Добавить в избранное

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր

20%80%

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 09.01.2025 09:52:52 «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ ՝ Առաջարկում եմ նախագծի 1-ին կետը հանել՝ «կաբոտաժային փոխադրում» հասկացության խմբագրումը, քանի որ ՀՀ փոխադրողը չի կարող այլ պետությունում հաշվառված տրանսպորտային միջոցներով ՀՀ տարածքում իրականացնել գործունեություն՝ ներքին բեռնափոխադրումներ։ Իսկ եթե ՀՀ կառավարությունը նպատակ է հետապնդում թույլատրել ՀՀ տարածում ՀՀ փոխադրող հանդիսացող ընկերությունների կողմից ՀՀ-ում չհաշվառված տրանսպորտային միջոցներով իրականացնել փոխադրումներ ապա այն կարող է առաջ բերել կոլապսային իրավիճակի։ Այսինքն, այլ պետությունների փոխադրողները կարող են հաշվառվել ՀՀ-ում և իրենց՝ այլ պետությունում հաշվառված տրանսպորտային միջոցներով իրականացնել ներքին և ինչու ոչ նաև միջպետական բեռնափոխադրումներ, ինչն էլ առաջ կբերի ոչ առողջ մրցակցության, արդեն իսկ ոչ մրցունակ ՀՀ փոխադրողները կհայտնվեն առավել վատ վիճակում։ Ոչ մտածված օրենսդրական փոփոխություն է, առաջին հայացքից տպավորություն է ձևավորվում, որ օրենքում հստակություն է մցվում, սակայն այն հղի է բազմաթիվ վտանգներով։ Չի ընդունվել, քանի հասկացությունը համապատասխանեցվել է միջազգայնորեն ընդունված ձևակերպմանը և բովանդակային առումով առավել հստակեցվում է կաբոտաժային փոխադրում հասկացությունը
2 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 09.01.2025 09:52:52 Առաջարկում եմ նախագծի 2-րդ կետը հանել, քանի որ օրենքում նման բացվածքով կատարվող փոփոխությունը կարող է առաջ բերել օրենքի պարբերաբար փոփոխության անհրաժեշտության, այսինքն ՀՀ-ն կարող է հետագայում նաև այլ պետությունների հետ կնքի համաձայնագրեր, որոնցով կարող է երկկողմանի թույլատրվի կաբոտաժային փոխադրումների իրականացումը, կամ ԵԱՏՄ շրջանակներում նախատեսվի կաբոտաժային փոխադրումների իրականացման այլ կարգավորում և վերջին հաշվով ԵԱՏՄ համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականությունը միտված է միասնական տրանսպորտային տարածքի, տրանսպորտային ծառայությունների ընդհանուր շուկայի ձևավորման և անդամ պետությունների կողմից ավտոտրանսպորտային ծառայությունների տրամադրմանը, ինչը ենթադրում է, որ հետագայում պետք է լինի ընդհանուր տրանսպորտային տարածք։ Ընդունվել է, նախագիծը խմբագրվել է
3 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 09.01.2025 09:52:52 Միաժամանակ Հայաստանի Հանրապետության տարածքում կաբոտաժային փոխադրումներ իրականացնելու թույլտվություն ստանալու պահանջները սահմանված են ՀՀ կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի Հանրապետության տարածքից ավտոմոբիլային տրանսպորտով բեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգը հաստատելու մասին» N 1226 որոշմամբ հաստատված կարգով, հետևաբար, անհրաժեշտության դեպքում կարելի է փոփոխություններ կատարել նշված կարգում։ Չի ընդունվել, քանի որ նախատեսվում է կաբոտաժային փոխադրումների կազմակերպման գործընթացը կանոնակարգել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով
4 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 09.01.2025 09:52:52 Ելնելով վերոգրյալից բացակայում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու անհրաժեշտությունը։ Ներկայացված նախագիծը օրենսդրական փոփոխություններ կատարելու խաբկանք է: Առաջարկը չի ընդունվել, քանի որ իրականացվող <<Ավտոմոբիլային տրանսպորտի մասին>> կատարվող փոփոխությանը համահունչ փոփոխություն է կատարվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում