Добавить в избранное
В стадии разработки
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2024-2040 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
4 - За
-
2 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ 20.01.2025 12:16:33 | Գործողությունների ծրագրում պարզ չէ, թե M 1.1.1.7 «Առաջին ընտանեկան մեքենա» ծրագիրը ինչպե՞ս է նպաստելու ընտանիքի ստեղծմանը և պահպանմանը, տվյալ ծրագրի արդյունավետությունը խնդրային է: Առաջարկվում է այս ծրագիրը փոխարինել ավելի արդյունավետ և ընտանիքին աջակցող այլ միջոցառման հետ, ինչպես օրինակ՝ ընդլայնել ընտանիքներին բնակարանային ապահովման շահառուների ցանկը: | Ի տարբերություն վերոնշյալ միջոցառմանը, սա ունի խթան հանդիսացող բնույթ, և մնացյալ համարժեք միջոցառումների հետ մեկտեղ ծառայում է շահագրգռելու ընտանիքների կազմումը` տարաբնույթ միջոցներով թեթևացնելով նորաստեղծ ընտանիքների ֆինանսական և այլ դժվարությունները: | |
2 | Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ 20.01.2025 12:16:33 | M 1.1.1.8 (սակայն փաստաթղթում նշված է 1.1.1.7) Յուրաքանչյուր ընտանիքին (2025 թվականին կամ դրանից հետո գրանցված ամուսնություններ) միանվագ վճար 5 տարվա ամուսնությունից հետո` 2 նվազագույն աշխատավարձի չափով: Տվյալ գործողությունն առաջարկում ենք չներառել, քանի որ նման փոքր գումարը չի կարող ունենալ որևէ արդյունավետություն ամուսնալուծությունների կանխարգելման տեսանկյունից: Առաջարկում ենք այս ծրագրի համար նախատեսված բյուջեն միավորել և ուղղել բնակարանային ապահովման ծրագրի շահառուների ցանկի ընդլայնմանը: | Այս միջոցառումը խթանիչ միջոցառում չէ: Այս քայլի միջոցով Պետությունն իր արժևորման գնահատականն է տալիս ընտանիքներին միասին բարեհաջող անցած 5 տարվա ճանապարհի համար: | |
3 | Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ 20.01.2025 12:16:33 | M 1.1.1.9 M 1.1.1.10 և M 1.1.1.11 գործողությունները խնդրային են ընտանեկան բռնության ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից, քանի որ թե՛ պետական տուրքի բարձրացումը, թե՛ ամուսնալուծության ժամկետի երկարացումը կարող է բարձրացնել կնոջ՝ բռնության ենթարկվելու և բռնի հարաբերություններից դուրս գալու հավանականությունը: Մյուս կողմից, պարտադիր կրթական ծրագրերը ևս չեն կարող նպաստել ընտանեկան բռնության դեպքում ամուսնալուծության կանխարգելմանը, բացի այդ հակասում են միջազգային ստանդարտներին, այն է բացառել բռնարարի և բռնության ենթարկված անձի միջև հաշտեցումը: Հետևաբար, առաջարկվում է որպես բացառություն նշել, որ այս դրույթները վերաբերելի չեն ընտանեկան բռնության դեպքերին: | Դիտարկումն ընդունելի է: Դրույթները չեն վերաբերի ընտանեկան բռնության դեպքերին: | |
4 | Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ 20.01.2025 12:16:33 | Ողջունելի է P 1.1.2 Բժշկական հետազոտությունների իրականացման զարգացում՝ նպաստելու առողջ ընտանիքի ձևավորմանը ուղղված գործողությունները, սակայ ներկայումս արձանագրված իրավիճակի դեպքում, այն է՝ պացիենտների անձնական տվյալների պահպանության իրավիճակի մասով, սա կարող է լուրջ մարտահրավեր հանդիսանալ պացիենտի բժշկական գաղտնիքի պահպանման տեսանկյունից: Հետևաբար, առաջարկում ենք որպես առաջնային միջոցառում Բարելավել պացիենտների բժշկական գաղտնիքի պահպանման ընթացակարգը և նախատեսել վերապատրաստումներ բուժաշխատողների համար՝ բժշկական գաղտնիքի պահպանման, զույգերի հետ հաղորդակցման վերաբերյալ: Սա կօգնի բացառել այն դեպքերը, երբ բժշկական զննության ժամանակ բացահայտվեն որևէ խնդիրներ և դրանց մասին տեղեկատվությունը հրապարակվի այլ անձանց, այդ թվում՝ զույգերից մյուսին: | Շնորհակալություն դիտարկման համար: Այն կփոխանցվի և կդիտարկվի Առողջապահության նախարարության հետ միասին: | |
5 | Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ 20.01.2025 12:16:33 | M 1.1.3.1, M 1.1.3.3 Տվյալ միջոցառումների պատշաճ իրականացման համար առաջարկում ենք ավելացնել միջոցառում, որը կենթադրի արշավի սկզբունքների, մեսիջների մշակում՝ ոլորտում աշխատող իրավապաշտպան կազմակերպությունների, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համատեղ, ընդ որում, այդ սկզբունքները պետք է հիմնվեն մարդու իրավունքների վրա, լինեն ոչ խտրական և չամրապնդեն հասարակության մեջ արդեն իսկ առկա կարծրատիպերը: Իսկ միջոցառում M 1.1.3.2 շրջանակներում, անհրաժեշտ է մշակել առանձին ընթացակարգեր, այն դեպքերի համար, երբ բացահայտվի, որ ընտանիքում կա բռնություն: | Միջոցառման առավել մանրամասն և դետալային կազմակերպումը ենթադրվում է միջոցառման իրականացմանը ժամանակային տեսանկյունից ավելի մոտ հատվածում, որպեսզի հաշվի առնվեն տվյալ պահին առկա և միջոցառման վրա պոտենցիալ ազդեցություն ունեցող այլ հանգամանքներ, որոնք փոփոխական են ժամանակի ընթացքում: Այդ իսկ պատճառով դրանք այս պահին ներառված չեն որպես առանձին միջոցառումներ: Նշված դիտարկումները անպայմանորեն հաշվի կառնվեն և կքննարկվեն միջոցառման իրականացումը կազմակերպելու փուլում: | |
6 | Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ 20.01.2025 12:16:33 | M 1.2.2.3 միջոցառման համար սահմանված չէ մեկնարկի ժամկետ, հստակեցնել ժամկետը: Առաջարկվում է այն իրականացնել 2026-ից սկսած: | Միջոցառման իրականացման մեկնարկն ակնկալվում է 2026 թվականից: | |
7 | Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ 20.01.2025 12:16:33 | M 1.2.2.5 Արտակարգ հակաբեղմնավորման միջոցների հասանելիության ընդլայնում միջոցառումը հստակ ձևակերպված չէ, պարզ չէ, թե ինչպես է ընդլայնվելու հասանելիությունը և կանանց որ խմբերի շրջանում: Բացի այդ, կարևոր է, որ կանայք իրազեկվեն այս միջոցի վերաբերյալ, քանի որ հակառակ դեպքում, այս միջոցից օգտվելու ցուցանիշը կլինի ցածր: Առաջարկում ենք վերաձևակերպել միջոցառումը, ներառելով իրազեկման միջոցառումներ, ինչպես նաև առաջարկում ենք միջոցառման իրականացման մեկնարկը փոփոխել 2029-ից, 2026: | Միջոցառման առավել մանրամասն և դետալային կազմակերպումը ենթադրվում է միջոցառման իրականացմանը ժամանակային տեսանկյունից ավելի մոտ հատվածում, որպեսզի հաշվի առնվեն տվյալ պահին առկա և միջոցառման վրա պոտենցիալ ազդեցություն ունեցող այլ հանգամանքներ, որոնք փոփոխական են ժամանակի ընթացքում: Իրազեկման տեսանկյունից դիտարկումն արժեքավոր է, և ուրախությամբ նշում ենք, որ իրազեկման բարձրացման համար առանձին կերպով նախատեսված են միջոցառումների հատուկ շրջանակ: Միջոցառման իրականացման ժամանակացույցի ընտրությունն ինքնուրույն բնույթ չի կրում, և կապված է փոխկապակցված մյուս միջոցառումների ժամանակացույցերի հետ: | |
8 | Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ 20.01.2025 12:16:33 | M 1.2.3.4 տվյալ միջոցառումը հստակ չէ, հստակեցնել, թե ինչ միջոցառումներ է նախատեսվում: Ավելին, դրանք պետք է լինեն իրավունքահեն և ոչ խտրական տվյալ խմբի համար: Առհասարակ տվյալ խմբի թիրախավորումը խնդրային է, հետևաբար առաջարկում ենք ընդլայնել այս միջոցառումից օգտվողների շրջանակը: | Միջոցառման թիրախավորումը պայմանավորված է խմբի այլ խմբերի համեմատ առավել բարձր խոցելիություն ունենալու հիմքով: Ծրագիրը կարող է նաև բաց լինել այլ մասնակիցների համար, սակայն ծրագրի արտոնությունները նախատեսված են սույն խմբի համար խոցելիության հիմունքով: | |
9 | Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ 20.01.2025 12:16:33 | M 1.3.2.3 միջոցառման 3 ամիսը, առաջարկվում է փոփոխել 6 ամիս ժամկետով, քանի որ դա այն շրջանն է, որ երեխան պետք է սնվի բացառապես կրծքի կաթով կամ կաթնախառնուրդով: | Առաջարկն ընդունվել է: | |
10 | Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ 20.01.2025 12:16:33 | M 1.3.3.3 միջոցառման արդյունավետությունը պարզ չէ, նման ցածր գումարը չի կարող նպաստել հղիների զբաղվածության խթանմանը: Առաջարկում ենք այս ծրագրի բյուջեն ընդլայնել և փոխարինել այլ նպատակային ծրագրով: | Գործողությունների ծրագրում ընդգրկված միջոցառումներին կից գործում են մշտադիտարկման թիրախային ցուցանիշներ, որոնք իրենց հերթին պայմանավորում են ֆինանսավորման մակարդակը: Թիրախային ցուցանիշները թե' իրատեսական և թե' մարտահրավերային են ընտրված` լինելով հստակ հաշվարկների հիման վրա անպես, որ իրականանան ռազմավարական նպատակների չափելի թիրախները: | |
11 | Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ 20.01.2025 12:16:33 | M 1.4.3.2 միջոցառման արդյունավետությունը պարզ չէ, նախատեսել այլ ծրագրեր, որոնք կաջակցեն այս ընտանիքներին: Գյուղական համայնքերում առհասարակ չկան վճարովի մանկապարտեզներ, ստացվում է, որ ծնողը չի օգտվում այս ծրագրից: Բացի այդ, բացի Երևան քաղաքի համայնքային մանկապարտեզներից, նախատեսել նաև այլ մարզերում արտոնություններ՝ վարձի մասնակի կամ ամբողջական փոխհատուցման ձևով, համայնքային մանկապարտեզներից օգտվող երեխաների համար: | Միջոցառման արդյունավետությունը հարկավոր է դիտարկել մշտադիտարկման թիրախային ցուցանիշների միջոցով, որոնք պայմանավորում են միջոցառման ծավալը և ընտրված են հստակ հաշվարկների հիման վրա այնպես, որ վերջիններիս իրականացումը հանգեցնի ռազմավարության առջև դրված ազդեցության չափելի թիրախային ցուցանիշների իրականացումը: Մանկապարտեզային ցանցի ընդլայնման առաջարկությունն արժեքավոր է և կքննարկվի ԿԳՄՍՆ և ՏԿԵՆ ռազմավարությունների շրջանակում: | |
12 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 20.01.2025 16:57:36 | .«Ակտիվ, առողջ և արժանապատիվ ծերության պայմանների ապահովման» առումով բացի առողջապահական համապարփակ ապահովագրության գծով լիազոր մարմնի հետ համագործակցությունից, նախաձեռնել և նախատեսել նաև կենսաթոշակային քարտերով անկանխիկ եղանակով կատարված առևտրի դեպքում լրացուցիչ զեղչեր ստանալու հնարավորությունը՝ առևտրային բանկերի և էկոնոմոկիայի նախարարության հետ համագործակցության արդյունքում դուրս բերելով այնպիսի պայմանների ամրագրում, որոնք կենսաթոշակառու-նպաստառուներին թույլ կտան բացի հետվճարից օգտվել նաև լրացուցիչ զեղչային արտոնություններից։ Սա հատկանշական է հատկապես այն դեպքում, որ 2024թ սեպտեմբեր ամսից սկսած հանվել է կոմունալ վարձավճարի դիմաց հետվճար ստանալու բաղադրիչը՝ հանգեցնելով նրան, որ ավելի շատ շահառուներն իրենց գնումները կատարում են մթերքի և տնտեսական առաջնային անհրաժեշտ պարագաների համար։ Վերոգրյալը հնարավորություն կընձեռի մեծացնելու առևտրի ծավալն ու հնարավորությունը։ | Ընդունվել է ի գիտություն: Առաջարկը չի վերաբերում սույն նախագծով առաջարկվող կարգավորումներին: | |
13 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 20.01.2025 16:58:41 | Էմիգրացիայի հանգեցնող դրդապատճառների նվազեցման առնչությամբ առաջարկում եմ երեխա ունեցող ընտանիքներին նպաստների համար ծնողների կողմից դիմումները ներկայացնելիս ՊԵԿ-ի տեղեկատվական շտեմարանում համապատասխան ստուգումներ կատարելու արդյունքում դուրս բերել ծնողների աշխատելու վերաբերյալ տեղեկատվութուն և չաշխատող լինելու դեպքում վերջիններիս դիտարկել որպես պոտենցիալ աշխատանք փնտրող անձինք՝ ներգրավելով նրանց զբաղվածության պետական աջակցության ծրագրերում։ Եթե առկա են առցանց աշխատանքների վերաբերյալ գործատուների կողմից ներկայացված թափուր հաստիքներ, առաջարկում եմ ուղեգրումների հարցում առաջնարհերթություն տալ մինչև 3 տարեկան երեխա ունեցող մայրերին։ | Ընդունվել է ի գիտություն: Առաջարկը ենթակա է քննարկման Զբաղվածության ռազմավարության համատեքստում: |