«Օտարերկրյա պետությունների (տարածքների) իրավասու մարմիններին ֆինանսական հաշիվների մասին տեղեկության փոխանցման, հարկային մարմնի կողմից այդպիսի իրավասու մարմիններից տեղեկության ստացման կարգերը, ինչպես նաև փոխանցված ֆինանսական հաշիվների մասին տեղեկությունների պահպանության պահանջները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
______ _____________ 2024 թվականի N _____-Ն
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՏԱՐԱԾՔՆԵՐԻ) ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆՑՄԱՆ, ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՅԴՊԻՍԻ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՓՈԽԱՆՑՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 443.5-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել օտարերկրյա պետությունների (տարածքների) իրավասու մարմիններին ֆինանսական հաշիվների մասին տեղեկության փոխանցման կարգը՝ համաձայն N1 հավելվածի։
- Սահմանել հարկային մարմնի կողմից օտարերկրյա պետությունների (տարածքների) իրավասու մարմիններից ֆինանսական հաշիվների մասին տեղեկության ստացման կարգը՝ համաձայն N2 հավելվածի։
- Սահմանել փոխանցված ֆինանսական հաշիվների մասին տեղեկությունների պահպանության պահանջները՝ համաձայն N3 հավելվածի։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հավելված N1
ՀՀ կառավարության 2024 թվականի
____________ ____-ի N _____-Ն որոշման
ԿԱՐԳ
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՏԱՐԱԾՔՆԵՐԻ) ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆՑՄԱՆ
- Սույն կարգով կարգավորվում են հարկային մարմնի կողմից օտարերկրյա պետությունների (տարածքների) իրավասու մարմիններին ֆինանսական հաշիվների մասին տեղեկության փոխանցման հետ կապված հարաբերությունները:
2․ Հարկային մարմինը ֆինանսական հաշիվների մասին տեղեկությունները փոխանցում է օտարերկրյա պետությունների (տարածքների) իրավասու մարմիններին (այսուհետ՝ Հաշվետու պետություններ), որոնք ներառված են այն պետությունների (տարածքների) ցանկում, որոնց հետ իրականացվում է ֆինանսական հաշիվների մասին տեղեկության ավտոմատ փոխանակում, և որոնց ռեզիդենտներն են հանդիսանում հաշվետերերը և վերահսկող անձինք:
3․ Հաշվետու պետությունների հետ ֆինանսական հաշիվների մասին տեղեկությունների ավտոմատ փոխանակումը Հայաստանի Հանրապետության վավերացրած «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիայով (2010 թվականի արձանագրությամբ փոփոխված) ու «Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագրով, ինչպես նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հրապարակած Միասնական հաշվետվողական ստանդարտի և դրա մեկնաբանության (այսուհետ՝ Ստանդարտ) հիման վրա հարկային մարմնի կողմից Հաշվետու պետություններին ավտոմատ եղանակով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 80.2-րդ գլխով նախատեսված տեղեկության տրամադրումը և տեղեկության ստացումն է։
- Սույն կարգում կիրառվող հասկացություններն են՝
1) Ստանդարտի ընդարձակ նշագրման լեզվի սխեմա (այսուհետ՝ Սխեմա)՝ տեղեկատվական տեխնոլոգիաների վրա հիմնված և ստանդարտացված ընդարձակ նշագրման լեզվի ձևաչափ՝ ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկության ավտոմատ փոխանակման և Ստանդարտով փոխանակվող տվյալների վերաբերյալ կառուցվածքային հետադարձ կապ ապահովելու համար,
2) Ստանդարտի կարգավիճակի հաղորդագրություն (այսուհետ՝ Հաղորդագրություն)՝ հաղորդագրություն, որը թույլ է տալիս Հաշվետու պետությանը հաստատել ստացված պանակների ստացումը կամ մերժումը, ինչպես նաև տեղեկացնել ստացված պանակներում հայտնաբերված ցանկացած սխալի մասին՝ Սխեմայի ձևաչափով Միասնական փոխանցման համակարգի միջոցով պանակները ներկայացնելուց հետո,
3) Միասնական փոխանցման համակարգ (այսուհետ՝ Համակարգ)՝ համակարգ, որը մշակվել է Հարկային վարչարարության ֆորումի նախաձեռնությամբ և գործում է Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման Գլոբալ ֆորումի շրջանակներում: Համակարգը օգտագործվում է բոլոր Հաշվետու պետությունների կողմից՝ Ստանդարտով նախատեսված տեղեկությունները և հարկային այլ տեղեկություններ անվտանգ և ստանդարտացված ձևով Հաշվետու պետություններին փոխանցելու նպատակով:
5․ Ֆինանսական հաստատությունների կողմից ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկության ներկայացումից և վավերացումից հետո հարկային մարմնի կողմից կազմվում է տվյալների պանակներ յուրաքանչյուր մասնակից պետության համար, որոնք ներառում են միայն տվյալ Հաշվետու պետության հաշվետու հաշիվները: Յուրաքանչյուր հաշվետու տարվա ընթացքում յուրաքանչյուր ստացող Հաշվետու պետության համար կազմվում է մեկ պանակ:
6․ Յուրաքանչյուր պանակի ստեղծումից հետո, հարկային մարմինը Սխեմայի կիրառմամբ իրականացնում է վավերացում՝ տվյալների որակը և ֆայլերի համապատասխանությունը ապահովելու նպատակով՝ նվազեցնելով ստացող Հաշվետու պետության կողմից ֆայլերի մերժման հավանականությունը:
7․ Հաշվետու պետություններին փոխանցելու նպատակով հարկային մարմնի կողմից համաձայն Ստանդարտի Սխեմայի ֆայլերը սեղմվում են, իսկ պանակները՝ գաղտնագրվում։
8․ Հարկային մարմինը մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվա սեպտեմբերի 30-ը Հաշվետու պետություններին Համակարգի միջոցով փոխանցում է գաղտնագրված պանակները:
- Պանակները Հաշվետու պետություններին փոխանցելուց հետո հարկային մարմինը վերջիններից ստանում է Հաղորդագրություններ՝
1) եթե պանակների ընդունումը մերժվում է գաղտնազերծման կամ վավերացման անհնարինության պատճառով, ապա հարկային մարմինը շտկում է պանակները և սահմանված ժամկետում Համակարգի միջոցով ներկայացնում Հաշվետու պետությանը,
2) եթե պանակները ընդունվում են, բայց ի հայտ են գալիս գրառման սխալներ, ապա հարկային մարմինը շտկում է պանակները և սահմանված ժամկետում Համակարգի միջոցով ներկայացնում Հաշվետու պետությանը։
- Հարկային մարմինը տրամադրում է Հաղորդագրության պատասխանը ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում դիմացի կողմից Հաղորդագրությունը Համակարգի միջոցով ստանալուց հետո:
Հավելված N2
ՀՀ կառավարության 2024 թվականի
____________ ____-ի N _____-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՏԱՐԱԾՔՆԵՐԻ) ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ
- Սույն կարգով կարգավորվում են հարկային մարմնի կողմից օտարերկրյա պետությունների (տարածքների) իրավասու մարմիններից (այսուհետ՝ Հաշվետու պետություններ) ֆինանսական հաշիվների մասին տեղեկության ստացման հետ կապված հարաբերությունները:
- Սույն կարգում կիրառվող հասկացություններն են՝
1) Միասնական հաշվետվողական ստանդարտի և դրա մեկնաբանության (այսուհետ՝ Ստանդարտ) ընդարձակ նշագրման լեզվի սխեմա (այսուհետ՝ Սխեմա)՝ տեղեկատվական տեխնոլոգիաների վրա հիմնված և ստանդարտացված ընդարձակ նշագրման լեզվի ձևաչափ՝ ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկության ավտոմատ փոխանակման և Ստանդարտով փոխանակվող տվյալների վերաբերյալ կառուցվածքային հետադարձ կապ ապահովելու համար,
2) Ստանդարտի կարգավիճակի հաղորդագրություն (այսուհետ՝ Հաղորդագրություն)՝ հաղորդագրություն, որը թույլ է տալիս հարկային մարմնին հաստատել ստացված պանակների ստացումը կամ մերժումը, ինչպես նաև տեղեկացնել ստացված պանակներում հայտնաբերված ցանկացած սխալի մասին՝ Սխեմայի ձևաչափով Միասնական փոխանցման համակարգի միջոցով պանակները ներկայացնելուց հետո,
3) Միասնական փոխանցման համակարգ (այսուհետ՝ Համակարգ)՝ համակարգ, որը մշակվել է Հարկային վարչարարության ֆորումի նախաձեռնությամբ և գործում է Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման Գլոբալ ֆորումի շրջանակներում: Համակարգը օգտագործվում է բոլոր Հաշվետու պետությունների կողմից՝ Ստանդարտով նախատեսված տեղեկությունները և հարկային այլ տեղեկություններ անվտանգ և ստանդարտացված ձևով Հաշվետու պետություններին փոխանցելու նպատակով:
- Հարկային մարմինը, օգտագործելով համաձայնեցված գաղտնագրման մեթոդը, գաղտնազերծում է Հաշվետու պետության կողմից Համակարգի միջոցով ստացված պանակը։
- Պանակը ստանալուց հետո Համակարգը կատարում է որակի վերահսկում՝ վավերացնելով ֆինանսական հաշիվների համար Սխեմայի պարտադիր բոլոր տարրերի և սահմանված ձևաչափով լրացված տեղեկությունների առկայությունը:
- Հարկային մարմինը ուղարկում է Հաղորդագրություն յուրաքանչյուր Հաշվետու պետությանը՝ նշելով, թե արդյոք ֆայլերն ընդունվել կամ մերժվել են՝ մերժման դեպքում նշելով մերժման հիմքերը, ինչպես նաև Սխեմայի ֆայլի և դրա գրառումների վավերացման արդյունքները:
- Հարկային մարմինը տրամադրում է Ստանդարտին համապատասխան գաղտնագրված Հաղորդագրությունը ոչ ուշ քան, Համակարգի միջոցով պանակը ստանալուց հետո 15 օրվա ընթացքում:
Հավելված N3
ՀՀ կառավարության 2024 թվականի
____________ ____-ի N _____-Ն որոշման
ՊԱՀԱՆՋՆԵՐ
ՓՈԽԱՆՑՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ
- Սույն հավելվածով կարգավորվում են հարկային մարմնի կողմից օտարերկրյա պետությունների (տարածքների) իրավասու մարմիններին (այսուհետ՝ Հաշվետու պետություններ) փոխանցված, ինչպես նաև Հաշվետու պետություններից հարկային մարմնին փոխանցված ֆինանսական հաշիվների մասին տեղեկությունների (այսուհետ՝ տեղեկություններ) պահպանության հետ կապված հարաբերությունները:
- Տեղեկությունների պահպանությունն իրականացվում է հարկային մարմնի կողմից դրանց ստացման օրը ներառող տարվան հաջորդող 5 տարվա ընթացքում։
- Հարկային մարմինն ապահովում է տեխնիկական այնպիսի միջոցների ձեռնարկումը և կազմակերպչական այնպիսի աշխատանքների իրականացումը, որոնք անհրաժեշտ են տեղեկությունները սույն հավելվածով սահմանված պահաջներին համապատասխան պահպանելու համար:
- Տեղեկատվությունների նկատմամբ կիրառվում են՝
1) «Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման» մասին համաձայանագրի 5-րդ հոդվածով նախատեսված տեղեկությունների գաղտնիության պահպանման և տվյալների պաշտպանության երաշխիքները,
2) անձնական տվյալների պաշտպանության և գաղտնիք համարվող տեղեկությունների պահպանության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները։
- Տեղեկությունների պահպանությանը ներկայացվող պահանջներն են՝
1) յուրաքանչյուր Հաշվետու պետության համար առանձնացված պանակը Համակարգի միջոցով փոխանցելուց առաջ հարկային մարմինը պետք է սեղմի և գաղտնագրի Սխեմայի պանակները՝ օգտագործելով թվային ստորագրման համար նախատեսված անձնական բանալին և գաղտնագրման համար նախատեսված հանրային բանալին,
2) հաղորդագրությունը ստորագրելու համար հարկային մարմինը պետք է օգտագործի իր անձնական բանալին՝ ապահովելով Հաղորդագրության վրա թվային ստորագրության տեղադրումը: Հաղորդագրությունը ստացող Հաշվետու պետությունը պետք է օգտագործի հարկային մարմնի հանրային բանալին՝ ուղարկող պետության ինքնությունը հաստատելու համար,
3) գաղտնագրման համար հարկային մարմինը պետք է օգտագործի յուրաքանչյուր Հաշվետու պետության հատուկ հանրային բանալին՝ հաղորդագրությունը գաղտնագրելու համար։ Յուրաքանչյուր Հաշվետու պետություն պետք է օգտագործի իր անձնական բանալին հաղորդագրությունը գաղտնազերծելու համար: Միայն ստացող Հաշվետու պետությունը պետք է ունենա մասնավոր բանալին, որը թույլ է տալիս վերծանել Սխեմայի պանակները,
4) Համակարգի միջոցով Հաշվետու պետությունից պանակը ստանալիս հարկային մարմինը պարտավոր է ստուգել ուղարկող պետության ինքնությունը՝ օգտագործելով ուղարկող պետության հանրային բանալին և վերծանել ֆայլերը՝ օգտագործելով իր անձնական բանալին:
-
Продолжительность
26.12.2024 10.01.2025 -
Тип
Pешение
-
Область
Государственные доходы
-
Министерство
Комитет государственных доходов
Просмотры 314
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .