Добавить в избранное

Проект принят

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ, ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

50%50%

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 2բ կետի, «Բյու­ջե­տա­յին հա­մակարգի մասին» ՀՀ օրենքի 28.1 հոդվածի 1-ին կետի 1.2 գ) ենթակետերի համապատասխան համայնքի բյուջեի եկամուտների ձևավորման աղբյուրներ են նաև տեղական տուրքերն ու վճարները:

«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` տեղական տուրքերի և վճարների տեսակները, դրույքաչափերը սահմանում է համայնքի ավագանին համայնքի տվյալ տարվա բյուջեի հաստատումից առաջ:
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի  18-րդ և 19-րդ ենթակետերի հիմքով համայնքի ավագանին սահմանում է տեղական տուրքերի, վճարների տեսակները և դրույքաչափերը:
Ներկայացվող որոշման նախագծով նախատեսվում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված շրջիկ առևտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման թույլտվության համար սահմանել յուրաքանչյուր ամսվա համար 20.000 (քսան հազար) դրամ»:
Ներկայացվող որոշման նախագիծը բխում է «Տեղական տուրքերի և վճարների մասին», «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքներում կատարված փոփոխություններով, միաժամանակ Սևան համայնքի բոլոր բնակավայրերում սահմանվել են աղբահանության ծառայությունների դիմաց վճարների դրույքաչափեր, որը թույլ կտա համայնքի կողմից մատուցվող ծառայությունները դարձնել առավել համակարգված, ապահովել  համայնքի բյուջեի եկամուտները:

  • Обсуждалось

    24.12.2024 - 09.01.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Финансовая, Местное самоуправление

  • Министерство

    Гегаркуникская область муниципалитет Севан

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 471

Принт