Добавить в избранное

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ (ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ) ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

100%0%

մշակութային արժեքներ արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու համար ֆիզիկական և իրավաբանական անձանց տրվում է մշակութային արժեքների արտահանման  կամ ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ): Նախատեսվում  է առանձնացնել արտահանում և ժամանակավոր արտահանում ընթացակարգերը և ներկայացված նախագծով սահմանել մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու կարգը:

  • Обсуждалось

    20.12.2024 - 10.01.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Культура

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 911

Принт

Предложения

Կարինե Քոչոյան

04.01.2025

2. Նախագծում «տեղեկատվություն» բառը իր համապատասխան հոլովաձևերով փոխարինել «տեղեկություն» բառով և համապատասխան հոլովաձևերով, քանի որ «տեղեկատվություն» բառը նշանակում է « 1. Որևէ բանի մասին տեղեկություն տալը» , իսկ «տեղեկություն» բառը՝ «5. Տվյալ, փաստ:»(http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=24&dt=HY_HY&query=%D5%BF%D5%A5%D5%B2%D5%A5):

Կարինե Քոչոյան

04.01.2025

«Մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացության (թույլատրող փաստաթղթի) ձեվը և դրա տրման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ նաև Նախագիծ) վերաբերյալ ներկայացնում եմ հետևյալ առաջարկությունները՝ 1. Նախագծի Հավելված N 1-ի 8-րդ կետի 2-րդ ենթակետում «նպատակը,» բառից և կետադրական նշանից հետո լրացնել « արտահանման ժամկետը,» բառերը, քանի որ թույլատրող փաստաթուղթը տվյալներ է պարունակելու նաև արտահանման ժամանակի վերաբերյալ: Բացի այդ, նպատակահարմար է, որ հայտը արտացոլի հայտ ներկայացնող անձի ակնկալիքը այն ժամկետի վերաբերյալ, որի ընթացքում մշակութային արժեքը արտահանված է լինելու:

Узнать больше