«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՆԱԽԱԳԾԻ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
10 - За
-
1 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«_____» «_____________» 2024 թվականի N ______-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՆԱԽԱԳԾԻ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 17-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 75-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի N 2164-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարաբնակեցման գլխավոր նախագծի առաջադրանքը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեից (այսուհետ՝ Կոմիտե) համապատասխան ծանուցում ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ Հայաստանի Հանրապետության տարաբնակեցման գլխավոր նախագծի մշակման աշխատանքներն իրականացնելու նպատակով Կոմիտեին տրամադրել անհրաժեշտ քարտեզագրական նյութերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Обсуждалось
23.12.2024 - 07.01.2025
-
Тип
Pешение
-
Область
Градостроителство
-
Министерство
Комитет по градостроительству
Просмотры 796
Принт