ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 430-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 430-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-389-Ն օրենքի կիրարկումն ապահովելու և ՀՀ-ում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում հանրակրթական կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող քաղաքացիների տվյալների տրամադրման գործընթացի կատարելագործմամբ, ավելորդ վարչարարությունից խուսափելու և գործընթացը թվայնացնելու անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Նպատակային ուսումնառության համար քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու և տրված տարկետումը դադարելու պայմանները սահմանելու մասին» գործող որոշման (այսուհետ՝ Որոշում) համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրերով սովորող քաղաքացիների տարկետումը սահմանված կարգով ձևակերպվում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից վարվող «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ»-ի (այսուհետ՝ Համակարգ) միջոցով, իսկ օտարերկրյա պետություններում սովորող քաղաքացիների տարկետումը՝ նախարարության կողմից ներկայացված անվանացուցակների հիման վրա՝ մինչև քաղաքացու ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան նրա 19 տարին լրանալու օրը: Սակայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-389-Ն օրենքի համաձայն նշված գործընթացը պետք է կարգավորվի « հանրակրթական ծրագրերով սովորելու դեպքում տարկետում տրվում է ուսումնառության ավարտի օրը ներառյալ, իսկ արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորողին՝ ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան քաղաքացու 20 տարին լրանալու օրը» տրամաբանությամբ:
Գործող կարգավորմամբ տարկետում ստանալու համար հայտարարված զորակոչի շրջանակներում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիները ամառային զորակոչի համար մինչև հունիսի 1-ը, իսկ ձմեռային զորակոչի համար՝ մինչև դեկտեմբերի 1-ը դիմում են ներկայացնում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, իսկ սահմանված ժամկետներից հետո ներկայացված դիմումները ենթակա չեն քննարկման և վերադարձվում են երեք աշխատանքային օրվա ընթացքում:
- Կարգավորման նպատակը.
Նախագծով ներկայացվող առաջարկությամբ հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրերով սովորող քաղաքացիների տարկետման գործընթացը կհամապտասխանացվի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի գործող կարգավորումներին, իսկ դիմումներ ներկայացվելու համար ավելի երկար ժամկետները կսահմանվեն ի նպաստ քաղաքացիների:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 430-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ Որոշման նախագիծը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
-
Обсуждалось
08.01.2025 - 24.01.2025
-
Тип
Pешение
-
Область
Образование и наука
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 874
Принт