----------------------------------------------

(նշել ստորաբաժանման անվանումը և ստորաբաժանման

ղեկավարի անունը, ազգանունը)

 

........................

(ստորագրությունը)

 

.........................................

(անունը, ազգանունը)

 

........ ......................... 202...թ.

 

 

  • Обсуждалось

    08.01.2025 - 24.01.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Экономика, Финансовая

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1068

Принт